Jump to content

Սալվադորե Կամմարանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալվադորե Կամմարանո
իտալ.՝ Salvadore Cammarano
Ծնվել էմարտի 19, 1801(1801-03-19)[1][2][3][…]
ԾննդավայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն[4]
Վախճանվել էհուլիսի 17, 1852(1852-07-17)[1][2][3][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՆեապոլ, Իտալիա[4]
Մասնագիտությունլիբրետիստ, կոմպոզիտոր, բանաստեղծ և երգերի հեղինակ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Երկու Սիցիլիաների թագավորություն
 Salvadore Cammarano Վիքիպահեստում

Սալվադորե Կամմարանո (իտալ.՝ Salvadore Cammarano, մարտի 19, 1801(1801-03-19)[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4] - հուլիսի 17, 1852(1852-07-17)[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4]), իտալացի լիբրետիստ և դրամատուրգ, առավել հայտնի Գաետանո Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» (1835) օպերայի լիբրետոն գրելով։

Գրել է նաև Դոնիցետտիի հետևյալ օպերաների լիբրետոները՝ «Կալեի պաշարումը (1836), «Բելիսարիո» (1836), «Պիա դե Տոլոմեյ» (1837), «Ռոբերտո Դևերո» (1837), «Մարիա դի Ռուդենց» (1838), «Պոլիուտո» (1838) և «Մարիա դի Ռոհան» (1843)։ Գրե է նաև Ջուզեպպե Պերսիանիի «Ինես դե Կաստրո» օպերայի լիբրետոն։

Վերդիի համար գրել է «Ալզիրա» (1845), «Լեգնանոյի ճակատամարտը» (1849) և «Լուիզա Միլլեր» (1849) օպերաների լիբրետոները, սակայն 1852 թվականի հուլիսին նրա մահից հետո Վերդին աշխատել է Լեոնե Էմանուելե Բարդարեի հետ՝ ավարտին հասցնելու «Տրուբադուր» (1853) օպերայի լիբրետոն։ Սկսել է գրել Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» պիեսի առաջարկված ադապտացիայի լիբրետոն, որը կոչվելու էր «Ռե Լիր», սակայն մահացել է նախքան այն ավարտելը։ Պահպանվել է ստեղծագործության մանրամասն սցենարը։

Սալվադորե Կամմարանոյի հայրը՝ Ջուզեպպե Կամմարանոն, նկարիչ և բեմանկարիչ է եղել։ Որդին՝ Միքելե Կամմարանոն, նույնպես նկարիչ է եղել։

