Սահմանադիր ժողով

Սահմանադիր ժողով (նաև՝ սահմանադրական համագումար, սահմանադրական կոնգրես կամ սահմանադրական ժողով), ժողով, որը գումարվում է սահմանադրություն գրելու կամ այն վերանայելու համար։ Սահմանադիր ժողովի անդամները կարող են ընտրվել համաժողովրդական քվեարկությամբ, վիճակահանությամբ, նշանակվելով կամ այս մեթոդների որևէ համադրությամբ[1][2]։
Սահմանադիր ժողովները սովորաբար համարվում են առանձին մարմին՝ սովորական (գործող) խորհրդարանից, չնայած որ խորհրդարանի անդամները կարող են կազմել դրանց անդամների զգալի մասը կամ նույնիսկ ամբողջ կազմը[3]։
Քանի որ սահմանադրությունը պետության ամենակարևոր փաստաթուղթն է, որոշ երկրներում այն չի կարելի փոխել խորհրդարանի սովորական օրենքներով[4]: Դրա փոխարեն պետք է հատուկ ժողով գումարվի (սահմանադիր ժողով), որի աշխատանքի կանոնները սովորաբար գրված են լինում հենց սահմանադրության մեջ: Սահմանադիր ժողովը գումարվում է կոնկրետ նպատակով, աշխատում է կարճ ժամանակ, հետո ցրվում է: Սա ներկայացուցչական ժողովրդավարության տեսակ է[5]։
Ի տարբերություն սահմանադրություն ստեղծելու այն ձևերի, որոնց դեպքում սահմանադրությունը միակողմանիորեն պարտադրվում է գերիշխող օրենսդիր մարմնի կողմից, սահմանադիր ժողովը սահմանադրություն է ստեղծում «ներքինից պարտադրվող» գործողությունների միջոցով, այն իմաստով, որ սահմանադիր ժողովի անդամներն իրենք այն երկրի քաղաքացիներն են, որի համար սահմանադրություն են գրում, սակայն պարտադիր չէ, որ այդ երկրի քաղաքական ղեկավարները լինեն[6]: Ինչպես նկարագրել է Կոլումբիայի համալսարանի սոցիալական գիտությունների պրոֆեսոր Յուն Էլսթերը.
«Սահմանադրությունները առաջանում են տարբեր ձևերով: Սպեկտրի ոչ ժողովրդավարական ծայրում կարող ենք պատկերացնել գերիշխող օրենսդիրի, որը սահմանադրություն է սահմանում բոլոր հաջորդ սերունդների համար: Ժողովրդավարական ծայրում կարող ենք պատկերացնել համընդհանուր ընտրական իրավունքով ընտրված սահմանադիր ժողով, որի միակ խնդիրը նոր սահմանադրություն գրելն է: Եվ կան բոլոր տեսակի միջանկյալ ձևեր[7]։
Ըստ երկրի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիան անցկացրել է չորս սահմանադիր համագումար՝ մեկը 1891, 1897, 1973 և 1998 թվականներին։
Բանգլադեշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանգլադեշի Սահմանադրական ժողովը Բանգլադեշի առաջին և մինչ օրս միակ սահմանադրություն ընդունող մարմինն էր, որը գումարվել է 1972 թվականին Շեյխ Մուջիբուր Ռահմանի կառավարության կողմից՝ երկրի անկախացումից հետո[8]։ Ժողովը կազմված էր 1970 թվականին Պակիստանի ազգային և գավառական խորհուրդների ընտրություններում ընտրված պատգամավորներից: Սակայն, քանի որ ժողովը ձևավորվել էր 1970 թվականի «Իրավական կարգի մասին» հրամանագրի հիման վրա ընտրված ներկայացուցիչներից, որը հրապարակվել էր Պակիստանի այն ժամանակվա ռազմական կառավարիչ և նախագահ Յահյա Խանի կողմից, մի շարք քաղաքական ուժեր և առանձին գործիչներ, այդ թվում՝ Մաուլանա Աբդուլ Համիդ Խան Բհաշանին, Բադրուդդին Ումարը, Ա.Ս.Մ. Աբդուր Ռաբը, Ֆարհադ Մազհարը և ուրիշներ, այս ժողովը համարել են ոչ լեգիտիմ[9][10][11]։
Այնուամենայնիվ, չնայած հակասություններին և ընդդիմությանը, Շեյխ Մուջիբի անզիջում ղեկավարությունը հնարավորություն տվեց Սահմանադիր ժողովին մեկ տարուց էլ քիչ ժամանակում մշակել և ընդունել Սահմանադրությունը: Սակայն, դրա մշակման օրվանից մինչ օրս, սահմանադրությունը հաճախ որակվել է որպես «ֆաշիստական»[12] և քննադատվել է բռնապետությունը խրախուսելու[13] և մարդու իրավունքները պատշաճ կերպով պաշտպանելու անկարողության համար։
2024-ի Չհամագործակցության շարժումից հետո Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը պատրաստվում է նոր սահմանադիր ժողով գումարել՝ նոր ժողովրդավարական սահմանադրություն ընդունելու համար, որը կերաշխավորի մարդու արժանապատվության անձեռնմխելիությունը[14]
Չիլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի մայիսի դրությամբ Չիլին վերջին երկիրն է, որտեղ ընտրվել է սահմանադիր ժողով: Այս ժողովի 155 անդամներն ընտրվել են 2021 թվականի մայիսի 15-16-ը: Ժողովն ունի գենդերային հավասարություն (50% կանայք և 50% տղամարդիկ) և 17 տեղ վերապահված է բնիկ ժողովուրդներին պատկանող անձանց համար: Ժողովին տրվում է 12 ամիս ժամկետ՝ նոր սահմանադրություն մշակելու համար, որը գրվելուց հետո պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, իսկ հանրաքվեին մասնակցությունը պարտադիր է[15]։
