Սալսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
CCMDonation99.jpg

Սալսա ( իսպ.՝ salsa)՝ երաժշտական ​​ժանրը, որը հիմնականում սիրված է Լատինական Ամերիկայում: Սալսան ներառում է բազմաթիվ ոճերը և տատանումներ, լայն իմաստով տերմինը կարող է օգտագործվել գրեթե ցանկացած լատինաամերիկյան ծագման երաժշտության մեջ (օրինակ, չա-չա, բոլերո, մամբո): Ավելի նեղ իմաստով, տերմինը վերաբերում է այն ոճին, որը մշակվել է 1960-1970-ական թվականներին Լատինական Ամերիկայից Նյու Յորք և նրա շրջակայք գաղթած էմիգրանտների կողմից: Այս երաժշտության ոճն այժմ տարածված է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև ողջ աշխարհում:

Ոճային առումով սալսան պարունակում է Պուերտո Ռիկոյի, Կուբայի, Կոլումբիայի և այլ Լատինաամերիկյան ազդեցություններ, այդ թվում, փոփ, ջազ, ռոք, R'n'B:

Ժամանակակից սալսան հիմնականում կենտրոնացած է պարի վրա, որի ներքո պարում են տարբեր ոճեր, ինչպիսիք են կասինո, LA ոճ, NY ոճ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան հեղինակային իրավունքները վերագրվում են «Fania» ձայնագրման ստուդիային:

Սալսան համատեղում է մի շարք ոճեր և դրանց տարատեսակները, այս տերմինը կարող է օգտագործվել նկարագրելու համար մի շարք ժանրեր, որոնք առաջացել են Կուբայում, ինչպես օրինակ՝ չա-չա-չա (chachacha) և Մամբո (mambo): Այնուամենայնիվ սալսան վերաբերում է որոշակի ոճի, որը մշակվել է 1960-1970-ական թվականներին Կուբայի և Պուերտո Ռիկոյի միգրանտների կողմից Նյու Յորքում:

Սալսայի ծննդավայրը Լատինական Ամերիկան է, այս ոճը հիբրիդ է հանդիսացել տարբեր ժամանակներում այստեղ գերակշռած երաժշտական ոճերի մեջ, խառնված փոփ երաժշտության, ջազի, ռոքի և R & B-ի հետ:

Այժմ սալսան տարածվել է ողջ Լատինական Ամերիկայում և նրա սահմաններից դուրս: Որոշ երկրներում, այդ ոճը կոչվում է «արևադարձային երաժշտություն»: Սալսա ոճին մոտ են համարվում մամբոն և լատինամերիկյան ջազը: Երբեմն լատինամերիկյան ջազ և սալսա տերմինները համարվում են են փոխանակելի: Որոշ երաժիշտներ նվագել են երկու ժանրերում, հատկապես 1970 թվականի ընթացքում:

Սալսայի զարգացմանը նպաստել են՝ Տիտո Փուենտեն, Սելիյա Կռուսը, Վիլի Կոլոն, Ռեյ Բարեթոն:

Հռչակավոր երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարետո Ռեի
  • Բլեիդս Ռուբեն
  • Գերա Հուան Լուիս
  • Գորբեա Ուեին
  • Լավո Էկտոր
  • Պալմերի Չարլի
  • ՊալմերիվԷդդի

Հռչակավոր սալսա-բենդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buena Vista Social Club
  • Charanga Habanera
  • Los Van Van
  • Grupo Niche

Նմանատիպ հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մամբո
  • Սոն
  • Չա-չա-չա
  • Բոլերո
  • Բաչատա
  • Ռումբա
  • Մերենգե
  • Ռեգետոն
  • Ռուեդա
  • Գուագուանկո