  • 1834 թվական՝ «Լա սպոզա» - Էջիստո Վինյոցցի։
  • 1835 թվական՝ «Ինես դե Կաստրո» - Ջուզեպպե Պերսիանի, Ջովաննի Էմանուելե Բիդերայի հետ համատեղ։
  • 1835 թվական՝ «Ուն մատրիմոնիո պեր ռաջոնե» - Ջուզեպպե Ստաֆֆա։
  • 1835 թվական՝ Լյուչիա դի Լամերմուր - Գաետանո Դոնիցետտի։
  • 1836 թվական՝ Բելիսարիոս - Գաետանո Դոնիցետտի։
  • 1836 թվական՝ Կալեի պաշարումը - Գաետանո Դոնիցետտի։
  • 1836 թվական՝ «Էուֆեմիո դի Մեսինա» - Ջուզեպպե Պերսիանի, ըստ Ֆելիչե Ռոմանիի բնօրինակ լիբրետոյի։
  • 1837 թվական՝ Պիա դե Տոլոմեյ - Գաետանո Դոնիցետտի։
  • 1837 թվական՝ Ռոբերտո Դևերո - Գաետանո Դոնիցետտի։
  • 1838 թվական՝ Մարիա դի Ռուդենց - Գաետանո Դոնիցետտի։
  • 1838 թվական՝ Պողիկտոս - Գաետանո Դոնիցետտի, առաջին բեմադրությունը՝ 1848 թվականին։
  • 1838 թվական՝ «Էլենա դա Ֆելտրե» - Սավերիո Մերկադանտե։
  • 1839 թվական՝ «Ի չարլատանի» - Լուիջի Կամմարանո։
  • 1839 թվական՝ «Իլ Կոնտե դի Շալե» - Ջուզեպպե Լիլլո։
  • 1840 թվական՝ «Քրիստինա դի Սվեզիա» - Ալեսանդրո Նինի։
  • 1840 թվական՝ «Սաֆֆո» - Ջովաննի Պաչինի։
  • 1840 թվական՝ «Լա վեստալե» - Սավերիո Մերկադանտե։
  • 1841 թվական՝ «Լուիջի Ռոլլա» - Ֆեդերիկո Ռիչի։
  • 1842 թվական՝ «Իլ պրոսկռիտտո» - Սավերիո Մերկադանտե։
  • 1842 թվական՝ «Լա ֆիդանցատա կորսա» - Ջովաննի Պաչինի։
  • 1843 թվական՝ Մարիա դի Ռոհան - Գաետանո Դոնիցետտի։
  • 1843 թվական՝ «Իլ ռեջենտե» - Սավերիո Մերկադանտե։
  • 1843 թվական՝ «Էստեր դ'Էնգադդի» - Աքիլե Պերի։
  • 1843 թվական՝ «Իլ ռավվեդիմենտո» - Լուիջի Կամմարանո։
  • 1845 թվական՝ «Բոնդելմոնտե» - Ջովաննի Պաչինի։
  • 1845 թվական՝ Ալզիրա - Ջուզեպպե Վերդի։
  • 1845 թվական՝ «Իլ վասկելլո դե Գամա» - Սավերիո Մերկադանտե։
  • 1845 թվական՝ «Ստելլա դի Նապոլի» - Ջովաննի Պաչինի։
  • 1846 թվական՝ «Օրացի է Կուրիացի» - Սավերիո Մերկադանտե։
  • 1847 թվական՝ «Մերոպե» - Ջովաննի Պաչինի։
  • 1847 թվական՝ «Էլեոնորա Դորի» - Վինչենցո Բատտիստա։
  • 1849 թվական՝ Լենյանոյի ճակատամարտը - Ջուզեպպե Վերդի։
  • 1849 թվական՝ Լուիզա Միլլեր - Ջուզեպպե Վերդի։
  • 1850 թվական՝ «Վիրջինիա» - Սավերիո Մերկադանտե, առաջին բեմադրությունը՝ 1866 թվականին։
  • 1850 թվական՝ «Նոն վ'է ֆումո սենցա ֆուոկո» - Լուիջի Կամմարանո։
  • 1851 թվական՝ «Մալվինա դի Սկոցիա» - Ջովաննի Պաչինի։
  • 1851 թվական՝ «Ֆոլկո դ'Արլ» - Նիկոլա դե Ջոզա։
  • 1851 թվական՝ «Մեդեա» - Սավերիո Մերկադանտե, ըստ Ֆելիչե Ռոմանիի բնօրինակ լիբրետոյի։
  • 1853 թվական՝ «Տրուբադուր» - Ջուզեպպե Վերդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  4. 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
  • Black, John (1982), Donizetti's Operas in Naples, 1822 to 1848, London: Donizetti Society, 1982
  • Black, John (1984), The Italian Romantic Libretto: A Study of Salvadore Cammarano, Edinburgh University Press, 1984 978-0-85224-463-0 0852244630
  • Budden, Julian, The Operas of Verdi, 2, From Il Trovatore to La Forza del destino . London: Cassell, 1984. 978-0-19-520068-3 (hardcover); 978-0-19-520450-6 (paperback).
  • Warrack, John and Ewan West, The Oxford Dictionary of Opera, Oxford University Press, 1992 0-19-869164-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվադորե Կամմարանո» հոդվածին։