Կոստա Ռիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականի Կոստա Ռիկայի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո, որը տապալեց Ռաֆայել Անխել Կալդերոնի կառավարությունը, հաղթանակած կողմի առաջնորդները կոչ արեցին նույն թվականին ընտրել Սահմանադիր ժողով։ Ժողովը հաջողությամբ մշակեց և հաստատեց Կոստա Ռիկայի գործող Սահմանադրությունը[16]։
Դանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
1848 թվականի Դանիայի սահմանադիր ժողովը 1849 թվականին հաստատեց Դանիայի Սահմանադրությունը՝ բառացիորեն՝ Դանիայի Թագավորության Սահմանադրական ակտը, և ձևակերպեց անցումը բացարձակ միապետությունից սահմանադրական միապետության։ Ժողովի անդամներից 114-ը ընտրվել էին անմիջականորեն 1848 թվականի հոկտեմբերին, 38-ը նշանակվել էին թագավորի կողմից, իսկ մնացածը կառավարության նախարարներ էին[17]։ Սահմանադիր ժողովը առաջին անգամ գումարվել է 1848 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատում[18]։
Ժողովը ընդհանուր առմամբ բաժանված էր երեք տարբեր խմբավորումների՝ ազգային-լիբերալներ, «գյուղացիների բարեկամներ» և պահպանողականներ։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը քաղաքական համակարգն ու ընտրությունների կանոններն էին[17][18]։
1849 թվականի մայիսի 25-ին Սահմանադիր ժողովը հաստատեց նոր սահմանադրությունը, իսկ 1849 թվականի հունիսի 5-ին այն ստորագրեց Ֆրիդրիխ VII թագավորը։ Այդ պատճառով այն հայտնի է նաև որպես հունիսյան սահմանադրություն[19]։ Դանիայում հունիսի 5-ը հայտնի է որպես Սահմանադրության օր։
Եվրոպական Միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական կոնվենցիան (2001) մշակեց Եվրոպայի Սահմանադրության նախագիծը՝ Եվրոպական խորհրդի կողմից հաստատվելու և անդամ պետությունների կողմից վավերացվելու համար: Այս սահմանադրությունը մերժվեց Ֆրանսիայում[20] և Նիդերլանդներում անցկացված հանրաքվեներում[21], որից հետո այն չեղարկվեց և 2007 թվականին փոխարինվեց Լիսաբոնի պայմանագրով[22]։
Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական հեղափոխության ժամանակ (1789 թվականի հուլիսից մինչև 1791 թվականի սեպտեմբեր) ձևավորվեց Ազգային Սահմանադիր Ժողով (Assemblée nationale constituante), երբ ներկայացուցիչները հավաքվեցին միակ հասանելի վայրում՝ թենիսի կորտում, և 1789 թվականի հունիսի 20-ին տվեցին թենիսի կորտի երդումը՝ խոստանալով, որ չեն դադարի նիստը, մինչև չմշակեն Ֆրանսիայի նոր սահմանադրությունը։ Լուի XVI-ը ճանաչեց Ազգային Սահմանադիր Ժողովի վավերականությունը 1789 թվականի հունիսի 27-ին[23]։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի Խորհրդարանական խորհուրդը (1948) մշակեց Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի նախագիծը՝ հողերի վարչական բաժանման համար[24]: Այս խորհուրդը Խորհրդային Միության կողմից օկուպացված Արևելյան Գերմանիայի կողմից չճանաչվեց որպես օրինական, և վերջինս 1949 թվականին մշակեց իր սեփական սահմանադրությունը[25]։ Այն չընդունեց Հիմնական օրենքը մինչև Գերմանիայի վերամիավորումը 1990 թվականին:
Իսլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի նոյեմբերի 27-ին Իսլանդիայում անցկացվեցին սահմանադրական ժողովի ընտրություններ, որոնց մասնակցում էր 522 մարդ։ Նրանք պայքարում էին 25 պատվիրակների տեղի համար։ Ապրիլի սկզբից մինչև 2011 թվականի հուլիսի վերջը չորս ամիս շարունակ նիստեր անցկացրած ժողովը մշակեց նոր սահմանադրություն և այն միաձայն ընդունեց՝ 25 կողմ ձայնով և առանց ձեռնպահի։ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին խորհրդարանը օրինագիծը դրեց ազգային հանրաքվեի, որի արդյունքում ընտրողների 67%-ը կողմ քվեարկեց օրինագծին[26]։ Ավելին, ընտրողների 67%-ը կողմ քվեարկեց հավասար ընտրական իրավունքին (մեկ մարդ, մեկ ձայն), իսկ 83%-ը՝ բնական պաշարների նկատմամբ ազգային սեփականությանը, որոնք օրինագծի երկու հիմնական դրույթներն են։ Սակայն խորհրդարանը չի կարողացել վավերացնել օրինագիծը՝ արժանանալով մեղադրանքների, որ քաղաքական դասը փորձում է խափանել ժողովրդի կամքը՝ անհարգալից վերաբերվելով 2012 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքներին[27]։
Իռլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականի սեպտեմբերին 3-րդ Դեյլը (Իռլանդիայի խորհրդարանը) ընդունեց Իռլանդիայի Ազատ Պետության Սահմանադրությունը՝ միաժամանակ «հանդես գալով որպես Սահմանադիր ժողով այս ժամանակավոր խորհրդարանում»[28]: Դեյլն ընտրվել էր 1922 թվականի հունիսին որպես ժամանակավոր խորհրդարան, որի նկատմամբ պատասխանատու էր 1922 թվականի հունվարին ստեղծված ժամանակավոր կառավարությունը: Երբ Ազատ Պետության Սահմանադրությունն ուժի մեջ մտավ 1922 թվականի դեկտեմբերին, 3-րդ Դեյլը շարունակեց գործել որպես Ազատ Պետության Օյրեքթասի (խորհրդարանի) ստորին պալատ: Թե արդյոք Օյրեքթասն ունի անսահմանափակ իշխանություն՝ փոփոխելու Սահմանադիր ժողովի ընդունած ակտը, 1930-ականներին դարձավ իրավական և քաղաքական վեճի առարկա[29]:
