Դավիթ Սահակյան (մեքենագետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սահակյան (այլ կիրառումներ)
Դավիթ Սահակյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 1, 1922[1] Ջալալօղլի, Հայաստան[1] |
| Մահացել է | հուլիսի 31, 1991 (69 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | մեքենագետ |
| Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և ՀԱՊՀ[1] |
| Գործունեության ոլորտ | մեխանիզացում |
| Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1953)[1] |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1967) |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Դավիթ Նազարի Սահակյան (հունվարի 1, 1922[1], Ջալալօղլի, Հայաստան[1] - հուլիսի 31, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին ավարտել է Վոլսկի ավիացիայի ուսումնարանը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է որպես ավիամեխանիկ։ 1945-1948 թվականներին եղել է Կիրովականի ՀԼԿԵՄ կոմիտեի երկրորդ քարտուղարը։ 1953 թվականին ավարտել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը ինժեներ մեխանիկ մասնագիտությամբ։ 1967-1972 թվականներին եղել է Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Միաժամանակ աշխատել է որպես Հայկական Մանկավարժական Ինստիտուտի ընդհանուր տեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ, 1972-1978 թվականներին՝ Ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ֆակուլտետի դեկան։ Միաժամանակ Տեխնիկական ինֆորմացիայի գիտահետազոտական ինստիտուտի գյուղատնտեսության բաժնի վարիչ և Պլանավորման ու նորմատիվների ինստիտուտի գիտական աշխատող, 1978-1987 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի ռեկտոր։
Գիտական գործնեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական արտադրության մեքենայացման, քարքարոտ աղակալած հողերի յուրացման, մոբիլ մեքենաների համալիր գնահատման ցուցանիշների համակարգի, դաշտավարության, մեքենայական աշխատանքների որակական հսկման հարցերին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ հարյուր գիտական աշխատությունների և յոթ մենագրությունների հեղինակ, որոնցից հիմնականներն են՝
- Գյուղատնտեսական դաշտային մեքենաների գնահատման համալիր։ Երևան 1965 թ, 173 էջ
- Контроль качества механизированных работ в полеводстве. Москва «Колос» 1973г 271с
- Методика оценки эффективности и качества механизированных работ. 1980г Ереван 96с.
- Մեքենայացված աշխատանքների որակը և էֆեկտիվությունը։ Երևան, «Հայաստան», 1983, 274 էջ
- Система показателей комплексной оценки мобильных машин. Москва ВО «Агропромиздат» 1988г 415с.
Արտոնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Способ получения пресс-материала 15.12.1987 г. Саакян Давид Назарович, Галстян Амбарцум Аршалуйсович, Насилян Эмма Амбарцумовна, Галстян Люся Аршалуйсовна. № документа 01359276
- Пресс-композиция 23.01.1988 г. Саакян Давид Назарович, Казарян Сергей Арамаисович, Григорян Виктор Николаевич, Арутюнян Гегам Норайрович, Исаакян Сергей Григорьевич, Галстян Амбарцум Аршалуйсович. № документа 01368319
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեցել է Հայրենական պատերազմի մեկ շքանշան և երեք մեդալ (կորցրված են)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովետական Հայաստան «Հայացք ուղղված ապագային» 04/04/1974
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 137)։ |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Ստեփանավան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 31 մահեր
- 1991 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Հայ մեխանիկներ
- Հայ մեքենագետներ