Սակրե Կյոր բազիլիկ (Բրյուսել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սակրե Կյոր բազիլիկ
Basilica of the Sacred Heart.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏեղագրությունKoekelberg? և Ganshoren?
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմRoman Catholic Archdiocese of Mechelen-Brussels?
ՆվիրվածSacred Heart?
ԱնվանվածSacred Heart?
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետAlbert Van huffel?
Ճարտարապետական ոճար-դեկո
Հիմնադրված1905
107,8 մետր
Երկարություն164 մետր
Լայնություն107,8 մետր
Շինանյութերկաթբետոն
basilicakoekelberg.be

Սուրբ սրտի ազգային բազիլիկ (ֆր.՝ Basilique Nationale du Sacré-Cœur, հոլ.՝ Nationale Basiliek van het Heilig-Hart), հռոմեական կաթոլիկ փոքր բազիլիկ է և եկեղեցական ծուխ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Եկեղեցին նվիրված է Քրիստոսի սրտին, որը կառուցվել է ներշնչվելով Փարիզի Սակրե Կյոր բազիլիկով:

1905 թվականին Լեոպոլդ II թագավորը խորհրդանշական կերպով դրել է բազիլիկի առաջին քարը՝ Բելգիայի անկախության 75-ամյակի տոնակատարության ժամանակ: Եկեղեցու շինարարական աշխատանքները երկու համաշխարհային պատերազմների ժամանակ դադարեցվել են և ավարտվել միայն 1969 թվականին: Իր տարածքով այն աշխարհում տասն ամենախոշոր եկեղեցիներից մեկն է[1]:

Եկեղեցին գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի Կուկելբերգի բլրի վրա, որը հայտնի է որպես Կուկելբերգ Բազիլիկ: Եկեղեցու հիմնական երկու բարակ աշտարակներն ու կանաչ պղնձե գմբեթը, որը վեր է խոյանում 89 մետր բարձրությամբ, գերազանցում են Բրյուսելի հյուսիսարևմտյան տեսանելի հորիզոնը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին Լեոպոլդ թագավորը երազում էր անմարդաբնակ Կուկելբերգ բլուրը վերածել արքայական բնակելի տարածքի: Նրա մահից հետո, 1880 թվականին, Լեոպոլդ II թագավորը մտադրվեց կառուցել բելգիական պանթեոն՝ նվիրված Մեծ բելգիացիներին, ոգեշնչվելով Փարիզի Ֆրանսիայի պանթեոնով, հարգանքի տուրք մատուցելու Բելգիայի անկախության 50-ամյակին, սակայն այս նախագիծը չիրականացավ: 1902 թվականին թագավոր Լեոպոլդը II- ն այցելեց Փարիզի Սակրե Կյոր բազիլիկն ու որոշեց կառուցել ուխտագնացության մի եկեղեցի, ազգային մի սրբավայր ` նվիրված Հիսուսի սրբազան սրտին [2]:

Նեոգոթական բազիլիկ (1905–1914)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկելբերգի Բազիլիկայի նեոգոթական նախագիծ

Եկեղեցու առաջին քարը դրել է Լեոպոլդ II թագավորը Բուլղարիայի անկախության 75-ամյակի տոնակատարությունների ժամանակ 1905 թվականի հոկտեմբերի 12-ին[3]: Ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունը դադարեցվեց, որի արդյունքում միայն եկեղեցու հիմքն էր գցած[3]: Քիչ ժամանակ անց սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:

Ար-դեկո բազիլիկա (1919–1969)[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Ալբերտ I թագավորը խոստացավ աջակցել եկեղեցու շինարարական աշխատանքներին, սակայն ծիրագիրը չիրականացավ ֆինանսական խնդիրների պատճառով: Հռոմի պապ Պիոս XI-ի հատուկ հանձնարարականով[4], 1935 թվականի հոկտեմբերի 14-ին Կարդինալ Յոզեֆ-Էռնեստ վան Ռոյը ստանձնեց անավարտ եկեղեցու աշխատանքների վերահսկումը: Գմբեթն ամբողջացվեց 1969 թվականին, 1970 թվականի նոյեմբերի 11-ին, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսարանի 25-րդ տարելիցի արարողության ժամանակ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել էին:

Ճարտարապետ Ալբերտ Վան Հաֆֆելի եկեղեցու վերջնական ձևավորումն արժանացել է Փարիզի « Ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստի միջազգային ցուցահանդես»-ի մեծ ճարտարապետական մրցանակի[5]:

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտ-դեկո Բազիլիկա և Լեոպոլդ 2-ի զբոսուղի

Եկեղեցին Բրյուսելի ուղենիշն է: Այն ամենամեծ կառույցն է աշխարհում՝ կառուցված Ար-դեկո ոճով և ունի 89 մ բարձրություն և 164.5 մ երկարություն (արտաքին երկարությամբ): Գմբեթի հարթակը հիանալի տեսք է տալիս քաղաքի համայնապատկերին: Այցելուները կարող են հարթակ հասնել աստիճաններով կամ երկու վերելակներով, որոնք տեղադրվել են 2012 թվականի գարնանը:

Եկեղեցու կենտրոնական մասն ունի 141 մ երկարություն և դրա ամենալայն մասը 107 մետր երկարությամբ շինությունն է: Գմբեթի տրամագիծը 33 մ է: Եկեղեցին ունի 3500 մարդու տեղ:

Շինությունը միացված է ամուր բետոնով, կավե սալիկներով և խոշոր քարերով: Բելգիացի նկարիչ Անտո Կարտեն (1886–1954) ձևավորել է ութ վիտրաժներ, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի կյանքը[6]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • List of basilicas
  • List of largest church buildings in the world

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. List of largest church buildings in the world
  2. Vandenbreeden. p. 13
  3. 3,0 3,1 «History of the Basilica – official website»։ 2008-07-07։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 12, 2009-ին։ Վերցված է 2009-01-10 
  4. Stéphany Pierre (2006)։ «Bruxelles. La basilique de Koekelberg»։ La Belgique en cent coups d'oeil (French)։ Tielt: Lannoo Uitgevrij։ էջ 61։ ISBN 2-87386-445-1 
  5. Pirlot Anne-Marie (2004)։ «L'exposition de Paris (1925)»։ in Région de Bruxelles-capitale։ Modernisme art déco (French)։ Liège: Editions Mardaga։ էջ 15։ ISBN 2-87009-871-5 
  6. Vandenbreeden Jos, de Puydt Raoul M (2005)։ «Les Vitraux»։ Basilique Koekelberg: monument art déco (French, Dutch)։ Bruxelles: Editions Racine։ էջ 103։ ISBN 90-209-6144-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]