Jump to content

Սալոմոն Ավգուստ Անդրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալոմոն Ավգուստ Անդրե
շվեդ.՝ Salomon August Andrée
Ծնվել էհոկտեմբերի 18, 1854(1854-10-18)[1][2][3][…]
Յոնչյոպինգ, Յոնչյոպինգ, Շվեդիա
Մահացել է1897[1][3][4][…]
Kvitøya, Շպիցբերգեն, Նորվեգիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[5][6][7][…]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ճարտարագետ, balloonist, ճարտարագետ-մեխանիկ և լուսանկարիչ
Գործունեության ոլորտֆիզիկա և Q18691758?
Ալմա մատերԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[8]
 Salomon August Andrée Վիքիպահեստում

Սալոմոն Ավգուստ Անդրե (շվեդ.՝ Salomon August Andrée, հոկտեմբերի 18, 1854(1854-10-18)[1][2][3][…], Յոնչյոպինգ, Յոնչյոպինգ, Շվեդիա - 1897[1][3][4][…], Kvitøya, Շպիցբերգեն, Նորվեգիա[1]), շվեդ ինժեներ, բնախույզ, օդագնաց, Արկտիկայի հետազոտող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոմոն Ավգուստ Անդրեն ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 18-ին, Գրենա քաղաքում, դեղագործ Կլաուս Գեորգ Անդրեի բազմանդամ ընտանիքում։ Անդրեների ընտանիքն ուներ հինգ որդի և երկու դուստր։ Սալոմոնը ավարտել է Ստոկհոլմի թագավորական տեխնիկական ինստիտուտը։ Նա աշխատել է որպես գծագրող։ 1876 թվականին Սալոմոն Անդրեն Ֆիլադելֆիայի Համաշխարհային ցուցահանդեսում աշխատել է որպես Շվեդիայի տաղավարի պահակ, ինչը թույլ է տվել նրան ուշադիր ծանոթանալ բոլոր ցուցանմուշներին։

1892 թվականին նա Շվեդիայի Գիտությունների ակադեմիայից դրամական օժանդակություն ստացավ (Անդրեին աջակցում էին երկրի նշանավոր գիտնականներ Ն. Ա. Նորդենշելդը, Գ. Գիլդեբրանդ-Գիլդեբրանդսոնը, Գ. Ռետցիուսը, Օ. Մոնտելիուսը) և հետագա երկու տարիների ընթացքում սեփական «Սվեա» օդապարիկով ինը թռիչք իրականացրեց Շվեդիայի և Բալթիկ ծովի վրայով։ Նրանցից մեկում, չնայած փոթորկոտ եղանակին, նրա օդապարիկը բարձրացավ 4387 մետր՝ սահմանելով բարձրության ռեկորդ։ Թռիչքների ընթացքում եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է օդապարիկը կառավարել, որի համար Անդրեն օգտագործում էր առագաստներ և գայդրոպներ (guide-rope), որը կես դար առաջ հայտնագործել էր բրիտանացի օդագնաց Չարլզ Գրինը։ Գայդրոպների և արգելակային պարանների ծանրությունը օդապարիկին պահում էր որոշակի բարձրության վրա, իսկ գետնին, սառույցին կամ ջրին շփվելիս դանդաղեցնում էր թռիչքը։ Առագաստների և գայդրոպների մանևրունակության շնորհիվ Անդրեին հաջողվեց հասնել օդապարիկի կառավարման քամու ուղղությունից կախված երկու ուղղությամբ մինչև 27 աստիճանի սահմաններում և ինքնաբերաբար պահել այն 150-200 մետր բարձրության վրա[9]։

1895 թվականի փետրվարի 13-ին Անդրեն իր նախագիծը ներկայացրեց Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի նիստում, իսկ մեկ օր անց՝ Մարդաբանության և աշխարհագրության ընկերությունում։ Գիտնականների մեծ մասը քննադատաբար էին տրամադրվել։ Արշավախմբի կազմակերպման համար հայտարարվեց բաժանորդագրություն, թերթերում գովազդում էին Հյուսիսային բևեռի օդային արշավախմբին, Անդրեն հանդես էր գալիս զեկուցումներով։ Արշավախմբի համար անհրաժեշտ 130 հազար կրոն միջոցների հավաքագրման գործում, զգալի օժանդակություն ցուցաբերեց շպիցբերգենյան արշավախմբի նախկին ղեկավար դոկտոր Նիլե Էկհոլմը։ 1895 թվականի մայիսի 10-ին Ալֆրեդ Նոբելն այցելեց արտոնագրային գրասենյակ, որտեղ աշխատում էր Անդրեն և նվիրաբերեց 20 հազար կրոն։ Մի քանի օր անց, տեղեկանալով, որ իր օրինակը չի ցնցել հայրենակիցներին, նա գումարը հասցրեց 65 հազարի։ Այնուհետև Շվեդիայի թագավոր Օսկարը նվիրաբերեց 30 հազար կրոն, շուտով նույն գումարի չափով ներդրում կատարեց Բարոն Օսկար Դիքսոնը։

