Սալ (երկրաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալ (այլ կիրառումներ)
Սալերի առաջացումը

Սալ, երկրակեղևի տեղամաս պլատֆորմի սահմաններում, որտեղ ծալքավոր հիմքը գտնվում է համեմատաբար ցածր խտությունների վրա և ծածկված է հորիզոնական կամ թույլ կերպով խախտված նստվածքային ապարների հաստվածքով (1–15 կմ)։ Սալը հակադրվում է պլատֆորմի համեմատաբար բարձրացած կառուցվածքին՝ վահանին, ու բարդացված է ավելի ցածր կարգի տարբեր կառուցվածքներով (անտեկլիզներով, սինեկլիզներով, կամարներով և այլն)։ Նորագույն գեոդինամիկական մոդելներում սալ տերմինն օգտագործվում է ավելի լայն առումով։ Մոդելներում լիթոսֆերան դիտվում է իբրև սալերի մի բազմություն, որոնք միմյանցից անջատված են խզման զոնաներով և ենթարկվում են հորիզոնական, ուղղաձիգ ու պտուտակային տեղաշարժերի։ Տերմինն առաջարկել է Զյուսը, 1885 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 115