Սահակյան եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սահակյաններից)

Սահակյաններ, հայ խորհրդային ինժեներ-շինարարներ։

  • Ալեքսանդր Հովհաննեսի Սահակյան (դեկտեմբերի 17, 1934, Լենինական), տեխնիկական գիտությունների դոկտոր (1984), ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1965), ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար (1978)։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1958)։ ՀԽՍՀ պետական մրցանակ (1974), ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ (1984)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով[1]։
  • Ռուբեն Հովհաննեսի Սահակյան (օգոստոսի 6, 1937, Լենինական), տեխնիկական գիտությունների թեկնածու (1971), ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1965), ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար (1978)։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1961)։ ՀԽՍՀ պետական մրցանակ (1974), ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ (1984)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով[2]։

Սահակյան եղբայրների աշխատությունները վերաբերում են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի և կառույցների շինարարության պրոբլեմներին։ Գիտականորեն հիմնավորել և գործնականում ապացուցել են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով (տես Հարկերի բարձրացման մեթոդ) բարձրահարկ շենքերի կառուցման արդյունավետությունը, ստեղծել այդ մեթոդի ճարտարապետական-կոնստրուկտիվ և տեխնոլոգիական նոր միասնական համակարգ։ Հեղինակ են 60-ից ավելի գյուտերի։ Նկատի ունենալով այդ աշխատանքների ժողովրդատնտեսական նշանակությունը 1978 թվականին Երևանում ստեղծվել է Համամիութենական նախագծային տեխնոլոգիական ինստիտուտ (տնօրեն Ս․ Ռուբեն Հովհաննեսի, տնօրենի տեղակալ՝ Ս․ Ալեքսանդր Հովհաննեսի), իսկ ինստիտուտում մշակված աշխատանքների արագ ներդրման համար 1983 թվականին՝ «Բարձրշին» մասնագիտացված տրեստ (ՀԽՍՀ արդյունաբերության շինարարության մինիստրության, համակարգում)։ Հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդը լայնորեն կիրառվում է ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Այդ մեթոդով Երևանի Շահումյանի զանգվածում կառուցվում է 24 հզ․ բնակչի համար նախատեսված օրինակելի-ցուցադրական շրջան (16 և 25 հարկանի բնակելի շենքեր, դպրոցական համալիրներ, պոլիկլինիկա, մանկապարտեզներ, բազմահարկ ավտոտնակ-կայանատեղեր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Ալեքսանդր Սահակյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Ռուբեն Սահակյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 139