Jump to content

Սալվան Մոմիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալվան Մոմիկա
ասորերեն՝ ܣܠܘܢ ܨܒܚ ܡܬܝ ܡܘܡܝܟܐ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1986(1986-06-23)
ԾննդավայրԲախտիդա, Ալ-Համդանիա շրջան, Նինվեի մարզ, Իրաքի Հանրապետություն
Մահացել էհունվարի 29, 2025(2025-01-29)[1] (38 տարեկան)
Մահվան վայրՀովսյո, Սյոդերտելիե[1]
Քաղաքացիություն Իրաք
Մասնագիտությունակտիվիստ և քննադատ
Անդամություն«Ժողովրդական շարժման ուժեր»
 Salwan Momika Վիքիպահեստում

Սալվան Մոմիկա (արաբ․՝ سلوان موميكا‎‎,հունիսի 23, 1986(1986-06-23), Բախտիդա, Ալ-Համդանիա շրջան, Նինվեի մարզ, Իրաքի Հանրապետություն - հունվարի 29, 2025(2025-01-29)[1], Հովսյո, Սյոդերտելիե[1]), իրաքցի փախստական և հակաիսլամական ակտիվիստ, որը հայտնի էր Շվեդիայում Ղուրան այրելու իր գործողություններով։ 2025 թվականի հունվարի 29-ին նա հրազենով սպանվել է անհայտ անձի կողմից TikTok-ում իր ուղիղ հեռարձակման ժամանակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվան Մոմիկան ծնվել է Իրաքի հյուսիսում, քրիստոնեական ընտանիքում։ Նա իր հայացքներով հանդես է եկել որպես աթեիստ։ Սալվան ժամանել է Շվեդիա քաղաքական ապաստան ստանալու համար, քանի որ մասնակցել է «Ժողովրդական շարժման ուժեր» քաղաքական գործունեությանը, որը զինված կազմավորում է Իրաքի զինված ուժերի կազմում և պայքարում է Իրաքի և Լևանտի իսլամական պետության դեմ։

Մոմիկան աշխարհազորայինի հագուստով հայտնվել է տեսանյութերում և հավատարմության երդում է տվել «Ալ-Իմամ Ալի բրիգադներին», որոնք «Իրաքի իսլամական շարժման» զինված թևն են և գործում են «Ժողովրդական շարժման ուժեր» հովանու ներքո։ Այնուհետև նա ներկայացել է որպես աշխարհազորի սպա՝ «Աստծո Հոգու Հիսուս, Մարիամի Որդի» աշխարհազորից։

Մոմիկան նաև հիմնադրել է «Սիրիական ժողովրդավարական միություն» քաղաքական կուսակցությունը և «Սիրիական բազեները» զինված աշխարհազորային խումբը։

2023 թվականի վերջին Շվեդիայի միգրացիոն իշխանությունները որոշել են չեղարկել նրա կացության թույլտվությունը և արտաքսել երկրից[2]։ Դրա հետևանքով նա մեկնել է Նորվեգիա և այնտեղ քաղաքական ապաստան խնդրել։ 2023 թվականի օգոստոսին Ստոկհոլմի արվարձանում փորձել են ծեծի ենթարկել Մոմիկային[3]։

2024 թվականի ապրիլին Նորվեգիայի իշխանությունները մերժել են Մոմիկայի ապաստանի խնդրանքը և նրան վերադարձրել են Շվեդիա[4]։

Շվեդիայում Սալվան Մոմիկային մեղադրանք է ներկայացվել ռասայական ատելության համար այն բանից հետո, երբ 2023 թվականին նա կազմակերպել է չորս ակցիա, որոնց ընթացքում այրել է Ղուրանի օրինակներ։ Գործով դատավճիռը նախատեսված է եղել հրապարակել 2025 թվականի հունվարի 30-ին[5]։

Սալվան Մոմիկան գնդակահարվել է 2025 թվականի հունվարի 29-ին, Սյոդերտելյե քաղաքի իր տանը[6][7][8]։

  • Ստոկհոլմ, քաղաքի գլխավոր մզկիթի մոտ, հունիսի 28, 2023 թվական[9]
  • Ստոկհոլմ, Իրաքի դեսպանատան մոտ, հուլիսի 20, 2023 թվական[10]
  • Ստոկհոլմ, Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ, հուլիսի 31, 2023 թվական[11]
  • Մալմյո, Värnhemstorget հրապարակ, սեպտեմբերի 3, 2023 թվական[12]
  • Ստոկհոլմ, Բենի Ֆրեդրիկսոնի հրապարակ, հոկտեմբերի 21, 2023 թվական[13]
  • Ստոկհոլմ,փետրվարի 25, 2024 թվական[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Koranbrännaren Salwan Momika ihjälskjuten i Södertälje (շվեդերեն)Expressen, 2025.
  2. «Иракского беженца Момика депортируют из Швеции за сожжения Корана». Коммерсантъ (ռուսերեն). 2023-10-26. Արխիվացված օրիգինալից 2024-04-22-ին. Վերցված է 2024-04-15-ին.
  3. «Бежал с позором: Серийный поджигатель Корана получил по голове в Швеции». Life.ru (ռուսերեն). 2023-08-22. Արխիվացված օրիգինալից 2024-04-28-ին. Վերցված է 2024-04-16-ին.
  4. «Организатора акций с сожжением Корана депортируют из Норвегии в Швецию». TACC. Արխիվացված օրիգինալից 2024-04-05-ին. Վերցված է 2024-04-15-ին.
  5. «В Швеции убит активист Салван Момика. Он устраивал акции с сожжением Корана За его голову обещали два миллиона долларов и Коран из двух килограммов золота». Meduza (ռուսերեն). Վերցված է 2025-01-30-ին.
  6. «Koranbrännaren Salwan Momika skjuten till döds». SVT Nyheter (շվեդերեն). 2025-01-30. Վերցված է 2025-01-30-ին.
  7. «Man who carried out several Quran burnings in Sweden has found shot dead». English.Mathrubhumi (անգլերեն). 2025-01-30. Վերցված է 2025-01-30-ին.
  8. «An Iraqi man who carried out several Quran burnings in Sweden has been killed». The Washington Post (անգլերեն). 2025-01-30. Վերցված է 2025-01-30-ին.
  9. «Иммигрант из Ирака сжег Коран у мечети Стокгольма во время молитвы и получил два протокола». Газета.Ru (ռուսերեն). 2024-04-16. Արխիվացված օրիգինալից 2023-12-08-ին. Վերցված է 2024-04-16-ին.
  10. Fatima, Sakina (2023-07-21). «Iraqi man desecrates Quran again in Sweden». The Siasat Daily (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2024-04-16-ին.
  11. Paluchowska, Jes (2023-10-18). «Quran Burning In Stockholm Raises Questions About Freedom Of Speech». The Organization for World Peace (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-03-ին. Վերցված է 2024-04-16-ին.
  12. Nyheter, S. V. T. (2023-09-03). «Polisen: Våldsamt upplopp vid koranbränningen i Malmö». SVT Nyheter (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-14-ին. Վերցված է 2024-04-16-ին.
  13. «Sweden: Activist Salwan Momika, who had earlier burnt Quran, now steps on Quran and waves Israeli flag in front of Islamists». hindupost.in (ամերիկյան անգլերեն). 2023-10-22. Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2024-04-16-ին.
  14. «Anti-Islam activist burns Quran in Swedish demonstration». The Jerusalem Post | JPost.com (անգլերեն). 2024-02-25. Արխիվացված օրիգինալից 2024-04-15-ին. Վերցված է 2024-04-16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվան Մոմիկա» հոդվածին։