Սալլի Քուիլլիան Եյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալլի Քուիլլիան Եյթս
անգլ.՝ Sally Yates
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1960(1960-08-20) (63 տարեկան)
ԾննդավայրԱտլանտա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջիայի համալսարան, University of Georgia School of Law? և Dunwoody High School?
Մասնագիտությունփաստաբան և պաշտոնյա
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ գլխավոր դատախազ և United States Deputy Attorney General?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Sally Yates Վիքիպահեստում

Սալլի Քուիլլիան Եյթս (անգլ.՝ Sally Quillian Yates, օգոստոսի 20, 1960(1960-08-20), Ատլանտա), ամերիկացի իրավաբան։ Ծառայել է որպես Միացյալ նահանգների դատախազ և ավելի ուշ` գլխավոր դատախազի տեղակալ։ Նշանակվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից։ 2017 թվականի հունվարի 20-ից զբաղեցրել Է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատարի պաշտոնը մինչև 2017 թվականի հունվարի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատ արձակվելը` դատարանում ներգաղթի մասին Թրամփի հրամանագիրը պաշտպանել հրաժարվելուց հետո[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլի Եյթսը ծնվել է 1960 թվականին Ատլանտայում, Ջորջիա նահանգում[3]։ Եյթսը լրագրության ոլորտում արվեստագիտության բակալավրի աստիճան է ստացել Ջորջիայի համալսարանում։ 1986 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում Ջորջիայի համալսարանի Իրավաբանության դպրոցում[4]։

1986 թվականին Սալլի Եյթսն ընդունվել է Ջորջիա նահանգի փաստաբանների պետական կոլեգիա։ 1986-1989 թվականներին եղել է իրավաբան King & Spalding իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտացած է առևտրային դատական գործընթացներում։ 1989 թվականին Եյթսը դարձել է Ջորջիայի հյուսիսային շրջանի դատախազի օգնական[5]։ Արդարադատության նախարարությունում իր կարիերայի սկզբում Եյթսը զբաղվել է տարբեր տեսակի գործերի, այդ թվում` քաղաքական կոռուպցիայի հետաքննությամբ։

2010 թվականի մարտի 10-ին Եյթսը ստանձնել է Ջորջիայի հյուսիսային շրջանի դատախազի պաշտոնը` այդպիսով դառնալով առաջին կինը նահանգում, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CNN, Evan Perez and Jeremy Diamond. «Trump fires acting AG after she declines to defend travel ban». {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  2. «Trump Fires Acting Attorney General». 2017 թ․ հունվարի 30.
  3. «Who is Sally Yates?». edition.cnn.com.
  4. «Sally Yates: 'I did my job the best way I knew how'». ajc.com.
  5. «Report: Sally Yates is Obama's pick for deputy attorney general». ajc.com.
  6. «Sally Yates said to be Obama's nominee for Justice Department's second in command». washingtonpost.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Քուիլլիան Եյթս» հոդվածին։