Սալմորեխո
Սալմորեխո իսպ.՝ salmorejo | |
---|---|
![]() Սալմորեխոյի բաղադրիչները | |
Կորդովա | |
Ծագում | |
Տեսակ | Ապուր |
Ենթատեսակ | սառը ապուր, Լոլիկով ապուր, հացով ապուր և խյուս-ապուր |
Առաջացման երկիր | ![]() |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Լոլիկ, հաց, սխտոր, քացախ |
![]() |
Սալմորեխո (իսպ.՝ salmorejo), սառը պյուրե ապուր է, պատրաստված լոլիկից և հացից, ծագումով անդալուսական Կորդովայից[1]։ Սալմորեխոն պատրաստում են լոլիկից, հացից, սխտորից, ձիթապտղից և քացախից։ Լոլիկները սովորաբար առանձնացնում են մաշկից և ավելացնում այլ բաղադրամասերին։ Ապուրը մատուցվում է սառը վիճակում, խաշած ձվերի հետ։ Սալմորեխոն ունի վարդագույն, գազարագույն գույն և բավաանին թանձր է հացի շնորհիվ։ Սալմորեխոն նաև կարող է օգտագործվել որպես սոուս։ Անդալուսիայում այն հայտնի է նաև ardoria անունով։ Սալմորեխոն մատուցվում է ապակե բաժակներով։ Սոլմորեխո անվանումը կրում է նաև կծու սոուսը և մարինադը, որը բնորոշ է Կանարիական խոհանոցին։ Այն օգտագործվում է մսին համ տալու համար, հատկապես նապաստակի մսին, որը համարվում է կղզիների ֆրմային ուտեստը։ Մարինադը իր մեջ պարունակում է աղ, սխտոր և պղպեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]