Սալլի Փրեսմեն
Սալլի Փրեսմեն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան և Spence School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի |
Ամուսին(ներ) | David Clayton Rogers? |
Սալլի Փրեսմեն (անգլ.՝ Sally Pressman, օգոստոսի 1, 1981[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է «Բանակային կանայք» հեռուստասերիալում Ռոքսի Լեբլանի դերով։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալլի Փրեսմենը ծնվել է Նյու Յորքում։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է բալետով և պարով, այնուհետև ընդունվել է Եյլի համալսարան, որն ավարտել է բակալավրի աստիճանով[2][3]։ Հետո նա իր կարիերան սկսել է թատրոնում, ինչպես նաև նկարահանվել է մի քանի անկախ ֆիլմերում։ 2006 թվականին հեռուստատեսությամբ կատարել է իր առաջնաելույթը՝ նկարահանվելով «Շնաձկներ» սերիալի պիլոտային էպիզոդում[3]։
2007 թվականին Փրեսմենն ստացել է Lifetime հեռուստաալիքի «Բանակային կանայք» հեռուստասերիալի չորս գլխավոր հերոսներից մեկի՝ Ռոքսի Լեբլանկի դերը։ Սկսած 2007-2012 թվականնները՝ վեց եթերաշրջանների ընթացքում, նա շոուի ժամանակ նկարահանվել է Քեթրին Բելլի, Կիմ Դիլեյնիի և Բրիջիդ Բրենայի հետ։ 2011 թվականի սեպտեմբերին NBC-ի հետ պայմանագիր է կնքել սերիալի ավարտից հետո այլ նախագծերում նկարահանվելու համար[4]։ Նա նաև հյուր էր «Մտածել ինչպես հանցագործ» և «Հին Քրիստինի նոր արկածները» սերիալներում, իսկ 2008 թվականին Lifetime հեռուստաալիքի «Ցավագին տանջանքներ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[3]։
2013 թվականին Փրեսմանը գլխավոր դեր է խաղացել NBC-ի «Ջո, Ջո և Ջեյն» պիլոտային սերիալում[5]։ 2013 թվականի աշնանը Շոնդա Ռայմսը Փրեսմանին հրավիրել է իր «Սկանդալ» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանմանը[6]։ Հաջորդ տարի նա հայտնվել է Ռայմսի մեկ այլ շոուում՝ «Գրեյի անատոմիա»-ում, ինչպես նաև խաղացել է «Մեկ անգամ հեքիաթում» որպես ձյունե թագուհու քույր, ինչպես նաև ABC-ում[7][8]։
2011 թվականի սեպտեմբերի 17-ից Սալին ամուսնացած է եղել դերասան Դևիդ Քլեյթոն Ռոջերսի հետ, որի հետ նա հանդիպել էր իրենց հարսանիքից 5 տարի առաջ։ Զույգը ունեցել է երկու երեխա՝ որդին՝ Ջոշուա Ռոջերսը և դուստրը[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2006 | Շնաձկներ | Shark | Deena Brock | «Pilot» էպիզոդ |
2007 | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Քրիսի Ուիլքինսոն | «Birthright» էպիզոդ |
2007-2012, 2013 | Բանակային կանայք | Army Wives | Ռոքսի Լեբլան | Կանոնավոր դեր, 105 էպիզոդ |
2008 | Հին Քրիստինի նոր արկածները | The New Adventures of Old Christine | Մելանի | «Between a Rock and a Hard Place» էպիզոդ |
2008 | Ցավագին տանջանքներ | Love Sick: Secrets of a Sex Addict | Սյու Սիլվերման | Lifetime-ի հեռուստաֆիլմ |
2011 | Մարդ եղեք | Man Up | Քելի | «Camping» էպիզոդ |
2013 | Ջո, Ջո և Ջեյն | Joe, Joe & Jane | Ջեյն Վեկսմեն | Պիլոտ |
2013 | Սկանդալ | Scandal | Քենդիս Մարկուս | Երկրորդական դեր, 3 էպիզոդ |
2014 | Խորաթափանցություն | Person of Interest | Հոլի | «4C» էպիզոդ |
2014 | Գրեյի անատոմիա | Grey’s Anatomy | Երիտասարդ Էլիս Գրեյ | «I Must Have Lost It on the Wind» and «Only Mama Knows» էպիզոդներ |
2014 | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Հելգա | «The Snow Queen» էպիզոդ |
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվնաում | Դեր |
---|---|---|---|
2003 | Swordswallowers and Thin Men | Swordswallowers and Thin Men | Մոնիկա |
2006 | Մեռյալների վերջին ծեսերը | Last Rites of the Dead | Բոս Անջելի |
2008 | Իմ լավագույն ընկերոջ աղջիկը | My Best Friend’s Girl | Քորթնի |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Sally Pressman: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Sally Pressman Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Nellie Andreeva (27 сентября 2011). «'Army Wives' Star Sally Pressman Inks Deal With NBC As Lifetime Drama Eyes End». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Nellie Andreeva (22 января 2013). «TV CASTINGS: Sally Pressman To Star In NBC Comedy Pilot 'Joe, Joe & Jane', Marcia Gay Harden Joins HBO's 'Newsroom». Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Michael Ausiello (23 сентября 2013). «Scandal Exclusive: Army Wives' Sally Pressman Joins Cast For Multi-Episode Arc». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Major Grey's Anatomy Role Recast! Find Out Who's In and Who's Out This Season». E! Online. 25 сентября 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Michael Ausiello (20 сентября 2014). «Once Upon a Time Drafts Army Wives' Sally Pressman in Season 4». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Sally Pressman and David Rogers welcomed a daughter on September 8th. She joins brother Joshua.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Փրեսմեն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի պարուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կինոդերասաններ