Սալվա Բալեստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալվա Բալեստա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1975(1975-05-22)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Սարագոսա, Իսպանիա
Հասակ 184 սմ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Սևիլյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994—1995 Իսպանիա Սևիլյա Ատլետիկո 33 (6)
1995—1998 Իսպանիա Սևիլյա 49 (15)
1996  Իսպանիա Էսիխա 17 (6)
1998—2000 Իսպանիա Ռասինգ Սանտանդեր 52 (29)
2000—2001 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 33 (21)
2001—2005 Իսպանիա Վալենսիա 24 (5)
2003  Անգլիա Բոլթոն Ուոնդերերս 6 (0)
2003—2004  Իսպանիա Մալագա 34 (18)
2004—2005  Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 28 (7)
2005—2009 Իսպանիա Մալագա 87 (28)
2007  Իսպանիա Լևանտե 14 (5)
2009—2010 Իսպանիա Ալբասետե 23 (5)
Ազգային հավաքական
1996—1998 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 9 (2)
1997 Իսպանիա Իսպանիա (մինչև 23) 4 (2)
2000—2004 Իսպանիա Իսպանիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սալվա Բալեստա (իսպ.՝ Salvador "Salva" Ballesta Vialcho, մայիսի 22, 1975(1975-05-22)[1], Սարագոսա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 2000 թվականին ճանաչվել է Լա Լիգայի լավագույն ռմբարկու։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվան ծնվել է Սարագոսայում, սակայն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սևիլյա» ակումբում 1995 թվականին։ 1998 թվականին նա տեղափոխվել է Սանտանդերի «Ռասինգ», որտեղ 1999/00 մրցաշրջանում խփել է 27 գոլ՝ դառնալով Լա Լիգայի լավագույն ռմբարկու։ 2000 թվականին Սալվան պայմանագիր է կնքել «Ատլետիկո Մադրիդի» հետ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Սեգունդայում։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում նա դարձել է 21 գոլի հեղինակ և թիմին օգնել անցնել բարձրագույն դիվիզիոն։

2001 թվականի ամռանը Սալվան պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում հարձակվողը «չղջիկներին» օգնել է դառնալ չեմպիոն 31-ամյա ընդմիջումից հետո։ Հաջորդ մրցաշրջաններում Բալեստան քիչ է խաղացել թիմում՝ հիմնականում վարձավճարով հանդես գալով «Բոլթոն», «Մալագա» և «Ատլետիկո» ակումբներում։ «Բոլթոնին» նա օգնել է խուսափել Պրեմիեր լիգայից դուրս մնալուց[2], իսկ «Մալագայի» հետ 2005 թվականին կնքել է լիարժեք պայմանագիր։

2007 թվականի հունվարին Սալվան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Լևանտե»։ Փետրվարի 4-ին նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում՝ մասնակցելով Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին, որի ընթացքում էլ խփել է իր առաջին գոլը հօգուտ ակումբի[3]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Բալեստան վերադարձել է «Մալագա», որտեղ խփել է յոթ գոլ՝ թիմին օգնելով անցնել Լա Լիգա։

2009 թվականին՝ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին, Սալվան 1+1 սխեմայով պայմանագիր է կնքել «Ալբասետե» ակումբի հետ։ Առաջին մրցաշրջանի ողջ ընթացքում նա եղել է պահեստային խաղացող՝ հանդիպումների մեծ մասում դուրս գալով փոխարինման։ Բալեստան դարձել է այն 14 ֆուտբոլիստներից մեկը, որոնց հետ ակումբը չի երկարաձգել պայմանագրի ժամկետը[4], և Սալվան իր թիմակից Ֆրանսիսկո Առնաուի հետ վերադարձել է «Մալագա» որպես երիտասարդական թիմի մարզիչ[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալեստան Իսպանիայի հավաքականում իր նորամուտը կատարել է 2000 թվականի հունվարի 26-ին՝ Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Իսմայել Ուրսիասին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Իսպանիա «Վալենսիա»

  • 1st Իսպանիայի առաջնություն – 2001/02

Միջազգային

Իսպանիա Իսպանիա (մինչև 21)

  • 1st Եվրոպայի երիտասարդական առաջնություն – 1998

Անհատական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Bolton find solution in Ballesta; UEFA.com, 30 January 2003
  3. «Tactical formation». Football-Lineups. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 7-ին.
  4. El Albacete da la baja a 14 jugadores, entre ellos a Salva (Albacete releases 14 players, Salva included); Diario AS, 23 June 2010 (Իսպաներեն)
  5. El Málaga cuenta con Arnau y Salva como entrenadores de cantera para La Academia (Málaga counts with Arnau and Salva as youth team coaches for the Academy); La Opinión de Málaga, 23 March 2011 (Իսպաներեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]