Jump to content

Սալսուի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալսուի ճակատամարտ
Թվական612
Մասն էԳոգուրեո-Սուի պատերազմ
ՎայրՍալսու գետ
ԱրդյունքԳոգուրեոն հաղթեց։ Նպաստեց Սուի դինաստիայի կործանմանը
Հակառակորդներ
Սուի դինաստիա (Չինաստան)Գոգուրեո (Կորեա)
Հրամանատարներ
Յու Ժոնգվեն
Յուվեն Շու
Էուլյի Մունդեոկ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
302,300 զոհ[1][2][3][4]անհայտ
Ընդհանուր կորուստներ

Սալսուի ճակատամարտ, վիթխարի ճակատամարտ, որը տեղի է ունեցել 612 թվականին Գոգուրեո-Սուի պատերազմի երկրորդ արշավին՝ Կորեական Գոգուրեոյի և Չինական Սուի դինաստիայի միջև։ Գոգուրեոն ճնշող հաղթանակ է տարել թվով գերազանցող Սուիի ուժերի հանդեպ Սալսու գետի մոտ։

612 թվականին Սուի դինաստիայի Յանգ կայսրը հարձակվում է Գոգուրեոյի վրա ավելի քան մեկ միլիոնանց զորքով[2][5]։ Չկարողանալով հաղթահարել Լիաոյանգի պաշտպանությունը՝ նա Գոգուրեոյի մայրաքաղաք Փհենյան է ուղարկում 300,000 զինվոր։ Գոգուրեոյի գեներալ Էուլյի Մունդեոկը պաշտպանվել է Սուիի զորքերից ամիսներ շարունակ, նահանջելով չինական զորքերին տարել է Գոգուրեոյի տարածք, որտեղ Սալսու գետի մոտ հարձակում էր պատրաստվել։ Էուլյի Մունդեոկը ամբարտակի միջոցով հեռացրել էր գետի ջուրը, և երբ Սուիի զորքերը հասել են գետին, ջրի մակարդակը շատ ցածր էր։ Երբ Սուիի զորքը գետն անցնելու ճանապարհի կեսին էր, Էուլյի Մունդեոկը բացել է ամբարտակը՝ խեղդամահ անելով հազարավոր զինվորների։ Այնուհետև Գոգուրեոյի հեծելազորը հարձակվում է մնացած ուժերի վրա՝ պատճառելով հսկայական կորուստներ։

Ողջ մնացած զինվորները ստիպված էին նահանջել դեպի Լյաոդունի թերակղզի։ Նահանջող զինվորներից շատերը մահացել են հիվանդություններից կամ սովից, քանի որ բանակը սպառել էր սննդի պաշարները։ արդյունքում 300,000 զինվորից ողջ մնացին միայն 2,700-ը[2][3][6]։ Սալսու ճակատամարտը ըստ «դասական սահմանման» համարվում է պատմության ամենամահաբեր ճակատամարտերից մեկը[1]։

Այդ ճակատամարտով Գոգուրեոն հաղթեց Գոգուրեո-Սու պատերազմը, մինչդեռ Սուի դինաստիան, աշխատուժի և ռեսուրսների հսկայական կորուստներ կրելով, սկսում է քանդվել ներսից, ինչը ի վերջո բերում է ներքին պառակտման։ արդյունքում Սուի դինաստիային փոխարինում է Թանգ դինաստիան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Book of Sui, Vol. 60.
  2. 1 2 3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Lee» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 1 2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Nahm» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. (կոր.) "Battle of Salsu", Encyclopædia Britannica Korean Edition Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
  5. «King Yeongyang (2)». KBS World Radio. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  6. «The forgotten glory of Koguryo». Association for Asian Research. Korea WebWeekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.