1933 թվականին ընտրված 8-րդ Դեյլը 1937 թվականին վերջնական տեսքի բերեց Իռլանդիայի Սահմանադրության նախագիծը, թեև Դեյլն այս համատեքստում հազվադեպ է բնութագրվել որպես «սահմանադիր ժողով»: 1937 թվականի Սահմանադրության նախաձեռնող Իմոն դե Վալերան ասել է. «Սահմանադրություն ստանալու միակ միջոցը ժողովրդի կողմից այն ընդունելն է կամ ժողովրդի կողմից Սահմանադիր ժողով ընտրելն այն ընդունելու համար»[30]: Նրա կարծիքով, «ժողովուրդն ինքը» ընդունեց սահմանադրությունը, երբ Դեյլի նախագիծը հաստատվեց 1937 թվականի հուլիսի 1-ի հանրաքվեով:
Հետագայում գումարվել են նաև Իռլանդիայի այլ սահմանադրական համագումարներ: 2012–2014 թվականների Սահմանադրական համագումարը քվազի-քաղաքացիական ժողով էր (կիսով չափ քաղաքացիական), որն առաջարկում էր տարբեր փոփոխություններ օրենսդրության մեջ. դրանցից, որոնք վերաբերում էին սահմանադրության փոփոխությանը, այն ժամանակվա կառավարությունն ընդունեց վեցը[31], որոնցից երեքը դրվեցին հանրաքվեի, և դրանցից երկուսն անցան[33]։
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի Սահմանադիր ժողովն ընտրվել է Հնդկաստանի Սահմանադրությունը գրելու համար և դարձել անկախացած Հնդկաստանի առաջին խորհրդարանը։ Այն ստեղծվել է Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդների և բրիտանական կաբինետի առաքելության անդամների միջև բանակցությունների արդյունքում։ Սահմանադիր ժողովը անուղղակիորեն ընտրվել է Բրիտանական Հնդկաստանի օրոք գոյություն ունեցող նահանգային օրենսդիր ժողովի անդամների կողմից։ Առաջին անգամ ժողովը գումարվել է 1946 թվականի դեկտեմբերի 9-ին, Դելիում[34]։ 1947 թվականի օգոստոսի 15-ին Հնդկաստանն անկախացավ և սահմանադիր ժողովն սկսեց գործել որպես Հնդկաստանի խորհրդարան[35]։ Դոկտոր Բհիմրաո Ռամջի Ամբեդկարը նախագծել է Հնդկաստանի Սահմանադրությունը՝ համատեղ անցկացնելով Սահմանադիր ժողովի անհրաժեշտ քննարկումներն ու բանավեճերը[36]: Ժողովը հաստատել է Սահմանադրությունը 1949 թվականի նոյեմբերի 26-ին (նշվում է որպես Սահմանադրության օր), և այն ուժի մեջ է մտել 1950 թվականի հունվարի 26-ին՝ այն օրը, որն այժմ Հնդկաստանում նշվում է որպես Հանրապետության օր: Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադիր ժողովը դարձել է Հնդկաստանի ժամանակավոր խորհրդարան[37]:
Ինդոնեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդոնեզիայի Սահմանադրական ժողովը ստեղծվել է մշտական սահմանադրություն մշակելու համար։ Նրա անդամները ընտրվել են 1955 թվականի նոյեմբերին, և այն առաջին անգամ գումարվել է 1956 թվականի նոյեմբերին։ Չորս նիստից հետո այն չի կարողացել համաձայնության գալ պետության հիմնարար հիմքերի շուրջ։ Այն լուծարվել է 1959 թվականին, և սկզբնական սահմանադրությունը պարտադրվել է նախագահի հրամանագրով[38]։
Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի Հիմնադիր (սահմանադիր) ժողովը ստեղծվել է 1946 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Իտալիայի կրած պարտությունից հետո[39][40]։ Այն ընտրվել է համընդհանուր ընտրական իրավունքով՝ Հանրապետության ընդունման կամ միապետության շարունակման մասին հանրաքվեի հետ միաժամանակ։ Ընտրողները ընտրեցին Հանրապետությունը, և նոր ժողովը խնդիր ուներ հաստատել հանրապետության նոր կառավարությունը, ինչպես նաև գրել նոր սահմանադրություն։ Սա հաստատվել է 1947 թվականի դեկտեմբերի 22-ին։ Այն լուծարվեց 1948 թվականի հունվարի 31-ին, և փոխարինվեց Իտալիայի նոր խորհրդարանով[41]։
Մեքսիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Իսպանիայի փոխարքայությունը պատգամավորներ ուղարկեց Կադիսի Կորտեսի մոտ, որն ընդունեց 1812 թվականի Սահմանադրությունը: Այդ Սահմանադրության ընդունման ժամանակ արդեն գոյություն ուներ ապստամբական շարժում, որը պայքարում էր Իսպանիայից անկախություն ստանալու համար[42]:
Անկախ Մեքսիկայի առաջին Սահմանադիր Կոնգրեսը, որը հայտնի է որպես Անահուակի Կոնգրես, առաջին անգամ գումարվել է Չիլպանսինգոյում, երբ անկախության պատերազմը դեռ շարունակվում էր: Կոնգրեսի բացման ժամանակ Խոսե Մարիա Մորելոսը ուրվագծեց դրա ծրագիրը «Ազգի զգացմունքները» (Sentimientos de la Nación) կոչվող փաստաթղթում, որը Մեքսիկայի տարբեր Սահմանադրությունների առաջին նախատիպն էր: Թագավորական զորքերի կողմից հալածվելով՝ Կոնգրեսը փախավ Չիլպանսինգոյից և գումարվեց Ապատցինգանում:
