Վալերի Սահարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սահարյան Վալերիից)
Վալերի Սահարյան
Դիմանկար
Վալերի Սահարյանը դստեր` Եվայի հետ
«Armenia Music Awards 2014»
Ծնվել է1978 հունիսի 21
ԾննդավայրՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ, Տոմսկ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունպրոդյուսեր, կինոպրոդյուսեր
Գործունեություն«Արմենիա պրոդակշն» հիմնադիր և գլխավոր տնօրեն
Աշխատավայր«Արմենիա պրոդակշն»
ԱմուսինՍահարյան Գոհար Հրանտի
Ծնողներհայրը՝ Սահարյան Վարդազար Դերենիկի, մայրը՝ Սահարյան Ռուզաննա Միհրանի
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի հայերի միության "Արծաթե խաչ", Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր անդամ
Երեխաներորդի Նարեկ (2001), դուստր Եվա (2007)
Կայքpc-armenia.ru
 Valeriy Saharyan Վիքիպահեստում

Վալերի Վարդազարի Սահարյան, ծնվել է 1978 թվականի հունիսի 21-ին ՌՍՖՍՀ Տոմսկ քաղաքում, ԽՍՀՄ։ «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996-1998 թվականներին ՄԻՐ Միջպետական հեռուստառադիոընկերության թղթակից։
  • 1996 թվականից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։
  • 1999-2001 թվականներին «Պուշկինսկայա պլոշչադ» Հրատարակչական տան տարածաշրջանային ցանցի զարգացման բաժնի ղեկավար։
  • 2000 թվականին «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր։
  • 2001 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված միջոցառման ղեկավար (Մոսկվա
  • 2003 թվականին հիմնադրել և մեկնարկել է երիտասարդ կատարողների մրցույթ «Հայաստանի տարվա երգ» նախագիծը (Մոսկվա)։
  • 2004 թվականին հիմնադրել է «ANELIK», «TASHIR», «ARMENIA MUSIC AWARDS» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում (Կրեմլի պետական պալատ)։
  • 2007 թվականին Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանների հետ հիմնադրել է «Բլա Բլա Շոու» ակումբային շոուն, որը 2008 թվականից հեռարձակվել է Рен ТВ հեռուստաալիքով։
  • 2009 թվականին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկ։
  • 2009 թվականին Եվա Ռիվաս էստրադային երգչուհու պրոդյուսեր։
  • 2010 թվականին «Եվրատեսիլ 2010» մրցույթին երգչուհի Եվա Ռիվասի մասնակցության կազմակերպում։
  • 2011 թվականին ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Շնորհավոր ամանոր, մայրեր» ֆիլմի ստեղծման մասնակից։
  • 2012 թվականին հիմնադրել է «AP Cinema» կինո-պրոդյուսերական ընկերությունը։
  • 2012 թվականին Վալերի Սահարյանի հրավերով Հայաստանում և Ռուսաստանում հյուընկալվել է համաշխարհային ճանաչում ունեցող դերասան՝ Ալեն Դելոնը։
  • 2013 թվականին մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի նախագիծ՝ համաշխարհային աստղերի մասնակցությամբ։ «Պացիենտ» ֆիլմը պատմում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի մասին։
  • 2014 թվականին Ռուսաստանի հայերի միության կողմից մշակույթում մեծ ավանդի, երկարաժամկետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է «Արծաթե խաչ» շքանշանով։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]