Սալվատորե Սկիլաչի
Սալվատորե Սկիլաչի իտալ.՝ Salvatore Schillaci | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Մականուն | Totò | ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 1, 1964[1][2] | ||
| Ծննդավայր | Պալերմո, Իտալիա | ||
| Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 2024[3][4] (59 տարեկան) | ||
| Մահվան վայր | Պալերմո, Իտալիա[3] | ||
| Հասակ | 173 սանտիմետր | ||
| Քաշ | 70 կգ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Պարգևներ
| |||
|
| |||
Սալվատորե Սկիլաչի (իտալ.՝ Salvatore "Totò"[6] Schillaci, դեկտեմբերի 1, 1964[1][2], Պալերմո, Իտալիա - սեպտեմբերի 18, 2024[3][4], Պալերմո, Իտալիա[3]), իտալացի ֆուտբոլիստ, 1990-1991 թվականներին՝ Իտալիայի հավաքականի հարձակվող, 1990 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն և լավագույն խաղացողը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալվատորե Սկիլաչին ծնվել է Իտալիայի Պալերմո քաղաքում։ Լինելով աղքատ ընտանիքից՝ Սկիլաչին սկսել է խաղալ իր հայրենի քաղաքի սիրողական թիմում՝ «Ամատ Պալերմոյում»[7]։ Այնուհետև 1982 թվականին պայմանագիր է կնքել սիցիլիական «Մեսինա» ակումբի հետ, որտեղ խաղացել է մինչև 1989 թվականը և ցույց տվել գոլահարի ունակություններ՝ 23 գոլով նվաճելով նաև Սերիա B-ի 1988/89 թվականների լավագույն ռմբարկուի մրցանակը[8]։
1990 թվականի տնային աշխարհի առաջնությունից առաջ Սկիլաչին չէր համարվում Իտալիայի հավաքականի հիմնական հարձակվող, բայց առաջին խաղում փոխարինման դուրս գալուց հետո դառնալով գոլի հեղինակ[9]՝ նա հաստատվեց թիմում և վեց գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն[10]։ Աշխարհի առաջնությունից հետո նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը 8 խաղ ու դարձել մեկ գոլի հեղինակ։ Հարձակվողն Իտալիայի հավաքականում վերջին անգամ խաղացել է 1991 թվականի սեպտեմբերի 25-ին[11]։
1989-1992 թվականներին Սկիլաչին հանդես է եկել «Յուվենտուսում», որից հետո տեղափոխվել է «Ինտեր»։ 1994 թվականին նա տեղափոխվել է ճապոնական «Ջուբիտո Իվատա» ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 1997 թվականը, որտեղ էլ ավարտել է կարիերան[11]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականին Սկիլաչիի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ: 2024 թվականի սեպտեմբերին նա հոսպիտալացվել է նախասրտերի առիթմիայով[12]: Նրա մահվան մասին հայտարարվել է 2024 թվականի սեպտեմբերի 18-ին[13]։
Գոլեր ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաշիվներ և արդյունքների ցանկ: Իտալիայի գոլերը ցուցադրվում են առաջին հերթին։
| # | Ամսաթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | 9․06․1990 | Հռոմ | 1-0 | 1-0 | ԱԱ-1990, A խումբ | |
| 2. | 19․06․1990 | Հռոմ | 1-0 | 2-0 | ԱԱ-1990, A խումբ | |
| 3. | 25․06․1990 | Հռոմ | 1-0 | 2-0 | ԱԱ-1990, 1/8 եզրափակիչ | |
| 4. | 30․06․1990 | Հռոմ | 1-0 | 1-0 | ԱԱ-1990, 1/4 եզրափակիչ | |
| 5. | 3․07․1990 | Նեապոլ | 1-0 | 1-1, 11 մ. 3-4 | ԱԱ-1990, 1/2 եզրափակիչ | |
| 6. | 7․07․1990 | Բարի | 2-1 | 2-1 | ԱԱ-1990, 3-րդ տեղի համար խաղ | |
| 7. | 5․06․1991 | Օսլո | 1-2 | 1-2 | ԵԱ-1992 ԸՄ, խումբ 3 | |
Տիտղոսներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեսինա
- Իտալիայի չեմպիոն C1 Սերիայում՝ 1985/86
Յուվենտուս
- Իտալիայի գավաթակիր՝ 1989/90
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ 1989/90
Ինտերնացիոնալե
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ 1993/94
Իտալիայի հավաքական
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու Սերիա B-ում՝ 1988/89
- Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու (ՖԻՖԱ-ի «Ոսկե խաղակոշիկ»)՝ 1990
- ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ»՝ 1990
- Աշխարհի առաջնություն 1990-ի խորհրդանշական հավաքական
- Եվրոպայի 2-րդ խաղացող՝ ըստ France Football-ի՝ 1990
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 3 4 Addio a Totò Schillaci, se ne va il bomber delle Notti Magiche. Aveva 59 anni (իտալ.)
- 1 2 Salvatore Schillaci: Italy's World Cup icon dies aged 59 (բրիտ․ անգլ.) — 2024.
- ↑ Schillaci Sig. Salvatore — quirinale.it.
- ↑ «Gli eroi in bianconero: Salvatore SCHILLACI». Արխիվացված օրիգինալից 2021-01-23-ին. Վերցված է 2020-01-20-ին.
- ↑ «SCHILLACI Salvatore: il destino dell'emigrante». Արխիվացված է օրիգինալից 2017-01-04-ին. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ The Blizzard — The Football Quaterly: Issue Six
- ↑ FIFA. «FIFA+». FIFA+ (անգլերեն). Վերցված է 2024-09-18-ին.
- ↑ «World Cup History - ESPN Soccernet». web.archive.org. 2012-10-26. Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին. Վերցված է 2024-09-18-ին.
- 1 2 Strack-Zimmermann, Benjamin. «Salvatore Schillaci (Player)». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2024-09-18-ին.
- ↑ «Italy great Schillaci hospitalized in Palermo». TSN.ca. 2024 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Salvatore Schillaci: Italy's World Cup icon dies aged 59». BBC Sport. 2024 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվատորե Սկիլաչի» հոդվածին։ |
| ||||||||||