Սակինա Կարշաուի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1996[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Սալոն դե Պրովանս | ||
Հասակ | 160 սանտիմետր | ||
Քաշ | 53 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սակինա Կարշաուի (ֆր.՝ Sakina Karchaoui, հունվարի 26, 1996[1][2], Սալոն դե Պրովանս), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում խաղացել է Ֆրանսիայի ազգային հավաքականում և Մոնպելյե կանանց ֆուտբոլային ակումբում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սակինա Կարշաուին ծնվել է Սալոն դե Պրովանսում, Ֆրանսիայի շրջան, իր մարոկացի ծնողների հետ տեղափոխվել է մոտակա Միրամաս համայնքի քաղաք[3]։ Սկսել է ֆուտբոլ խաղալ իրենց թաղամասում՝ տղաների հետ[3]։ Երկու տարի անց տեղական Միրամաս (US Miramas) ակումբից տեղափոխվել է Մոնպելյե կանանց ֆուտբոլային ակումբ[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնպելյե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարշաուին իր առաջին գավաթն ստացել է Մոնպելյե կանանց ֆուտբոլային ակումբում 2012 թվականի նոյեմբերին՝ 6–0 հաշվով Վենդենայմի թիմին հաղթելու ժամանակ[4]։ Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնության 2013-2014 մրցաշրջանի ընթացքում Կարշաուին ակումբի համար հանդես է եկել վեց անգամ, ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 475 րոպե[4]։ Մոնպելյեն ավարտել է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնության 2013-2014 մրցաշրջանը չորրորդ տեղում 15–6–1 (15 հաղթանակ, 6 պարտություն, 1 որ-ոքի) ռեկորդով[4]։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է եկել 12 անգամ 9 մեկնարկով։ Ակումբն ավարտել է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնության 2014-2015 մրցաշրջանը չորրորդ տեղում 13–4–5 ռեկորդով[4]։ Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնության 2013-2014 մրցաշրջանի ընթացքում Կարշաուին մեկնարկել է 20 խաղից 19-ում։ 2015 թվականի նոյեմբերին նա խփել է իր առաջին գոլը Ռոդեզի հետ խաղում[5]։ Մոնպելյեն ավարտել է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնության հերթական մրցաշրջանը երրորդ տեղում 15–3–5 ռեկորդով[4]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարշաուին իր առաջին գավաթը նվաճել է 2016 թվականի ապրիլին Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում[6][7][8]։ Նա ավելի ուշ ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի կանանց հավաքականում[3]։ Մրցաշրջանի ընթացքում նա մեկնարկել է հավաքականի կազմում Նոր Զելանդիայի հավաքականի հետ խաղում, որտեղ հաղթեցին 3–0 արդյունքով, և քառորդ եզրափակչում՝ Կանադայի կանանց հավաքականի հետ խաղում, որտեղ Ֆրանսիայի հավաքականը պարտություն է կրել 1–0 հաշվով[3][4]։
2017 թվականի մարտին Սակինայի օգնությամբ Ֆրանսիայի հավաքականը պարտության է մատնել Միացյլ Նահանգների կանանց հավաքականին 3–0 հաշվով՝ առաջին անգամ նվաճելով 2017 SheBelieves Cup գավաթը[9]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիա
- 2017 SheBelieves Cup
- ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկանների կանանց աշխարհի գավաթ. 2012
- ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների կանանց աշխարհի գավաթ. երկրորդ լավագույնը. 2016
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության Ֆրանսիայի կանանց առաջնության տարվա երիտասարդ խաղացող. 2016–17[10]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 https://fdp.fifa.org/assetspublic/ce93/pdf/SquadLists-English.pdf
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Rising star Karchaoui seeking more days in the sun»։ FIFA։ նոյեմբերի 30, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-01-ին։ Վերցված է մարտի 10, 2017
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «S. Karchaoui»։ Soccer Way։ Վերցված է մարտի 10, 2017
- ↑ «Montpellier HSC v Rodez 4–0»։ Eurosport։ նոյեմբերի 2, 2015։ Վերցված է մարտի 10, 2017
- ↑ «Karchaoui, première réussie»։ Foot d'Elles։ ապրիլի 12, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին։ Վերցված է հունիսի 2, 2016
- ↑ «Foot/France – Forfait de Sakina Karchaoui, Marion Torrent appelée pour la tournée américaine»։ Le Matin։ փետրվարի 28, 2016։ Վերցված է հունիսի 2, 2016
- ↑ «Dali, Agard et Karchaoui remplacent Georges, Boulleau et Lavogez»։ France Football։ մարտի 31, 2016։ Վերցված է հունիսի 2, 2016
- ↑ Dure Beau (մարտի 7, 2017)։ «USA women suffer worst defeat in a decade as France win SheBelieves Cup»։ The Guardian։ Վերցված է մարտի 10, 2017
- ↑ «Trophées UNFP : Cavani, Jardim, Mbappé... Le palmarès complet»։ RTL։ Վերցված է մայիսի 28, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- Montpellier player profile Archived 2016-04-12 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սակինա Կարշաուի կատեգորիայում։ |