Սալմե Կանն
Սալմե Կանն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1881 |
Ծննդավայր | Կանեպի, Պիլվամաա, Էստոնիա |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1957 (76 տարեկան) |
Մահվան վայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | խմբավար և երաժշտության ուսուցիչ |
Ծնողներ | հայր՝ Hans Kann? |
![]() |
Սալմե Կանն (էստ․՝ Salme Kann, հունվարի 31, 1881, Կանեպի, Պիլվամաա, Էստոնիա - հոկտեմբերի 26, 1957, Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի վոկալի ուսուցչուհի և երգչախմբային դիրիժոր։ Ուսուցիչ և երաժիշտ Հանս Կաննի (1849-1932) դուստրը, որը ղեկավարել է հանրահայտ ժողովրդական երգչախումբը[1], քույրը լեզվաբան և ուսուցչուհի Կալիստա Կանն է[2]։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաննը ծնվել է 1881 թվականի հունվարի 31-ին Կանեպիում։ 1902 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, որտեղ սովորել է նախ Ելիզավետա Զվանցիգերի վոկալի դասարանում, ապա 1904-1906 թվականներին Կարոլինա Ջիրալդոնիի մոտ։ 1906-1907 թվականներին դաշնամուրի դասերի է հաճախել Թեոդոր Լեշետիցկու մոտ[3][4]։ Այնուհետև շարունակել է վոկալի ուսումը Միլանում (1908) և Ֆլորենցիայում (1909-1910)[5]։
1911 թվականին Կաննը վերադարձել է Ռուսական կայսրություն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես բուժքույր ծառայել է Մոսկվայում, Վորոնեժում և Պենզայում։
1920 թվականին Էստոնիայի անկախացումից հետո Կաննը բնակություն հաստատեց Տարտուում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը նա մասնավոր վոկալի դասեր է տվել[4][6]։ 1926 թվականից ղեկավարել է կանանց երգչախումբը։
1940 թվականից մինչև կյանքի վերջը վոկալ է դասավանդել Տարտուի երաժշտական դպրոցում[4][6]։
1944 թվականին եղել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը[7]։ Կաննի ուսանողներից են Մարգարիտա Միգլաուն, Կալմեր Տեննոսաարը, Օսկար Վիհանդին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jaan Kaplinski lapsepõlv». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
- ↑ http://entsyklopeedia.ee/artikkel/kann_kallista, Kann, Kallista, entsyklopeedia
- ↑ Tamul, Sirje (1999). Vita academica, vita feminea: artiklite kogumik. Tartu: Tartu Ülikooli Kirjastus. էջ 190.
- ↑ 4,0 4,1 4,2 Ида, Оскар (2007). Эстонские были. Narva: Sata. էջ 207.
- ↑ 1000 tartlast läbi aegade. — Tartu, 2003. — L. 148.
- ↑ 6,0 6,1 «Erna Saare mälestusi». Heino Elleri Muusikakool. Tartu: Heino Elleri Muusikakool. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Ajalugo: Direktorid». Heino Elleri Muusikakool. Tartu: Heino Elleri Muusikakool. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Kutsch, Karl-Josef; Riemens, Leo (2003). Großes Sängerlexikon, vol. 4. Munich: K. G. Saur. էջ 3119.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Salme Kann
- Salme Kann, Eesti Rahva Muuseum(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալմե Կանն» հոդվածին։ |