Սալվատորե Ֆերրագամո թանգարան
Սալվատորե Ֆերրագամո թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան, didactic museum?, ժամանակակից արվեստի թանգարան, արդյունաբերության թանգարան, արխիվ և specialized museum? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ֆլորենցիա[2][4] |
| Վայր | Palazzo Spini Feroni? |
| Մասն է | Salvatore Ferragamo (ընկերություն) |
| Հասցե | Piazza Santa Trinita 5 rosso - Firenze[2] և Piazza Santa Trinita 5[4]50123[4]Piazza Santa Trinita? (5) |
| Հիմնադրվել է | 1995[4] |
| Մակերես | 560 քառակուսի մետր, 700 քառակուսի մետր |
| Այցելուներ | 41 802 մարդ (2019)[5], 55 000 մարդ (2018)[6], 17 500 մարդ (2021)[7] և 60 000 մարդ (2025)[8] |
| Հավաքածուի չափս | 600 արխիվային միավոր[6] և 1000 արխիվային միավոր[9] |
| 43°46′10.52″N 11°15′3.56″E / 43.7695889°N 11.2509889°E | |
| Կայք | museoferragamo.com և ferragamo.com/museo/it/ita(իտալ.) |
![]() | |
![]() | |
Սալվատորե Ֆերրագամո թանգարան, նորաձևության թանգարան՝ նվիրված կոշիկի իտալացի դիզայներ Սալվատորե Ֆերրագամոյի կյանքին ու գործունեությանը և նրա համանուն ընկերությանը[10]։ Թանգարանում առկա է կոշիկների 10000 մոդել, որոնք ստեղծվել և պատկանել են Ֆերրագամոյին 1920-ական թվականներից մինչև նրա մահը՝ 1960 թվականը։ Ֆերագամոյի մահից հետո նրա այրին և երեխաները հավաքածուն ընդլայնել են։ Թանգարանը ներառում է նաև ֆիլմեր, մամուլի անդրադարձներ, գովազդային նյութեր, հագուստ և աքսեսուարներ 1950-ականներից մինչև մեր օրերը[10]։
Թանգարանը բացվել է 1995 թվականի մայիսին՝ Ֆերրագամո ընկերության շռնդալից հաջողությունից հետո[10]։ Թանգարանը գտնվում է պատմական Սպինի Ֆերոնի պալատում (իտալ.՝ Palazzo Spini Feroni), որը Ֆերրագամոն գնել է 1930-ականներին։
Թանգարանում առկա կոշիկների հավաքածուն փաստում է Սալվատորե Ֆերրագամոյի գործունեության ողջ շրջանը, 1927 թվականին Իտալիա վերադառնալուց մինչև 1960 թվական՝ նրա մահը, ներկայացնում է Սալվատորեի տեխնիկական և գեղարվեստական կարողությունը, թե ինչպես գույների ընտրության, ֆանտազիայի միջոցով, մոդելների և նյութերի փորձարկմամբ նա կարողացել է հիմնարար ներդրում ունենալ «Made in Italy»-ի զարգացման և հաստատման գործում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանացի կոշիկի պատմական մոդելներ
- Սալվատորե Ֆերրագամո, սանդալ 1942
- Սալվատորե Ֆերրագամո, սանդալի մոդել՝ ոգեշնչված Եգիպտոսից, 1930
- Փայտե մոդելներ Հոլիվուդյան դիվաների համար
- “zeppa” կոչվող կոշիկի մոդելը ստեղծվել է 1938 թվականին Ջուդի Գարլանդի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- 1 2 3 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Sistema Cultura — 2014.
- 1 2 3 4 Sistema Cultura
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- 1 2 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ https://www.fashiontimes.it/2026/04/museo-ferragamo-identita-evoluzione-heritage-visione-contemporanea/ — 2026.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- 1 2 3 Touring Club of Italy (2005 թ․ մայիսի 10). Authentic Tuscany. Touring Editore. էջեր 109–. ISBN 978-88-365-3297-1. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվատորե Ֆերրագամո թանգարան» հոդվածին։ |

