Jump to content

Սահասրարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահասրարա

Սահասրարա կամ թագի չակրա, յոթերորդ չակրա Սանատան յոգայի ավանդույթներում։ Չակրան ներկայացված է մանուշակագույն գույնով[1]։

Սահասրարան նկարագրված է մի քանի միջնադարյան հաթհա յոգայի տեքստերում, ներառյալ «Շիվասամհիթան և Թիրումանտիրամը», բայց ոչ «Պաշչիմամնայա և Նաթ» ավանդույթներում, «Կուբջիկամատատանտրան» նկարագրում է միայն վեց ստորին չակրաները։ Սուրբ գրությունները տարբերվում են Սահասրարայի դիրքի հարցում` «Շիվա Սամհիթան» նշում է, որ այն մարմնից դուրս է, մինչդեռ մյուսները այն նկարագրում են գլխի վերևի մասում կամ բրահմարանդհրայում, որտեղից հոգին լքում է մարմինը մահվան պահին[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահասրարա չակրայի պատկերը 1000 թերթիկներով, 20 շերտով՝ ուրաքանչյուրը 50 թերթիկ

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահասարան գտնվում է գանգի վերին մասում[3]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահասրարան նկարագրվում է որպես լոտոսի ծաղիկ՝ 1000 տարբեր գույների թերթերով։ Դրանք դասավորված են 20 շերտերով, յուրաքանչյուրում՝ 50 թերթիկ։ Ծաղկի կենտրոնական մասը ոսկեգույն է, իսկ ներսում պատկերված է լուսավոր լուսնի շրջան՝ լուսավոր եռանկյունիով, որը կարող է լինել կամ վեր ուղղված, կամ վար ուղղված[4]։

Ըստ որոշ «Տանտրա» ավանդույթների, Սահասարա չակրան չունի սիդ մանտրա, այն հանդիսանում է լռությունը, քանի որ այն ընկալվում է լսելի ձայնից վեր։ Ոմանք սա մեկնաբանում են որպես Վիսարգա՝ ձայնին հաջորդող հնչյունը, բայց ոչ ինքը՝ ձայնը։ Մյուսները կապում են այն «Օմ»-ի հետ, ինչպես Աջնա Չակրան[3]։

Ծաղկաթերթիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս չակրաների համեմատ, թերթերի քանակի պատճառով, այստեղ չկան սանսկրիտ վանկեր։

Հաճախ անվանվում է «հազարաթերթ լոտոս», ասվում է, որ այն համակարգի ամենանուրբ չակրան է, որը կապված է մաքուր գիտակցության հետ, և հենց այս չակրայից են բխում մյուս բոլոր չակրաները։ Երբ յոգը կարողանում է իր կունդալինին (գիտակցության էներգիան) բարձրացնել մինչև այս կետը, ապրվում է Նիրվիկալպա Սամադհիի վիճակը։

Սահասրարա չակրայի համար վարժություններ[5]՝

  • Շիրշասանա
  • Վրիկշասանա
  • Խաթու Պրանամ
  • Երգել «Օմ»
  • Կրիյա յոգա

Կան նաև հատուկ մեդիտացիաներ Սահասրարա չակրայի համար[6]։

Կապակցված չակրաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրբ մարմնի որոշ տարբերակներում, գլխի վերևում իրականում կան մի քանի չակրաներ, որոնք բոլորը սերտորեն կապված են։ Աջնայից վեր բարձրանալով մենք ունենք Մանաս չակրա՝ ճակատին, որը սերտորեն կապված է Աջնայի հետ[7][8]։ Մանասից վեր կան Բինդու Վիսարգան՝ գլխի հետևի մասում; Մահանադան՝ Նիրվանան, որը գտնվում է գագաթին, Գուրուն և բուն Սահասրարան, որը գտնվում է գագաթից վեր[9][10][11]։

Բինդու Վիսարգա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրահմին (պրանայամա է պարապում) Բինդու Վիսարգայում
Ասում են, որ Բինդու Վիսարգան կապված է աջնայի՝ երրորդ աչքի չակրայի հետ

Բինդու Վիսարգան գտնվում է գլխի հետևի մասում, այն կետում, որտեղ շատ բրահմիներ պահում են մազափունջ։ Այն խորհրդանշվում է գիշերվա կիսալուսնի լույս՝ դրա վերևում գտնվող կետով կամ բինդուով։ Սա սպիտակ բինդուն է, որի հետ յոգերը փորձում են միավորել ներքևի կարմիր բինդուն։ Ասվում է, որ դա այն կետն է, որի միջոցով հոգին մտնում է մարմին՝ իջնելիս ստեղծելով չակրաները և ավարտվելով ողնաշարի հիմքում գտնվող ոլորված կունդալինի էներգիայով։ Այն հաճախ նկարագրվում է որպես աստվածային նեկտարի կամ ամրիտայի աղբյուր, թեև երբեմն ասվում է, որ այն գալիս է կամ աջնա չակրայից, կամ լալիտա չակրայից։ Այս նեկտարը թափվում է «մարսողական կրակի» (սամանա) մեջ, որտեղ այն այրվում է։ Այս նեկտարի պահպանումը հայտնի է որպես «ուրդհվա ռետաս» (բառացի՝ վերընթաց սերմնահեղուկ)։ Սպիտակ կաթիլը կապված է սերմնահեղուկի էության հետ, մինչդեռ կարմիր բինդուն կապված է դաշտանային արյան հետ։

