Սահմանադրական կուսակցություն (Էստոնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահմանադրական կուսակցություն
էստ․՝ Konstitutsioonierakond
Տեսակկուսակցություն
Երկիր Էստոնիա
ԱռաջնորդՍերգեյ Յուրգենս
Հիմնադրված1994
Լուծարվածհունիսի 28, 2008
Գաղափարախոսությունազգային փոքրամասնության կուսակցություն
Պաշտոնական գույն(եր)կապույտ, կարմիր և սպիտակ
ՇտաբԷստոնիա a pst 3/5, 10143 Տալլին
ՀաջորդԷատոնական միացյալ ձախ կուսակցություն
Կայքkpartei.ee

Սահմանադրական կուսակցություն (էստ․՝ Konstitutsioonierakond), կուսակցություն Էստոնիայում։ Մինչև 2004 թ.-ի փետրվար ամիսը Էստոնիայի միացյալ կուսակցություն (էստ. Eestimaa Ühendatud Rahvapartei

Հիմնադրվել է 1994 թ.-ին։ 1999—2003 թթ.-ին Էստոնիայի խորհրդարանում ուներ 6 մանդատ, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնում էր մի շարք պաշտոններ։ 2003 թ.-ի խորհրդարանական ընտրություններում հավաքել է 2,2% ձայն, 2007 թ.-ին՝ 1,0%։ Կուսակցությանը հիմնականում սատարում են Էստոնիայի ռուսախոս բնակչությունը։ 2008 թ.-ին պայմանագիր է կնքել Էստոնիայի ձախերի կուսակցության հետ միություն ստեղծելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]