Սալուա ալ-Նուայմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալուա ալ-Նուայմե
Salwa Al-Neimi.jpg
Ծնվել է1950
ԾննդավայրԴամասկոս, Սիրիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և լրագրող
ՔաղաքացիությունFlag of Syria.svg Սիրիա և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունՓարիզ Սորբոնի համալսարան և Դամասկոսի համալսարան
Ժանրերվեպ, ինքնակենսագրություն, էրոտիկ գրականություն և պոեզիա

Սալուա ալ-Նուայմե (արաբ․՝ سلوى النعيمي‎‎է, 1950, Դամասկոս, Սիրիա), սիրիացի գրող, բանաստեղծ և լրագրող, ով ապրում է Ֆրանսիայում։ Ծնունդով Դամասկոսից է։ Նա հայտնի է իսլամական աշխարհում տաբու համարվող թեմաների լուսաբանման համար, որոնցից մեկը կնոջ սեռականությունն է։ 2007 թվականին նա հրատարակել է իր առաջին վեպը՝ Մեղրի ապացույցը (անգլ.՝ The Proof of the Honey), որը նշանակալի է կանանց սեռական ազատականացման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ Նեյմին 1975 թվականին սովորել է Դամասկոսի համալսարանում և հետագայում Փարիզի Սորբոնյան համալսարանում, որտեղից ստացել է արաբերեն գրականության ոլորտում հետ-մագիստրոսի աստիճան։ Նա սկսեց աշխատել որպես լրագրող, և մի շարք արաբ և արևմտյան հեղինակների հետ նրա հարցազրույցները տպագրվել արաբերեն ամսագրերում, ինչպիսիք են Ալ-Կարմելը, Մաշարեֆը և Կուլլ ալ-Արաբը։ 1997 թվականին նշանակվել է Փարիզի Արաբական Համաշխարհային ինստիտուտի մամուլի գլխավոր քարտուղար։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր ստեղծագործությունները ներառում են 1999 թվականին տպագրված «Dhahaba alladhīna uḥibbuhum», և 2001 թվականին հրատարակված «Ajdādī al-qatalah» (Ում սիրում էի՝ վախճանվեցին) պոեզիայի հավաքածուները, որոնցից երկուսն էլ ուսումնասիրում են իսլամական աշխարհում կանանց պայքարը։ 2007 թվականին նա հրապարակեց իր առաջին վեպը՝ «Burhān al-ʿasal» (Մեղրի ապացույցը), որը ամբողջ աշխարհում վաճառվել է շնորհիվ իգական սեռականության և էրոտիկ լեզվի ազատականացման քննարկման արդյունքում [1]։ Ալ Նեյմին 2009 թվականիի հարցազրույցում հայտարարել է, որ հեղինակի սեռական ազատությունը «արաբական և իսլամական ժառանգության ոգեկոչման արդյունքն է»։ Դրան հետևեց 2012 թվականին հրատարակած Shibh al-Jazīrah al-ʿArabiyyah (Արաբական թերակղզի) կիսաինքնակենսագրական պատմվածքը, որտեղ պատմում է իր քրիստոնյա մոր ու մուսուլման հոր հետ ապրած վաղ տարիների մասին[2]։ Ալ Նեյմին հրատարակվել է նաև պատմվածքների ժողովածու[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hanadi Al-Samman։ «Anxiety of Erasure։ Trauma, Authorship, and the Diaspora in Arab Women's Writings»։ Syracuse University Press։ Վերցված է նոյեմբերի 10, 2017 
  2. «Salwa Al Neimi»։ Encyclopedia Britannica։ Վերցված է նոյեմբերի 10, 2017 
  3. «Salwa Al-Neimi»։ Poetry Foundation։ Վերցված է նոյեմբերի 10, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]