1814 թվականի հոկտեմբերի 22-ին Կոնգրեսն ընդունեց «Սահմանադրական հրամանագիր Մեքսիկական Ամերիկայի ազատության համար» (Decreto Constitucional para la Libertad de la América Mexicana), որը հայտնի է որպես Ապատցինգանի Սահմանադրություն[43]: 1814 թվականի Սահմանադրությունն ուժի մեջ մտավ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, սակայն պատերազմի շարունակման և ապստամբների առաջին առաջնորդների (օրինակ՝ Մորելոսի) պարտությունից հետո այն մեծապես մոռացվեց:
1821 թվականի սեպտեմբերի 27-ին անկախության վերջնական ձեռքբերումից հետո, Իգուալայի ծրագրի և Կորդոբայի պայմանագրի հիման վրա, ստեղծվեց Ժամանակավոր կառավարական Խունտան: Խունտան հռչակեց Մեքսիկական կայսրության անկախության ակտը և գործում էր որպես փաստացի օրենսդիր ժողով մինչև 1822 թվականի փետրվարի 24-ը, երբ գումարվեց Սահմանադիր Կոնգրեսը: 1822 թվականի մայիսի 19-ին Սահմանադիր Կոնգրեսը Ագուստին դե Իտուրբիդեին հռչակեց կայսր: Կայսրի և Կոնգրեսի հարաբերությունները միշտ էլ խնդրահարույց էին, ինչը հանգեցրեց 1822 թվականի հոկտեմբերի 31-ին Իտուրբիդեի կողմից Կոնգրեսի ցրմանը՝ առանց պաշտոնական Սահմանադրության ընդունման:
Կոնգրեսի ցրումից հետո Իտուրբիդեն ստեղծեց Ազգային հիմնադիր Խունտան, որը 1822 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունեց Մեքսիկական կայսրության Ժամանակավոր քաղաքական կանոնակարգը: Կոնգրեսի ցրումը հանգեցրեց զինված հեղափոխության՝ Կասա Մատայի ծրագրի ներքո, որը կոչ էր անում հաստատել դաշնային հանրապետություն և վերականգնել Սահմանադիր Կոնգրեսը: Իտուրբիդեն ստիպված եղավ հրաժարվել գահից և վերականգնեց Սահմանադիր Կոնգրեսը:
Այնուհետև Կոնգրեսը ստեղծեց ժամանակավոր կառավարություն, որը կոչվում էր Եռապետություն, և ընդունեց Մեքսիկական Դաշնության Հիմնադիր ակտը, որով Մեքսիկայի նախկին նահանգները վերածվեցին ազատ և ինքնիշխան նահանգների: Դրանից հետո ձևավորվեց Սահմանադիր Կոնգրես՝ նահանգների մասնակցությամբ, որն ընդունեց 1824 թվականի Սահմանադրությունը:
Բազմաթիվ վեճեր ծագեցին ֆեդերալիստների և ցենտրալիստների միջև, ինչը հանգեցրեց քաղաքական անկայունության, և 1836 թվականին ընդունվեցին «Յոթ օրենքները» (Siete Leyes)[44]: «Յոթ օրենքները» լուծարեցին դաշնությունը և ստեղծեցին միասնական հանրապետություն, սակայն դա ավարտվեց 1846 թվականին, երբ ընդունվեց Հիմնադիր և բարեփոխումների ակտը, և վերականգնվեց 1824 թվականի Սահմանադրությունը, հետևաբար՝ դաշնությունը:
1854 թվականի հոկտեմբերի 16-ին նախագահ Խուան Ալվարեսը, Այուտլայի ծրագրի համաձայն, հրամայեց ստեղծել ևս մեկ Սահմանադիր Կոնգրես, որը հավաքվեց 1856 թվականին: Իգնասիո Կոմոնֆորտի նախագահության օրոք Սահմանադիր Կոնգրեսն ընդունեց 1857 թվականի Սահմանադրությունը, որն ուներ լիբերալ բնույթ: Սահմանադրությունը լավ չընդունվեց եկեղեցու և մեքսիկացի պահպանողականների կողմից, և Տակուբայայի ծրագիրը կոչ արեց չեղարկել այն: Այս իրադարձությունները հանգեցրին Բարեփոխումների պատերազմին, որտեղ հաղթեցին լիբերալները, ապա վերականգնեցին 1857 թվականի Սահմանադրությունը և դրան ավելացրին Բարեփոխումների օրենքները:
Պորֆիրիատոյի շրջանից հետո, և երբ Մեքսիկական հեղափոխությունը դեռ շարունակվում էր, նախագահ Վենուստիանո Կառանսան ձևավորեց Սահմանադիր Կոնգրես[45], որը հավաքվեց Կերետարոյում և ընդունեց Միացյալ Մեքսիկական Նահանգների մինչ օրս գործող 1917 թվականի Քաղաքական Սահմանադրությունը:
Նեպալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեպալն ունեցել է երկու հիմնադիր ասամբլեա, որոնցից վերջինն ընտրվեց այն բանից հետո, երբ իր նախորդը չկարողացավ սահմանադրություն ներկայացնել, չնայած բազմաթիվ երկարաձգումներին: Այն նաև ծառայել է որպես երկրի խորհրդարան։ Ի վերջո, Նեպալը սահմանադրություն է ընդունել 89% մեծամասնությամբ[46]։ Նեպալը որդեգրել է ֆեդերալիզմը։
Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Սեյմը (հայտնի է նաև որպես Չորսամյա Սեյմ) տեղի է ունեցել 1788-1792 թվականներին։ Դրա հիմնական նպատակը դարձավ Լեհ-լիտվական դաշնային համագործակցության ինքնիշխանության վերականգնումը և քաղաքական և տնտեսական առումով բարեփոխումը։ Այս փորձերը կատարվել են 1791 թվականի մայիսի 3-ի Սահմանադրության գրմամբ, որը նախատեսված էր Համագործակցության և դրա «Ոսկե ազատությունների» համակարգի երկարատև քաղաքական թերությունները շտկելու համար։ Սահմանադրությունը գոյատևել է ընդամենը մեկ տարի՝ 1792 թվականի լեհ-ռուսական պատերազմի և Լեհաստանի երրորդ բաժանման պատճառով[47]։
Ֆիլիպիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպիններն ունեցել են մի քանի սահմանադիր ժողովներ.
