Սահակ Կարապետյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սահակ Կարապետյան (այլ կիրառումներ)
Սահակ Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1960(1960-03-28)
ԾննդավայրՍովետսկի (Եգորլիկսկի շրջան), Balko-Gruzskoe, Եգորլիկսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 3, 2018(2018-10-03) (58 տարեկան)
Մահվան վայրՍոլիգալիչսկի շրջան, Կոստրոմայի մարզ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Մասնագիտությունփաստաբան, քաղաքական գործիչ, Պետական Դումայի անդամ և դատախազ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան
Անդամություն2nd State Duma of the Russian Federation?
Commons-logo.svg Saak Karapetyan Վիքիպահեստում

Սահակ Ալբերտի Կարապետյան (մարտի 28, 1960(1960-03-28), Սովետսկի (Եգորլիկսկի շրջան), Balko-Gruzskoe, Եգորլիկսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2018(2018-10-03), Սոլիգալիչսկի շրջան, Կոստրոմայի մարզ, Ռուսաստան), ազգությամբ հայ, խորհրդային և ռուս պետական գործիչ, ՌԴ Արդարադատության 1-ին դասի խորհրդական։ 2006-2016 թվականներին ՌԴ գլխավոր դատախազության միջազգային իրավունքի համագործակցության գլխավոր վարչության պետ, իսկ 2016-2018 թթ. ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ կարապետյանը ծնվել է Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանի Սովետսկի հայկական խուտորում։

1983-1996 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռոստովի մարզի դատախազությունում։

1996-2000 ընտրվել է Պետական դումայի պատգամավոր «Յաբլոկո խմբակցությունից, անվտանգության կոմիտեի ներկայացուցչի տեղակալ։ Այդ տարիներին ակտիվ զբաղվել է նոր օրենսդրական փաթեթների մշակմամբ, մասնավորապես տարբեր օրենսդրական ակտերի սահմանադրական փոփոխություններով՝ «Փաստաբանության մասին», «Չստուգված ուղիով եկամուտների օրինականացման պատասխանատվության մասին» և այլ օրենքներ։ Նրա ակտիվ գործունեության արդյունքում ընդունվել են «ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի մասին», «Միլիցայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» դաշնային օրենքները[1]։ Նաև մասնակցություն է ունեցել «Փաստաբանության մասին» օրենքի մշակման աշխատանքներին[2]։

2000 թվականին նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազի գլխավոր օգնական, Դաշնային ժողովում գլխավոր դատախազության ներկայացուցիչ, 2004 թվականին ՌԴ արդարադատության նախարարության օրենսդրական նախագծման բաժնի պետ, 2004-2006 թվականներին նույն նախարարության միջազգային իրավունքի և համագործակցության բաժնի ղեկավար։

2006-2016 թվականներին աշխատել է ՌԴ գլխավոր դատախազությունում որպես միջազգային իրավունքի համագործակցության գլխավոր վարչության պետ։

2016 թվականի դեկտեմբերի 14-ին նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, փոխարինելով այդ պաշտոնում թոշակի անցած Ալեքսանդր Զբյագինցևին[3][4]։

Աներոջ՝ Վլադիմիր Ղազարյանի հետ հովանավորել է Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու կառուցումը, ի հիշատակ զոհված որդու՝ Արթուր Կարապետյանի։

2018 թվականին որպես գլխավոր դատախազի տեղակալ քննել է Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման գործը[5], ընդ որում գլխավոր դատախազությունը հայտարարել է որ նրա մահը կապ չունի այդ գործի հետ[6]։

2014 թվականին Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միխայել Լաուբերի համար կազմակերպել է ուղևորություն դեպի Վոլգա և որս Կամչատկայում[7][8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 3-ին Կոստրոմայի մարզի Սոլիգալիչսկի շրջանի Վոնիշեվո բնակավայրի մոտ վթարի ենթարկվեց AS-350 մակնիշի RA-07272 բորտային համարով անձնական ուղղաթիռը։ Վթարի հետևանքով մահացածների թվում էր նաև Սահակ Կարապետյանը [9][10][11][12]։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի Կարապետյանի ողբերգական մահվան կապակցությամբ [13]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Яблоко России" № 8, 3 апреля 1999 года»։ www.yabloko.ru։ Վերցված է 2022-05-21 
  2. «Юрий Чайка обновляет внешнюю политику – Газета Коммерсантъ № 226 (5736) от 08.12.2015»։ www.kommersant.ru։ Վերցված է 2022-05-21 
  3. Совет Федерации назначил Саака Карапетяна на пост замгенпрокурора РФ Archived 2018-05-06 at the Wayback Machine.. ТАСС, 14 декабря 2016.
  4. ՌԴ Դաշնության խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում
  5. «Саак Карапетян курировал дело об отравлении Скрипалей»։ znak.com։ znak.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-07-ին։ Վերցված է 2018-10-07 
  6. «Генпрокуратура предложила не связывать смерть Карапетяна с «делом Скрипалей»»։ Рамблер/новости (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-07-ին։ Վերցված է 2018-10-07 
  7. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-15-ին։ Վերցված է 2022-04-05 
  8. «Русская подстава | Пятая колонка | Статьи | Каспаров.Ru»։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-23-ին։ Վերցված է 2020-05-23 
  9. «Замгенпрокурора России погиб при падении вертолета в Костромской области»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-04-ին։ Վերցված է 2018-10-07 
  10. «В Костромской области упал вертолет, погибли три человека»։ vesti.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-04-ին։ Վերցված է 2018-10-04 
  11. «Заместитель Юрия Чайки погиб в авиакатастрофе»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-04-ին։ Վերցված է 2018-10-04 
  12. Ուղղաթիռի կործանումից զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը
  13. ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի ողբերգական մահվան կապակցությամբ