Սահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջ
Տեսակ քոլեջ
Հիմնադրված է 1923
Տնօրեն Հակոբ Կերկերյան
Աշակերտներ 113
Երկիր Flag of Lebanon.svg Լիբանան
Տեղագրություն Բեյրութ
Հասցե Բեյրութ, Նոր Հաճըն թաղամաս

Սահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջ, 12-ամյա միջնակարգ դպրոց Բեյրութում (մինչև 1938-ը՝ 6-ամյա լիցեյ, 1938-1957 թվականներին 8-ամյա նախակրթարան՝ ֆրանսիական ծրագրով, 1957-1971 թվականներին՝ 10-ամյա)։ Երկսեռ ուսումնական հաստատությունը սկզբում եղել է Լիբանանահայոց առաքելական առաջնորդարանին ենթակա ազգային վարժարան։ Ներկայումս Հայ կրթական և բարեսիրական միության սեփականությունն է։ Հիմնվել է 1923 թվականին, Բեյրութի արևելյան մասում գտնվող հայկական վրանաքաղաքում (Ադանա քեմփ)։

Սկզբում գործել է վրանում, այնուհետև, թաղային խորհրդի ջանքերով 2-3 ամսում կառուցված փայտաշեն երկհարկանի շենքում, անվանվել է Ազգային վարժարան և կոչվել Սահակյան (ի պատիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Մահակ Բ Խապայանի)։ Նույն թվականին վարժարանին կից բացվել է Զորավար Անդրանիկյան մանկապարտեզը (այժմ կոչվում է դպրոցի երկարամյա անօրեն Բենիամին Ժամկոչյանի անունով)։ 1933 թվականի հունվարի 30-ին Բեյրութի հայ գաղթականների վրանաքաղաքի հրկիզումից հետո տեղափոխվել է մոտակա Նոր Հաճըն թաղամասում գտնվող գերմանական նախկին զորանոցի շենքյւ, որտեղ և գործել է մինչև 1974 թվականը։ 1971-1974 թվականներին մեծահարուստ Լևոն Մկրաիչյանի միջոց ներով Բեյրութի արվարձաններից Սին-էլ-ֆիլմում կառուցվել է դպրոցի նոր շենքը, 1971 թվականից վերանվանել է Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջ։

Լիբանանի քաղաքացիական կռիվների առաջին շրջանում (1975-1979) հիմնովին ավերվել է քոլեջի շենքը, կողոպտվել գրադարանն ու լաբորատորիաները, նվազել սովորողների ու ուսուցիչների թիվը։ 1980 թվականից պարապմունքները տեղի են ունենում վերակառուցված շենքում։ 2002 թվականին ունեցել է 113 աշակերտ։ 1948 թվականից (ընդհատումներով) լույս է ընծայում «Ոաանող» պարբերագիրքը։ Տնօրենն է Հակոբ Կերկերյանը (1996 թվականից)։

Սակայն պարապմունքներն ընդմիջումներով շարունակվել են Նոր բարձրագույն վարժարանի շենքում։ 1980 թվականից պարապմունքները տեղի են ունենում վերակառուցված շենքում։ Սահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջը գտնվում է Լիբանանի կրթության նախարարության խնամակալության ներքո։ Դասավանդվում են հայագիտական առարկաներ, բնական գիտություններ, արվեստների պատմություն, օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն), արհեստներ, մարզանք և այլ առարկաներ։ Արաբական պատմությունն ու աշխարհագրությունը դասավանդվում են արաբերեն։ Քոլեջն ունի ակումբներ (մարզական, երաժշտական, թատերական են), մանկապարտեզ, տպարան, գիշերօթիկ բաժին։ Սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, լաբորատոր սարքավորումներ են։ Շրջանավարտների զգալի մասը բարձրագույն կրթություն է ստանում Երևանի բուհերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 138 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png