- 1898–մշակվել է 1898 թվականի Մալոլոսի Սահմանադրությունը, որը Ֆիլիպինների Առաջին Հանրապետության հիմնական օրենքն էր՝ Ասիայի առաջին սահմանադրական հանրապետությունը: Մշակված սահմանադրությունը գրվել է Ֆելիպե Կալդերոն ի Ռոկայի և Ֆելիպե Բուենկամինոյի կողմից՝ որպես այլընտրանք Մալոլոսի Կոնգրեսին Ապոլինարիո Մաբինիի և Պեդրո Պատերնոյի կողմից ներկայացված երկու առաջարկներին: 1898 թվականի վերջին երկարատև բանավեճերից հետո այն ընդունվել է 1899 թվականի հունվարի 21-ին[48]:
- 1935–մշակվել է սահմանադրություն՝ ԱՄՆ-ի Թայդինգս-ՄաքԴաֆիի ակտի համաձայն Ֆիլիպինների ինքնավար Համագործակցությունը ստեղծելու համար: Այս սահմանադրությունն օգտագործվել է նաև 3-րդ Հանրապետության օրոք (1946)՝ մինչև 1973 թվականի սահմանադրության ընդունումը: Անդամներն ընտրվել են 1934 թվականի Ֆիլիպինների Սահմանադիր ժողովի ընտրությունների միջոցով:
- 1971–մշակվել է վերանայված սահմանադրություն՝ 1935 թվականի ԱՄՆ-ի հին Ֆիլիպինյան սահմանադրությունը փոխարինելու համար: Անդամներն ընտրվել են 1970 թվականի Ֆիլիպինների Սահմանադիր ժողովի ընտրությունների միջոցով: Կառավարման համակարգը նախագահականից փոխվել է խորհրդարանականի, ապա՝ նախագահական-խորհրդարանականի (1984 թվականի փոփոխությամբ):
- 1986–նախկին սահմանադրությունը գործել է մինչև Ֆերդինանդ Մարկոսի անկումը 1986 թվականին, և Կորասոն Ակինոն նշանակել է անդամներ՝ 1987 թվականի Սահմանադրությունը մշակելու համար 1986 թվականի հանձնաժողովի միջոցով[49]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի Սահմանադիր ժողովը ստեղծվել է Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության տապալումից հետո նոր սահմանադրություն մշակելու համար[50]։
Շրի Լանկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրի Լանկայի խորհրդարանը 2016 թվականի մարտի 9-ին հաստատել է Շրի Լանկայի Սահմանադրական ժողովի ստեղծումը, որը ներկայացրել էր վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն։ Ժողովը կմշակի Շրի Լանկայի նոր սահմանադրությունը։.[51]
Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի Սահմանադիր ժողովը ստեղծվել է 1961 թվականին՝ 1960 թվականի թուրքական ռազմական հեղաշրջումից հետո՝ ժողովրդավարական սահմանադրություն պատրաստելու համար: Սահմանադրությունը պատրաստվել և հաստատվել է ընտրողների կողմից 1961 թվականի հանրաքվեում[52]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեդերալ
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ Սահմանադրական կոնվենցիան 1787 թվականին մշակել է Միացյալ Նահանգների Սահմանադրության նախագիծը, որը գործում է մինչ օրս։ Նրա պատվիրակները նշանակվում էին նահանգների կողմից, այլ ոչ թե ուղղակիորեն ընտրվում, և ոչ բոլոր նահանգներն էին պատվիրակներ ուղարկում։ Ավելին, կոնվենցիային սկզբնապես հանձնարարված էր մշակել Կոնֆեդերացիայի հոդվածների փոփոխությունները, այլ ոչ թե նոր սահմանադրություն[53]։
ԱՄՆ Սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ իր սեփական փոխարինման համար (և ամրագրված կետերի առկայության պատճառով այն չի կարող չեղյալ հայտարարվել փոփոխության միջոցով): Սահմանադրության V հոդվածը թույլ է տալիս Կոնգրեսին նշանակել ազգային սահմանադրական կոնվենցիա՝ փոփոխություններ առաջարկելու համար, բայց այն երբեք դա չի արել: Մինչդեռ Կոնգրեսն ունի իր սեփական և ազգային կոնվենցիայի փոփոխությունների առաջարկները վավերացման ներկայացնելու հնարավորություն նահանգային կոնվենցիաներին, այլ ոչ թե նահանգային օրենսդիր մարմիններին։ Այս գործընթացը կիրառվել է միայն մեկ անգամ (Քսանմեկերորդ փոփոխության համար):
Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանադիր ժողովների կիրառման երկար ավանդույթ գոյություն ունի նահանգային սահմանադրականության մակարդակում: Փաստորեն, նահանգներում սահմանադիր ժողովներ են գումարվել ինչպես մինչև 1787 թվականի Դաշնային Սահմանադրության ընդունումը, այնպես էլ դրա վավերացումից հետո: 1776 թվականից ի վեր մոտ 150 նահանգային սահմանադիր ժողով է գումարվել՝ նահանգային սահմանադրություններ մշակելու կամ վերանայելու նպատակով[54]։
Այս վաղ նահանգային սահմանադրական կոնվենցիաները հաճախ չէին օգտագործում ընթացակարգային քայլեր, ինչպիսին է ժողովրդական վավերացումը, որը 19-րդ դարի կեսերին լայն տարածում էր գտել։ Այնուամենայնիվ, դրանք համարվում էին հիմնադիր ժողովներ, որոնք իրականացնում էին իրենց իշխանությունը որպես ժողովրդի իշխանություն[55]։
Քրիստիան Գ. Ֆրիցի «Ամերիկացի միապետներ. Ժողովուրդը և Ամերիկայի սահմանադրական ավանդույթը քաղաքացիական պատերազմից առաջ» գրքում նշվում է.