Այս չակրայի անունը նշանակում է «բարձր ձայն», և ունի գութանի տեսք։ Այն ներկայացնում է սկզբնական ձայնը, որից բխում է ողջ արարչությունը։

Այս չակրան գտնվում է գլխի «թագի» վրա։ Այն ունի սպիտակ գույն և ունի 100 սպիտակ ծաղկաթերթ։ Այն ցույց է տալիս սուշումնա կենտրոնական ալիքի ավարտը։ Այն պատասխանատու է կենտրոնացման տարբեր մակարդակների համար՝ դհարանա, դհյանա և սավիկալպա սամադհի[9]։

Գուրու Չակրան գտնվում է գլխից վեր, ճիշտ բուն Սահասրարայի տակ։ Այն սպիտակ է՝ 12 սպիտակ թերթերով, որոնց վրա գրված է «գուրու»։ Այն պարունակում է լուսնի շրջանաձև տարածք, որի ներսում ներքև ուղղված եռանկյունի է, թանկարժեք զարդերով զարդարված ալտար, ներքևում կիսալուսինով և վերևում շրջանաձև բինդուով։ Բինդուի ներսում գտնվում է օջախը, որի մոտ գուրուի ոտքերի աթոռակներն են, որոնց վրա գուրուի ոտքերն են[10]։ Այս դիրքը համարվում է շատ կարևոր տիբեթյան տանտրիկ աստվածության յոգայի պրակտիկայում, որտեղ գուրուն կամ աստվածությունը հաճախ պատկերացվում է գագաթից վեր՝ ներքև օրհնություններ շնորհելիս (օրինակ՝ Վաջրասատտվա մաքրման մեդիտացիայում)։

Ավելի բարձր մակարդակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահասրարայի ներսում կան կազմակերպման ավելի շատ մակարդակներ[12]։ Եռանկյունու ներսում սկսվում է գիտակցության գնալով ավելի բարձր մակարդակների շարք՝ Ամա-Կալա, Վիսարգայի Առաջին Օղակ, Նիրվանա-Կալա և Նիրվանա Շակտի, որը պարունակում է Վիսարգայի Երկրորդ Օղակը։ Այստեղից Կունդալինին դառնում է Շանկհինի՝ երեքուկես գալարով։ Շանկհինիի առաջին Գալարը փաթաթվում է Գերագույն Բինդուի շուրջ, Շանկհինիի երկրորդ Գալարը՝ Գերագույն Նադայի շուրջ, Շանկհինիի Երրորդ Գալարը՝ Շակտիի շուրջ, և Շանկհինիի Կես-Գալարը մտնում է Սակալա Շիվայի մեջ, որից այն կողմ Պարամա Շիվան է[11]։

Ամա-կալան սամպրաջնաթ Սամադհիի փորձն է։

Վիսարգան խորհրդանշվում է երկու փոքր օղակներով, որոնցից մեկը գտնվում է Ամակալայի ներսում, իսկ մյուսը՝ Բարձրագույն Բինդուի տակ, որը խորհրդանշում է անցումը սամպրաջնաթ սամադիից դեպի ասամպրաջնաթ սամադիի միասնություն։

Նիրվանա-կալա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ Կունդալինին կլանում է նույնիսկ սամադիի փորձը՝ գերագույն վերահսկողության ուժի միջոցով (Նիրոդիկա-Կրակ)։

Նիրվանա-Շակտի Պարամա Շիվա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ Կունդալինին անցնում է գերագույն դատարկության մեջ, որը ասամպրաջնատա կամ նիրվիկալպա սամադհիի փորձառությունն է, և դառնում է Շանկհինի։ Շանկհինին փաթաթվում է և կլանում է Գերագույն Բինդուն, որը դատարկությունն է, Գերագույն Նադան, այնուհետև Շակտին և միավորվում է և կլանում Սակալա Շիվային՝ մինչև վերջապես կլանվելը Պարամա Շիվայի մեջ, որը նիրվիկալպա սամադհիի վերջնական փուլն է։

Ասոցիացիա մարմնի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահասրարան կամ սահաստրարայի հանգույցը կապված են գլխի պսակի հետ։ Այն սովորաբար կապված է ֆոնտանելի և այն վայրի հետ, որտեղ գանգի պսակային և սագիտալ կարերը հատվում են։

Համեմատություններ այլ համակարգերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահասրարան օգտագործվում էր որպես տանիք Թամիլ Նադուի տաճարում