1896 թվականի գարնանը օդապարիկը պատրաստ էր, բայց արշավախումբը հետաձգվեց մեկ տարով։ Այդ ժամանակ Էկհոլմը հրաժարվեց մասնակցել արշավախմբին, պատճառաբանելով, որ կառուցված օդապարիկը չի բավարարում բևեռ թռչելու համար անհրաժեշտ պահանջներին և նրան փոխարինեց 25-ամյա ինժեներ Կնուտ Ֆրենկելը։

Անդրեի Արկտիկայի օդապարիկով Արկտիկայի արշավը կայացավ 1897 թվականի ամռանը, հուլիսի 11-ին Անդրեն երկու ուղեկցողներով (Ավգուստ Ստրինդբերգի զարմիկ, ֆիզիկոս և լուսանկարիչ Նիելս Ստրինդբերգ և Կնուտ Ֆրենկել), ջրածնով լցված սեփական կոնստրուկցիայի «Օրյոլ» օդապարիկով դուրս եկավ Շպիտսբերգենից՝ մտադրվելով հասնել Հյուսիսային բևեռ։

1897 թվականի հուլիսի 14-ին մեկնարկից ընդամենը 3 օր անց, ճանապարհորդները ստիպված եղան վայրէջք կատարել Բելիյ կղզուց 300 կմ դեպի հյուսիս գտնվող սառցադաշտի վրա։ Ոտքով և սահնակով նրանց հաջողվեց հոկտեմբերի 6-ին հասնել կղզի և ճամբար հիմնել Անդրեենիսետի սառույցից ազատ տարածքի վրա։ Արշավախմբի ճակատագիրը խորհրդավոր մնաց մինչև 1930 թվականը, երբ Բրատվաագ արշավախումբը հայտնաբերեց մի վրան, Անդրեի և նրա ուղեկիցների մնացորդները, լուսանկարչական ժապավեններ և ամսագրեր, ըստ երևույթին, նրանք մահացել էին կղզու վրա գտնվելուց մի քանի շաբաթվա ընթացքում։ Հետագա հետազոտությունների արդյունքներով առաջ քաշվեցին վարկածներ, որ Անդրեի արշավախմբի մահվան պատճառ կարող էր հանդիսանալ, մասնավորապես տրիխինելլյոզը, սպիտակ արջի հարձակումը կամ ածխածնի օքսիդից թունավորումը, կերոսինի նավթավառից, որը ճանապարհորդները օգտագործել էին ամուր փակված վրանը տաքացնելու համար։

Ի պատիվ Սալոմոն Անդրեի՝ Արևմտյան Շպիցբերգեն կղզու հյուսիսային մասը կոչվում է Անդրեի երկիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (շվեդերեն) Ahlman, Axel (1928) Isviddernas hjältar (Heroes of the realm of ice), ed. Gleerup, Lund, Sweden - popular book on polar expeditions; the author had long experience of treks in the Arctic ocean and makes a detailed analysis of what might have happened to Andrée.
  • (շվեդերեն) Andrée, S.A., Fraenkel, K and Strindberg, N. (1930), Med Örnen mot polen (With the Eagle towards the pole) ed. Bonniers, Stockholm - original chronicle and publication of the diaries and notes of the expedition, and some of its photographs.
  • (շվեդերեն) Kjellström, Rolf (1999). "Andrée-expeditionen och dess undergång: tolkning nu och då", in The Centennial of S.A. Andrée's North Pole Expedition: Proceedings of a Conference on S.A. Andrée and the Agenda for Social Science research of the Polar Regions, ed. Urban Wråkberg. Stockholm: Center for History of Science, Royal Swedish Academy of Sciences.
  • (շվեդերեն) Lundström, Sven (1997). "Vår position är ej synnerligen god..." Andréexpeditionen i svart och vitt. Borås: Carlssons förlag. Lundström is the curator of the Andreexpedition Polarcenter in Gränna, Sweden. This museum has been mainly dedicated to Andrées polar expedition.
  • (շվեդերեն) Sörlin, Sverker. Entries Andrée, Salomon August and Andrée-expeditionen in the web version of the encyclopedia Nationalencyklopedin, accessed April 27, 2006 (Swedish)
  • (շվեդերեն) Nordisk familjebok, 2nd edition, the entry Andrée, Salomon August (Swedish; written several years before the final fate of the expedition was discovered)
  • Sollinger, Guenther (2005), S.A. Andree: The Beginning of Polar Aviation 1895-1897. Moscow. Russian Academy of Sciences.
  • Sollinger, Guenther (2005), S.A. Andree and Aeronautics: An Annotated Bibliography. Moscow. Russian Academy of Sciences.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմոն Ավգուստ Անդրե» հոդվածին։