«Լեգիտիմ սահմանադրությունը կախված էր նրանից, թե արդյոք այն հաստատվել է ինքնիշխան ժողովրդի կողմից, այլ ոչ թե նրանից, թե արդյոք օգտագործվել է որոշակի ընթացակարգ, կամ արդյոք հեղափոխական ժողովները զերծ էին այլ պարտականություններից, օրինակ՝ սովորական օրենքներ ընդունելուց: Այդ առաջին [նահանգային] սահմանադրությունները մշակելու լիազորությունը և դրանց օրինականությունը տալիս էր հենց ինքնիշխան ժողովուրդը, այլ ոչ թե այն, թե արդյոք նրանք օգտագործել են ընթացակարգեր, որոնք հետագայում համարվել են անհրաժեշտ հիմնական օրենք ստեղծելու համար»[56]։
19-րդ և 20-րդ դարերում ամերիկյան նահանգային սահմանադիր ժողովներն արտացոլում էին քաղաքացիական շարժման բազմաթիվ հատկանիշներ: Ամերիկյան նահանգային սահմանադրությունների ստեղծման սկզբից ի վեր սահմանադիր ժողովների պատվիրակներն ուսումնասիրում էին այլ նահանգների սահմանադրությունների նախկին մոդելները: Նրանք հաճախ գիտակցաբար «փոխառում» էին սահմանադրական տեքստեր և դրույթներ այլ նահանգներից: Իրենց մշակման աշխատանքներում և բանավեճերում նրանք հաճախ օգտագործում էին այն ժամանակ գոյություն ունեցող բոլոր ամերիկյան սահմանադրությունների կոմպակտ և գրպանի չափի ժողովածուները, որպեսզի սահմանադիր ժողովը կարողանա օգտվել սահմանադրական ձևավորման վերջին նվաճումներից[57]։ Այս նահանգային հիմնադիր ժողովների լիազորությունները նույնպես խիստ վիճարկվում էին. ոմանք պնդում էին, որ նրանք ունեն անսահմանափակ իրավական լիազորություններ, իսկ մյուսները՝ որ նրանք պետք է գործեն նախկինում գոյություն ունեցող իրավական դաշտի շրջանակներում[58]։ Ի վերջո, ի հայտ եկավ սահմանադրական իշխանության մասին ընդհանուր օրենք, որը սահմանում էր, որ ընտրված սահմանադրական ժողովներն ունեն սահմանափակ լիազորություններ[58]։
ԱՄՆ մի շարք նահանգներ տարիների ընթացքում անցկացրել են բազմաթիվ կոնվենցիաներ՝ իրենց նահանգների սահմանադրությունները փոփոխելու համար։
- Միսսուրին անցկացրել է վեց սահմանադիր ժողով[59]՝ 1820, 1845, 1865, 1875, 1922 և 1945 թվականներին
- Միչիգանը՝ չորս[60]՝ 1835,1850, 1908 և 1963[61] թվականներին
- Մասաչուսեթսը անվկացրել է վեց սահմանադիր ժողով՝ 1778, 1779–80, 1820–21, 1853, 1917–18 թվականներին և վերջինը՝ 2016 թվականին։
- Նյու Յորքի Սահմանադրությունը փոփոխվել կամ վերականգնվել է de novo ինը սահմանադրական կոնվենցիաների միջոցով՝ 1776–1777, 1801, 1821, 1846, 1867–1868, 1894, 1915, 1938 և 1967 թվականներին, Սահմանադրական հանձնաժողովի՝ 1872–1873 թվականներին և Դատական կոնվենցիայի՝ 1921 թվականին։
- Վերմոնտի առաջին սահմանադրությունը մշակվել է 1777 թվականի հուլիսին գումարված համագումարի կողմից և վերանայվել 1786 թվականի համագումարի կողմից, այս երկու համագումարներն էլ տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Վերմոնտը դեռևս անկախ էր Միացյալ Նահանգներից: Վերմոնտը Միացյալ Նահանգների կազմ ընդունվեց 1791 թվականին, և նրա կառավարությունը շարունակեց գործել 1786 թվականի սահմանադրության համաձայն: Երկու տարի անց՝ 1793 թվականին, տեղի ունեցավ մեկ այլ համագումար՝ իր սահմանադրության որոշ դրույթներ համապատասխանեցնելու Միացյալ Նահանգների Սահմանադրությանը:
- Վիրջինիայի կոնվենցիաները ներառել են վեց անսահմանափակ նիստեր։ Սահմանադրությունները հրապարակվել են ֆիատով 1776, 1864 և 1901–02 թվականներին, իսկ վավերացվել են հանրաքվեով 1829–30, 1850 և 1868 թվականներին։ Սահմանափակ կոնվենցիաներ և վերանայումների հանգեցրած սահմանադրական հանձնաժողովներ են անցկացվել 1927, 1945, 1956 և 1968 թվականներին։ Հետագայում նահանգի օրենսդիր մարմինը առաջարկում է փոփոխություններ, որոնք վավերացվում են համաժողովրդական հանրաքվեով[62]։
Երկրներ, որոնք չունեն ամրագրված սահմանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի երկրներ չունեն ամրագրված սահմանադրություն, որը կարող է փոփոխվել սովորական օրենսդրական ընթացակարգերով. օրինակներ են Միացյալ Թագավորությունը, Նոր Զելանդիան և Իսրայելը: Այս երկրներում սահմանադիր ժողովներ հրավիրելու անհրաժեշտություն չկա, և դա անելու որևէ դրույթ չկա, քանի որ օրենսդիր մարմինը կարող է արդյունավետորեն փոփոխել սահմանադրությունը:
Չնայած նրան, որ Միացյալ Թագավորությունը չունի գրավոր սահմանադրություն, այնուամենայնիվ, երկրում գումարվել են մի քանի սահմանադիր ժողովներ ենթազգային մակարդակով, այդ թվում՝
- Հյուսիսային Իռլանդիայի Սահմանադիր ժողով (1975–1976) – անհաջող փորձ՝ լուծում գտնելու Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի հարցում:
- Շոտլանդական Սահմանադիր ժողով (1989) – որը մշակեց Շոտլանդիայի ինքնավարության (դեվոլյուցիայի) ծրագիր։
Նոր Զելանդիայի սահմանադրությունը կազմված է մի շարք օրենսդրական ակտերից (խորհրդարանի օրենքներ), միջազգային պայմանագրերից, կառավարության որոշումներից (Order-in-Council), թագավորական հրովարտակներից, դատական որոշումներից և սահմանադրական չգրված ավանդույթներից: Քանի որ այն գերագույն օրենք չէ, սահմանադրությունը համեմատաբար հեշտ է փոփոխվում. այն փոփոխելու համար անհրաժեշտ է միայն խորհրդարանի անդամների մեծամասնության համաձայնությունը
Իսրայելի սահմանադրական օրենքը որոշվում է Քնեսեթի կողմից, որը 1949 թվականից ի վեր ծառայում է որպես երկրի շարունակական հիմնադիր ժողով: Քնեսեթն ունի Իսրայելի հիմնական օրենքներ ստեղծելու լիազորություններ, որոնք ամրագրված օրենսդրություն են և կդառնան Իսրայելի «ապագա» սահմանադրության մաս, ինչպես նաև «կանոնավոր» օրենսդրական օրենսդրություն:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oloka-Onyango, Joseph. (2001). Constitutionalism in Africa: creating opportunities, facing challenges. Fountain Publishers. ISBN 9970-02-271-7. OCLC 849441803.