«Թագի անիվը» կարևոր է բուդդայական Վաջրայանայի Անուտտարայոգա Տանտրայի ավանդույթում։ Այն եռանկյունաձև է՝ 32 թերթերով կամ ուղիներով, որոնք ուղղված են դեպի ներքև, իսկ ներսում գտնվում է սպիտակ կաթիլը կամ սպիտակ բոդհիչիտտան։ Մեդիտացիայի միջոցով յոգը փորձում է միավորել այս կաթիլը պորտում գտնվող կարմիր բոդհիչիտտայի հետ և ապրել դատարկության ու երանության միության զգացողությունը[13]։

Այն շատ կարևոր է Փովայի, կամ գիտակցության փոխանցման տանտրիկ պրակտիկայում։ Մահվան պահին յոգը կարող է իր գիտակցությունն ուղղել վեր՝ կենտրոնական ուղու միջով և դուրս բերել այս անիվի միջոցով՝ Մաքուր Երկրում վերածնվելու համար, որտեղ նա կարող է շարունակել իր տանտրիկ պրակտիկաները, կամ այդ գիտակցությունը փոխանցել մեկ այլ մարմին կամ դիակ՝ կյանքը երկարացնելու համար։

Արևմուտքում շատերը նշել են (ինչպես օրինակ Չարլզ Պոնսը իր «Կաբալա» գրքում), որ Սահասրարան արտահայտում է նման արքետիպային գաղափար, ինչ Կեթերը՝ Կաբալիստական Կյանքի Ծառում, որը գտնվում է ծառի գլխին և ներկայացնում է մաքուր գիտակցությունը և Աստծո հետ միությունը։

Լաթայֆ-Է-Սիտտա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաթաիֆ-է-սիտտա սուֆիական համակարգում կա մի Լաթայֆ, որը կոչվում է Ախֆա, «ամենագաղտնի նրբությունը», որը գտնվում է թագի վրա։ Դա միասնության կետն է, որտեղ ուղղակիորեն բացահայտվում են Ալլահի երանելի տեսիլքները։

Այլ անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տանտրայում՝ Ադհոմուխա Մահապադմա, Ամլանա Պադմա, Դաշաշաթադալա Պադմա, Պանկաջա, Սահասրաբջա, Սահասրաչչադա Պանիկաջա, Սահասրադալա, Սահասրադալա Ադհոմուխա Պադմա, Սահասրադալա Պադմա, Սահասրապատրա, Սահասրապատրա, Սահասրապատրա, Սահասրապատրա, Սահասրադրա։
  • Վերջին Ուպանիշադներում՝ Ակաշա Չակրա, Կապալասամպուտա, Սահասրադալա, Սահասրարա, Սահասրարա Կամալա (Պանկաջա կամ Պադմա), Ստանա, Վյոմա, Վայոմամբուջա։
  • Պուրանաներում՝ Պարամա, Սահասրադալա, Սահասրապարնա Պադմա, Սահասրապատրա, Սահասրարա, Սահասրարա Կամալա (Պարիկաջա կամ Պադմա), Շանթյատիտա, Շանթյատիտա Պադա։
  • Ագնի Յոգայի ուսմունքում բրահմարանդրան հաճախ կոչվում է «զանգ» (ռուս.՝ колокол)[14]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stevens, Samantha. The Seven Rays: a Universal Guide to the Archangels. City: Insomniac Press, 2004. 1-894663-49-7 p. 24
  2. Mallinson, James; Singleton, Mark (2017). Roots of Yoga. Penguin Books. էջեր 178–179. ISBN 978-0-241-25304-5.
  3. 3,0 3,1 D'Angelo, James (2012). Seed sounds for tuning the chakras: vowels, consonants, and syllables for spiritual transformation. Rochester, Vt: Destiny Books. ISBN 978-1-59477-460-7.
  4. «The Sahastrara Chakra». Kheper. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  5. Maheshwarananda, Paramhans Swami (2004). «Exercises for the Sahasrāra Chakra». The Hidden Power in Humans: Chakras and Kundalini. Ibera Verlag. ISBN 3-85052-197-4.
  6. Maheshwarananda, Paramhans Swami (2004). «Meditation Practice on the Sahasrāra Chakra». The Hidden Power in Humans: Chakras and Kundalini. Ibera Verlag. ISBN 3-85052-197-4.
  7. «The Ajna Chakra». Kheper. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  8. «The Manas Chakra». Kheper. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  9. 9,0 9,1 «The Crown Centre». Kheper. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  10. 10,0 10,1 «Guru Chakra». Kheper. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  11. 11,0 11,1 «The Sahastrara Chakra». Kheper. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  12. Susan Shumsky. Exploring Chakras:Awaken your untapped energy
  13. Geshe Kelsang Gyatso. Tantric Grounds and Paths
  14. Leaves of Morya's Garden II (Illumination) 2.4.7 (134 in Russian text).