Jump to content

Սախալինի մարզի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սախալինի մարզի դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
Երկիր Ռուսաստան
Իրավասության տարածքՍախալինի մարզ
Նշան🏴󠁲󠁵󠁳󠁡󠁫󠁿
Ընդունված է1997

Սախալինի մարզի դրոշ, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ հանդիսացող Սախալինի մարզի պաշտոնական խորհրդանիշն է։

Դրոշը հաստատվել է 1995 թվականի նոյեմբերի 28-ին[1] և գրանցվել Ռուսաստանի Դաշնության պետական հերալդիկական ռեգիստրում՝ ստանալով 158 գրանցման համարը։

Սախալինի մարզի դրոշը այն սակավաթիվ դրոշներից է, որոնց վրա պատկերված է տվյալ վարչատարածքային միավորի քարտեզը։

Ընդունման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հուլիսի 18-ին Սախալինի մարզի նահանգապետի №210 որոշմամբ, նպատակ ունենալով Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ հանդիսացող Սախալինի մարզի համար հաստատել դրոշ և զինանշան, որոնք կարտացոլեին մարզի պատմական և բնականաաշխարհագրական առանձնահատկությունները, հաստատվեց Սախալինի մարզի դրոշի և զինանշանի նախագծերի մշակման մրցույթի կանոնակարգը[2]։

1995 թվականի սեպտեմբերի 7-ին Սախալինի մարզի նահանգապետի №274 որոշմամբ, մրցույթի ժյուրիի առաջարկությամբ, որոշվեց անցկացնել մրցույթի երկրորդ փուլը[3]։

1995 թվականի հոկտեմբերի 27-ին, ուսումնասիրելով Սախալինի մարզի դրոշի և զինանշանի նախագծերի մրցույթի ժյուրիի նիստի նյութերը, նահանգապետի №340 որոշմամբ հաստատվեց Սախալինի մարզի դրոշի այն նախագիծը, որը ժյուրիի որոշմամբ զբաղեցրել էր երրորդ տեղը։ Դրոշի հեղինակը Վ. Ե. Գոմիլևսկին էր[4]։ Մրցույթի անցկացման համար ընդհանուր առմամբ ծախսվել էր 11 միլիոն ռուբլի (մոտ 2240 ԱՄՆ դոլար)։

1995 թվականի նոյեմբերի 28-ին, նախորդ որոշման համաձայն, նահանգապետի №380[1] որոշմամբ հաստատվեցին Սախալինի մարզի դրոշի և զինանշանի մասին կանոնակարգերը։ Դրոշի պաշտոնական նկարագրությունը հետևյալն էր.

«Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ հանդիսացող Սախալինի մարզի դրոշը կապույտ («ծովի ալիք») գույնի ուղղանկյուն պաստառ է, որի կենտրոնական մասում պատկերված են Սախալին կղզու և Կուրիլյան կղզիների ուրվագծերը, որոնք միասին կազմում են Սախալինի մարզը։ Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը կազմում է 2:3»։

1997 թվականի ապրիլի 25-ին Սախալինի մարզի նահանգապետ Ի. Պ. Ֆարխուտդինովը ստորագրեց Սախալինի մարզի №34 օրենքը՝ «Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ հանդիսացող Սախալինի մարզի դրոշի մասին», որը Սախալինի մարզային դուման ընդունել էր 1997 թվականի ապրիլի 16-ին[5]։

Այս օրենքի ընդունման կապակցությամբ 2001 թվականի հունիսի 18-ին նահանգապետի №272[6] որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց 1995 թվականի նոյեմբերի 28-ի №380 որոշումը, որով հաստատվել էին Սախալինի մարզի զինանշանի և դրոշի մասին կանոնակարգերը[1]։

2011 թվականի հունիսի 15-ին Սախալինի մարզի նահանգապետ Ա. Վ. Խորոշավինը ստորագրեց Սախալինի մարզի №47-ԶՕ օրենքը՝ «Սախալինի մարզի դրոշի մասին», որը Սախալինի մարզային դուման ընդունել էր 2011 թվականի հունիսի 9-ին[7]։ Այդ օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, ուժը կորցրած ճանաչվեց 1997 թվականի ապրիլի 25-ի №34 օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով։ Դրոշի պաշտոնական նկարագրությունը մնաց անփոփոխ։

Դրոշի նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սախալինի մարզի №34 «Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ հանդիսացող Սախալինի մարզի դրոշի մասին»[5] օրենքով հաստատված և Սախալինի մարզի №47-ԶՕ «Սախալինի մարզի դրոշի մասին» օրենքով[7] վերահաստատված դրոշի պաշտոնական նկարագրությունը հետևյալն է.

Սախալինի մարզի դրոշը ծովի ալիքի գույնի (կապույտ՝ զմրուխտա-կանաչավուն երանգով) ուղղանկյուն պաստառ է։ Պաստառի կենտրոնական մասում սպիտակ գույնով պատկերված են Սախալին կղզու և Կուրիլյան կղզիների ուրվագծերը, որոնք միասին կազմում են Սախալինի մարզը։ Սախալին կղզու և Կուրիլյան կղզեխմբի պատկերները տեղադրված են պաստառի կենտրոնում՝ կազմելով 45° անկյուն։ Կղզիների վերին և ստորին եզրագծերը գտնվում են նույն հորիզոնական գծի վրա՝ դրոշի վերին և ստորին եզրերից նրա լայնության մեկ ութերորդ (1/8) չափով հեռավորության վրա։ Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը կազմում է 2:3։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Постановление Губернатора Сахалинской области от 28.11.1995 № 380 «Об утверждении Положений о флаге и гербе Сахалинской области — субъекта Российской Федерации»(չաշխատող հղում)
  2. ↑ «Постановление Губернатора Сахалинской области от 18.07.1995 № 210 «О конкурсе на разработку проектов флага и герба Сахалинской области»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2010-10-19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 62 (օգնություն)
  3. ↑ Постановление Губернатора Сахалинской области от 07.09.1995 № 274 «О проведении второго тура конкурса на разработку проектов флага и герба Сахалинской области».(չաշխատող հղում)
  4. ↑ «Постановление Губернатора Сахалинской области от 27.10.1995 № 340 «О результатах конкурса на лучший проект флага и герба Сахалинской области»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2010-10-19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 62 (օգնություն)
  5. 1 2 Закон Сахалинской области от 25.04.1997 № 34 «О флаге Сахалинской области — субъекта Российской Федерации»(չաշխատող հղում)
  6. ↑ Постановление Губернатора Сахалинской области от 18.06.2001 № 272 «Об отмене Постановления губернатора области от 28.11.1995 № 380 „Об утверждении Положений о гербе и флаге Сахалинской области — субъекта Российской Федерации“»(չաշխատող հղում)
  7. 1 2 Закон Сахалинской области от 15.06.2011 № 47-ЗО «О флаге Сахалинской области»(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сахалинская область // Мерников А. Г. Геральдика России. — М.: Мир энциклопедий Аванта, 2008. — С. 502—506.
  • Флаг Сахалинской области / Сахалинская область // Символы Отчизны: символы России (флаг, герб, гимн). Конституция. Символы регионов. — Под общ. ред. Квятковского Ю. П. — Москва: Армпресс, 2007. — 240 с. — С. 203.
  • Сахалинская область // Сапрыков В. Н. Государственная символика регионов России. — 2-е изд. — Москва: Парад, 2006. — 95 с.
  • Сахалинская область // Государственная символика современной России. — Москва: Издание Совета Федерации, 2017. — 416 с. — С. 324—328.