- ↑ Ghai, Yash. «The Role of Constituent Assemblies in Constitution Making» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-03-28-ին.
- ↑ «3.1.2 Constitutional assemblies». Constitution Making for Peace (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-10-31-ին.
- ↑ Macfarlane, Emmett, ed. (2016). Constitutional Amendment in Canada. ISBN 978-1-4426-1900-5. OCLC 1046612703.
- ↑ Newar Bdair. (2001). Newar Bdair – The Constituent Power. Fountain Publishers. ISBN 9970-02-271-7. OCLC 3286293. SSRN 3286293.
- ↑ Id. at 125
- ↑ Axel Hadenius, ed., Democracy's Victory and Crisis, Ch 7: Ways of constitution-making by Jon Elster (p. 123); Cambridge University Press, 1997. 431 pp 9780521573115
- ↑ Islam, Kabedul (2023 թ․ սեպտեմբեր). গণপরিষদের বিতর্কের আলোকে বাংলাদেশের সংবিধান জন্মকথা [The Birth Story of Bangladesh's Constitution in Light of the Constituent Assembly Debates] (Bengali). Dhaka: Mowla Brothers. էջ 7. ISBN 978-984-97686-5-4.
- ↑ Ahmed, Firoz (2015 թ․ մայիս). Muhammad, Anu (ed.). «বাংলাদেশের সংবিধান ও রাষ্ট্রের গতিমুখ: সূচনাকাল» [The Constitution of Bangladesh and the Trajectory of the State: The Early Years] (PDF). Sarbojonkotha: 86–98. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Mazhar, Farhad (2023). «গঠন ও গঠনতন্ত্র». গণঅভ্যুত্থান ও গঠন: বাংলাদেশে গণরাজনৈতিক ধারার বিকাশ প্রসঙ্গে [Mass Uprising and Constitution: On the Development of People's Political Consciousness in Bangladesh] (Bengali). Dhaka: Rastrochinta (published 2023 թ․ օգոստոս). էջեր 148–180. ISBN 978-984-97818-0-6.
- ↑ Umar, Badruddin (2019). «আর্থ-সামাজিক-রাজনৈতিক পরিবর্তনের ধারা». In Ahmad, Ahrar (ed.). সমাজ রাষ্ট্র বিবর্তন: জ্ঞানতাপস আব্দুর রাজ্জাক গুণিজন বক্তৃতামালা (২০১৭-২০১৮) (Bengali). Dhaka: Bengal Publications. էջեր 156–182. ISBN 978-984-93718-7-8.
- ↑ «Interview: Situation In Bangladesh Challenging, But Happy That A Fascist Rule Has Ended, Cultural Icon Farhad Mazhar To ETV Bharat». ETV Bharat News (անգլերեն). 2024-08-07. Վերցված է 2024-09-28-ին.
- ↑ «Constitution needs rewriting to bar autocracy». The Daily Star (անգլերեն). 2024-09-16. Վերցված է 2024-09-28-ին.
- ↑ «Constituent assembly to be convened for charter reform: Nahid». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Chile's Constitutional Convention: a triumph of inclusion». UNDP (անգլերեն). Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ TIMES, Special to THE NEW YORK (1948-12-11). «Costa Rican Election Returns». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2026-06-27-ին.
- 1 2 «Demokratiets etablering: Den Grundlovgivende Forsamling». danmarkshistorien.dk (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- 1 2 «Den Grundlovgivende Rigsforsamling | Gyldendal – Den Store Danske». denstoredanske.dk (դանիերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Danmarks Riges Grundlov, 5. juni 1849 (Junigrundloven)». danmarkshistorien.dk (դանիերեն). Վերցված է 2018-12-10-ին.
- ↑ Younge, Gary (2005-06-02). «A Win for EU Democracy» (ամերիկյան անգլերեն). ISSN 0027-8378. Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ «EUROPEAN UNION: The French & Dutch Referendums | Council on Foreign Relations». www.cfr.org (անգլերեն). 2005-06-01. Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ «EU constitution: Where member states stand» (բրիտանական անգլերեն). 2007-03-25. Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ Paul R. Hanson, The A to Z of the French Revolution (2013) pp 85–86
- ↑ Bommarius, Christian (2009-01-02). «Für die Deutschen - aber nicht in ihrem Namen». Berliner Zeitung (գերմաներեն). Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ «Basic Law of the Federal Republic of Germany (1949/ Amendments 1956)». German History in Documents and Images (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ «Iceland shows that a UK constitutional convention should involve politicians as little as possible». openDemocracy (անգլերեն). 2014-11-10. Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ https://intrechtdok.de/servlets/MCRFileNodeServlet/mir_derivate_00004142/Putsch_Icelands_crowdsourced_constitution_killed_by_parliament.pdf
- ↑ «Constitution of the Irish Free State (Saorstát Eireann) Act, 1922». electronic Irish Statute Book (eISB) (անգլերեն). Preamble.
