Հովհաննես Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սահակյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Սահակյան
Ծնվել էփետրվարի 25, 1977(1977-02-25)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրՍպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Հովհաննես Միշայի Սահակյան (փետրվարի 25, 1977(1977-02-25)[1][2], Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
  • 2002-2005 թթ. - ՀՀ բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչության առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ։
  • 2004-2005 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայության պետի օգնական։
  • 2005-2009 թթ. - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ վերահսկողության վարչության պետ։
  • 2006-2009 թթ. - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009-2012 թթ. - ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2012 թ. հունիսի 18-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
  • 2012 թ. հունիսի 19-ից 2014 թ. մայիսի 7-ը - «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար։
  • 2014 թ. մարտի 7-ից մինչև հունիս ՀՀ ԱԺ էթիկայի հարցրեի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է։
  • 2014 թ. ապրիլի 30-ին ընտրվել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[3]։
  • 2016-2018 թթ․ աշխատանքի տեչական մարմնի ղեկավար։
  • 2019 թ․ հեռացել է քաղաքականությունից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2003),
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006),
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2008)։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Գագիկ Մելիքյան
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար
Հովհաննես Սահակյան

19 հունիսի 2012 թ. - 7 մայիսի 2014 թ.
Հաջորդող
Գագիկ Մելիքյան
Նախորդող
Դավիթ Հարությունյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հովհաննես Սահակյան

30 ապրիլի 2014 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է