Սահարայի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սահարայի կլիմա, մեծ մասում տիպիկ անապատային, արևադարձային է (չոր և տաք), Սահարայում՝ մերձարևադարձայինն ձևավորվում է նրա տարածքի մեծ մասի վրա տիրապետող Սահարայի արլ․ պասսատների ազդեցության տակ։ Ժամանակակից արիդ (խիստ չորային) կլիման գոյություն ունի մոտ 10 հզ․ տարի։ Սահարաի կլիմային բնորոշ են օդի չորությունը (հարաբերական խոնավությունը՝ 30—50%), խոնավության մեծ պակասը և բարձր գոլորշունակությունը (պոտենցիալ գոլորշիացումը՝ 2500— 6000 մմ)։ Տարեկան տեղումները ծայրամասերում 100—200 մմ են, հարթավայրերում՝ մինչև 50 մմ, լեռնազանգվածներում՝ մինչև 100 մմ։ Ներքին շրջաններում սովորաբար մի քանի տարի շարունակ տեղումներ չեն լինում, թեև բացառիկ տեղատարափ անձրևներն առաջացնում են ուեդների վարարումներ, լեռներում՝ սելավներ։ Ահագգար և Տիբեստի բարձրավանդակներում ամեն տարի ձյուն է տեղում։ Սահարաի ջերմային ռեժիմին բնորոշ են օդի բարձր ջերմաստիճանը և դրա օրական ու տարեկան մեծ տատանումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 140 CC-BY-SA-icon-80x15.png