- ↑ «Introduction» (PDF). The Origins of the Irish Constitution. RIA.
- ↑ de Valera, Éamon (1937 թ․ մայիսի 11). «Bunreacht na hEireann (Dréacht)—Dara Céim» [Constitution of Ireland (Draft)—Second Stage]. Dáil Éireann (8th Dáil) debates (անգլերեն). Houses of the Oireachtas. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «2013-2014 Convention on the Constitution». Citizens' Assembly. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Ireland's Previous Referendums». Electoral Commission. 2024 թ․ մարտի 8. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ The successes were same-sex marriage and abolishing blasphemy; the failure was reducing the presidential minimum age.[32]
- ↑ https://www.constitutionofindia.net/constituent-assembly/
- ↑ «PLAN for the future». The Hindu (Indian English). 2016-12-08. ISSN 0971-751X. Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ «Centenary of Dr. B.R. Ambedkar's enrolment as an advocate». api.sci.gov.in. Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ Constituent Assembly of India (1949). The Constitution Of India (Illustrated Original Version, Digital Transcription).
- ↑ https://muse.jhu.edu/book/52787
- ↑ comunicazione.camera.it https://comunicazione.camera.it/eventi/80-costituente/assemblea-costituente. Վերցված է 2026-06-27-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ en.camera.it https://en.camera.it/4?scheda_informazioni=24#:~:text=The%20Constituent%20Assembly%20convened%20for,with%20396%20of%20501%20votes. Վերցված է 2026-06-27-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ https://www.theguardian.com/world/2021/jun/11/italy-the-birth-of-the-republic-archive-1946?utm_source=www.uniscoops.com&utm_medium=referral&utm_campaign=why-did-italy-get-rid-of-the-monarchy
- ↑ «Page:Mexico (1829) Volumes 1 and 2.djvu/197 - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ «Mexico-Nineteenth-Century Constitutions Constitutional History». data.mongabay.com. Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ «Las Siete Leyes». bibliotecadigital.ilce.edu.mx. Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ Gilly, Adolfo. The Mexican Revolution. The New Press, 2005
- ↑ Diwakar (2015-09-20). «Constituent Assembly transforms into Parliament after promulgation of Nepal's Constitution». The Himalayan Times (անգլերեն). Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ Tarnowska, Anna (2018). Müßig, Ulrike (ed.). “To Which Constitution the Further Laws of the Present Sejm Have to Adhere to in All…” Constitutional Precedence of the 3 May System (անգլերեն). Cham: Springer International Publishing. էջեր 113–172. doi:10.1007/978-3-319-73037-0_3. ISBN 978-3-319-73037-0.
- ↑ https://elibrary.judiciary.gov.ph/thebookshelf/showdocsfriendly/3/365 Մալոլոսի սահմանադրություն
- ↑ https://www.officialgazette.gov.ph/1986/06/02/r-c-c-no-1-monday-june-2-1986/
- ↑ «Constituent Assembly | Revolutionary Reforms, Bolsheviks & Soviets | Britannica». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2026-06-27-ին.
- ↑ «Resolution on Constitutional Assembly passed in Parliament». www.adaderana.lk. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ https://repository.bilkent.edu.tr/server/api/core/bitstreams/41514b21-e9ca-4a5a-b0c1-1a4d17f9e60b/content#13#6
- ↑ See The Records of the Federal Convention of 1787 (Edited by Max Farrand; revised edition in Four Volumes, Yale University Press, 1966).
- ↑ Albert L. Sturm, "The Development of American State Constitutions," 12 Publius (1982), 57–98.
- ↑ Marc W. Kruman, Between Authority and Liberty: State Constitution Making in Revolutionary America (Univ. of North Carolina Press, 1997), 1–33; Christian G. Fritz, "Alternative Visions of American Constitutionalism: Popular Sovereignty and the Early American Constitutional Debate," 24 Hastings Constitutional Law Quarterly (1997), 322–29; Christian G. Fritz, American Sovereigns: The People and America's Constitutional Tradition Before the Civil War (Cambridge University Press, 2008) at pp. 31–35 978-0-521-88188-3
- ↑ Fritz, American Sovereigns: The People and America's Constitutional Tradition Before the Civil War (Cambridge University Press, 2008) at p. 33 978-0-521-88188-3 For more on the role of the requirement of complying with specific procedures and processes, see Christian G. Fritz, "America's Unknown Constitutional World," Արխիվացված 2011-05-11 Wayback Machine Bonus Article, Common-Place, Vol. 9, No. 1 (Oct. 2008)
- ↑ Marsha L. Baum and Christian G. Fritz, "American Constitution-Making: The Neglected State Constitutional Sources," 27 Hastings Constitutional Law Quarterly (2000), 199–242.
- 1 2 Partlett, William (2014 թ․ դեկտեմբերի 16), The American Tradition of Constituent Power, doi:10.2139/ssrn.2538970, SSRN 2538970
- ↑ «MISSOURI STATE ARCHIVES - Missouri Constitutions, 1820-1945». Missouri State Archives. 2024 թ․ ապրիլի 15.
- ↑ «CONSTITUTION OF MICHIGAN». www.legislature.mi.gov.
- ↑ «Michigan Legislature – CONSTITUTION OF MICHIGAN OF 1963». www.legislature.mi.gov.
- ↑ Dinan, John. "The Virginia State Constitution: a reference guide", 0-313-33208-8, 2006, pp. 8–24.
| ||||||