Դավիթ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սահակյան (այլ կիրառումներ)
| Դավիթ Սահակյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 11, 1974 (51 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | Հայաստան |
| Ազգություն | հայ |
| Կրոն | Հայ առաքելական եկեղեցի |
| Կրթություն | Ֆիզմաթ դպրոց և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
| Գործունեություն | «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն |
| Աշխատատու | «Այբ» դպրոց |
Դավիթ Սարգիսի Սահակյան (մարտի 11, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հավաստագրված դասընթացավար, «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի կրթության և գիտության նախկին փոխնախարար։
Դավիթ Սահակյանն ավելի քան տասը դասընթացների ու ծրագրերի հեղինակ է մենեջմենթի, ծրագրերի ղեկավարման, ձեռնարկատիրության ոլորտներում։ Վարել է մի քանի հարյուր դասընթաց, ղեկավարել՝ մի քանի տասնյակ խորհրդատվական նախագծեր։
Երիտասարդ տարիներ, կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Սահակյանը ծնվել է 1974 թ. մարտի 11-ին Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ «Տնտեսագիտություն և շինարարության կառավարում» մասնագիտությամբ։ Պաշտպանել է մենեջմենթի գծով մագիստրոսական ատենախոսություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ավարտել է Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի[1] դասընթացները՝ ստանալով մենեջերի հավաստագիր։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թ. հիմնել է «Training and Development» («T&D») խորհրդատվական ընկերությունը։
2006 թ.-ից կանգնած է «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծման ակունքներում, եղել է հիմնադրամի ծրագրերի տնօրեն, ղեկավարել «Այբ» ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը։
2009 -2016 թթ. եղել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը։
2011-2014 թթ. համատեղել է նաև «Այբ» դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը։
2016 թ․ ՀՀ վարչապետի դեկտեմբերի 8-ի 1165-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի[2] պաշտոնում։ Սեփական դիմումի համաձայն 2018 թվականի մայիսի 3-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։
2018 թվանանից հանդիսանում է «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն։
«Այբ» դպրոցի ՀԽ 2020 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ նշանակվել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն։
Հանսիսացել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի[4] և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հանդիսանում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի[5] նախագահ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Սահակյանն ամուսնացած է, ունի 2 երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Բրիտանիայի Բաց համալսարան».
- ↑ «ՀՀ վարչապետի որոշումը Դավիթ Սահակյանին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակման մասին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Դավիթ Սահակյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ ««Այբ» կրթական հանգույց հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ».
- ↑ ««Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը, «Այբ» դպրոց. «Փնտրում ենք երեխաների, ովքեր փորձում են անել ավելին, քան պահանջվում է»
- Հարցազրույց Հայաստանի հանրային ռադիոյին
- Հարցազրույց Բուն TV-ին, «Այբ» կրթահամալիր. Դավիթ Սահակյան Արխիվացված 2017-02-18 Wayback Machine
- Հարցազրույց Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, Դավիթ Սահակյան
- Հարցազրույց «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը, Դավիթ Սահակյան. «Արարատյան բակալավրիատը» նոր սերունդ է կերտելու: