Սախան Դոսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սախան Դոսովա
ղազ.՝ Сaxaн Дocoвa
Ծնվել էմարտի 27, 1879(1879-03-27)
ԾննդավայրՂազախստան[1]
Մահացել էմայիսի 9, 2009(2009-05-09)[2] (130 տարեկանում)
Մահվան վայրՂազախստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Kazakhstan.svg Ղազախստան

Սախան Դոսովա (ղազ.՝ Сaxaн Дocoвa, մարտի 27, 1879(1879-03-27), Ղազախստան[1] - մայիսի 9, 2009(2009-05-09)[2], Ղազախստան), ղազախ երկարակյաց[3][4] կին, որ հայտնի է որպես երբևէ ապրած ամենածեր կին[5][6]։

Երկարակեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե նրա անձնագրում նշված ծննդյան ամսաթիվը (1879 թվական մարտի 27[7]) ճիշտ է, ապա Սախանն իր մահվան պահին (2009 թվականի մայիսի 9) եղել է 130 տարի, 43 օրական։ Դա 8 տարով ավելի է, քան ֆրանսուհի Ժաննա Կալմանի կյանքի տևողությունը, որը մահացել է 1997 թվականին և ունեցել է ստույգ հաստատված ամենաերկար կյանքի տևողությունը պատմության մեջ՝ 122 տարի 164 օր։

Կասկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոսովայի մասին հայտնի է դարձել Ղազախստանում անցկացված մարդահամարի ժամանակ։ Սակայն կան կասկածներ նրա ծննդյան թվականի վերաբերյալ, քանի որ նա չունի ծննդյան վկայական, իսկ այդ ժամանակ սովորական երևույթ էր, որ մարդիկ իրենք էին ընտրում իրենց ծննդյան ամսաթիվը[5]։

Մյուս կողմից կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ նրա 130-ամյակը նշելու ժամանակ նրա միակ կենդանի դուստրը 76 տարեկան էր, ինչը նշանակում է, որ վերջինիս ծնվելու ժամանակ Դոսովան պետք է եղած լիներ 54 տարեկան[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոսովան մահացել է 2009 թվականի մայիսի 9-ին ենթադրաբար 130 տարեկանում, մոտավորապես 1 ամիս անց այն բանից հետո, երբ սայթաքել և ընկել է իրեն նվիրված բնակարանի լոգասենյակում։ «Նա կոտրել է իր ազդոսկրը ընկնելու հետևանքով և այլևս չի ապաքինվել»,― ասել է Սահանի հարևաններից մեկը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտին տված հարցազրույցում Սահանը ասել է․ « Ես ոչ մի հատուկ գաղտնիք չունեմ, ես երբեք չեմ օգտագործել դեղահաբեր և երբ հիվանդ եմ եղել, օգտագործել եմ տատիկիս դեղամիջոցներն ինձ բուժելու համար։ Ես երբեք չեմ կերել քաղցր։ Ես չեմ սիրում այն»։ Նա խոստովանել է, որ սիրում է կուրտ՝ տեղական ուտեստ, որ պատրաստվում է չորացրած աղի կաթնաշոռից և աղացած ցորենից։

Ըստ իր ավագ թոռնուհու՝ Դոսովան իր մանկության տարիներից եղել է որբ։ Դոսովայի առաջին ամուսինը զոհվել է Ստալինգրադի ճակատամարտում։ Պատերազմից հետո Դոսովան ամուսնացել է երկրորդ անգամ և ունեցել երեք երեխա։ Նրա երկրորդ ամուսինը՝ Այմակաշը, մահացել է 1954 թվականին։ Նրա երեխաներից միայն երեքն էին կենդանի 2011 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]