Սահմանափակումների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սահմանափակումների տեսություն (անգլ.՝ Theory of constraints), ընդհանուր բիզնես կառավարման տեսություն է, որ ներկայացվել է իսրայելացի ֆիզիկոս Էլիյահու Մ. Գոլդրաթի կողմից՝ 1984 թվականին հրատարակված «Նպատակը» գրքում։ Այն ենթադրում է, որ որևէ բիզնես կառավարման գործում կարելի է առաջադիմել կամ ընդհանուր հաջողության հասնել՝ կենտրոնանալով տվյալ բիզնես-գործընթացի ամենաթույլ բաղադրիչի կամ բաղադրիչների վրա։

Այս տեսությունը հիմնվում է հետևյալ սկզբունքի վրա. «որևէ շղթայի ուժն առնչվում է նրա ամենաթույլ օղակի հետ»։ Սա նշանակում է, որ կազմակերպությունների բիզնես գործընթացները խոցելի են, որովհետև ամենաթույլ անձը կամ բաղադրիչը միշտ էլ կարող է վնասել կամ կոտրել դրանց սահուն վերելքը կամ բացասաբար ազդել արդյունքի վրա։

1997 թվականին հրատարակված «Կրիտիկական շղթա» գրքում, Գոլդրաթը վերամշակեց Սահմանափակումների տեսության գաղափարը այն հարմարեցնելով բիզնես նախագծերի կառավարման հետ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cox, Jeff; Goldratt, Eliyahu M. (1986)։ The goal: a process of ongoing improvement։ [Croton-on-Hudson, NY]: North River Press։ ISBN 0-88427-061-0