Սակր՝ բռնակին կեռխաչի պատկերով (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Արթիկ)
Արտաքին տեսք
| նյութ | բրոնզ |
|---|---|
| բարձրություն | 8,9 սմ |
| լայնություն | 14 սմ |
Սակր` բռնակին կեռխաչի պատկերով, մ.թ.ա. 15-14-րդ դարերի բրոնզե սակր, որը հայտնաբերվել է Արթիկում և ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում։ Կեռաչի պատկերով սակրի մարտական սայրը կլոր է` եզրերում ձգված, կիպ մոտեցրած կոթառին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակր, որի ելուստավոր, երկարուկ կոթառը հիմքում ունի եղևնաձև գծազարդ և միջանցիկ անցք բռնակի համար։ Սակրի բռնակը ունի բրոնզե ծայրապանակ, որի հարթ մակերեսին փորագրված է սվաստիկա, իսկ կողային եզրը զարդարված է սեպաձև կտրվածքներով։ Ծայրապանակի մեջ պահպանվել են փայտի մնացորդներ։ Զարդահարդարման սիմվոլիկան ենթադրում է, որ սակրն ունեցել է նաև ծիսական կիրառություն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։ |

