Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1980 թվականին, Ալթադենայում՝ համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։ Աշակերտների թիվը՝ 195։ Հրատարակում է տարեգիրք («Հայ դպրոց»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։