Jump to content

Սալլի Ամակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալլի Ամակի
ճապ.՝ 天城サリー
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 2000(2000-04-26) (25 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ճապոնիա
Ազգությունճապոնական ծագումով ամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտություներգչուհի, սեյու, յություբեր և ճապոնացի իդոլ
Անդամություն22/7?
 Sally Amaki Վիքիպահեստում

Սալլի Ամակի (ճապ.՝ 天城サリー Ամակի Սարի, ապրիլի 26, 2000(2000-04-26), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկական երգչուհի և հնչյունավորման դերասանուհի, ապրում է Ճապոնիայի Տոկիո քաղաքում։ Նա 22/7 կուռքերի խմբի անդամ և «արտերկրյա դեմք» է, որի դեբյուտը կայացել է 2017 թվականին։ Նա խմբում հանդես է գալիս և՛ որպես կենդանի մասնակից, և՛ որպես անիմացիոն կերպար՝ «Սակուրա Ֆուձիմա» (ճապ.՝ 藤間桜 Ֆուձիմա Սակուրա), ում համար հնչյունավորում է շարժումներն ու ձայնը։

Բացի այդ, նա հնչյունավորում է այլ կերպարների, այդ թվում՝ Ակուբին Pandora to Akubi-ից, Քերոլ Ալսթոնին Tomo-chan Is a Girl! -ից: և Կիրիկոյին Overwatch 2-ից:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամակիի երկու ծնողներն էլ ճապոնացիներ են, ովքեր ներգաղթել են Լոս Անջելես, որտեղ նրանք ծանոթացել և ամուսնացել են՝ դարձնելով նրան երկրորդ սերնդի ճապոնացի ամերիկացի[2]: Նա ունի ավագ եղբայր[3]։

Մինչ Ճապոնիա տեղափոխվելը նա զբաղվել է բալետով և գեղասահքով, վերջինս օլիմպիական գեղասահորդ Դենիս Տենի մոտ[4][5]։ Նրա մայրենի լեզուն անգլերենն է, և բացի ճապոներենից, նա նաև որոշ չափով տիրապետում է ֆրանսերենի և իսպաներենի[6]: Ամակին ԼԳԲՏ մարդկանց կողմնակից է[7]։

2016 թվականին Ամակին ինքնուրույն տեղափոխվել է Լոս Անջելեսից Ճապոնիա՝ հնչյունավորմամբ զբաղվելու համար, քանի որ նա զգում էր, որ անիմեն դրական ազդեցություն է ունեցել իր կյանքի վրա, ուստի ցանկացել է իր ներդրումն ունենալ[7]:Նա ձախողել է բազմաթիվ լսումներ՝ մասամբ ճապոներեն լեզվի սահմանափակ իմացության պատճառով: 2016 թվականի դեկտեմբերին նա հաջողությամբ Յասուշի Ակիմոտոյի լսումներն է անցնում անիմե կուռք աղջիկների խմբի նախագծի համար, որը հետագայում անվանվեց 22/7, չնայած սկզբում չէր ցանկանում կուռք դառնալ[5]։

Խումբը ստեղծելուց հետո Ամակին գրավել է միջազգային լսարան, երբ Թվիթթերում նրա անգլերեն կատակային տեսանյութը տարածվել է[7][8][9]: Արդյունքում, նրա կերպարը վերաշարադրվել է որպես անգլալեզու[5]: 2018 թվականի մայիսին նա և 22/7-ի մի քանի այլ անդամներ բացեցին իրենց պաշտոնական Թվիթթեր հաշիվները: Ամակիի Թվիթթերը ինչպես անգլերեն էր, այդպես էլ ճապոներեն[10]: 2018 թվականի հունիսին նա մասնակցել է 22/7 վիրտուալ մարքեթինգային արշավին ՅուԹյուբում՝ որպես Սակուրա Ֆուձիմա[10]: 2018 թվականի հուլիսին նա հայտնվել է Լոս Անջելեսում Anime Expo 2018 ցուցահանդեսում խմբի ընկերներ Մեյ Հանակավայի և Ռեյնա Միյասեի հետ[5][11]։

2019 թվականի հունիսի 19-ին Ամակին հայտնել է, որ խմբին միանալուց ի վեր տառապում է սոցիոֆոբիայից և, հետևաբար, բուժման ընթացքում կբացակայի բոլոր միջոցառումներից[12]:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«22/7» խմբի կազմում
Անվանում Տարի Չարթերի գագաթնակետային դիրքը Վաճառքներ
JPN
[13]
JPN
Hot

[14]
"Boku wa Sonzai Shiteinakatta"
(ճապ.՝ 僕は存在していなかった)
2017 10 52
  • Ճապոնիա. 5,000[15]
"Shampoo no Nioi ga Shita"
(ճապ.՝ シャンプーの匂いがした)
2018 8 18
  • Ճապոնիա. 9,700[16]
"Rikaisha" (ճապ.՝ 理解者) 14 30
  • Ճապոնիա. 12,100[17]
"Nani mo Shite Agerarenai" (ճապ.՝ 何もしてあげられない) 2019 4 15
  • Ճապոնիա. 30,637[18]
"Muzui" (ճապ.՝ ムズイ) 2020 2 17
  • Ճապոնիա. 34,352[19]
"Kaze wa Fuiteru ka?" (ճապ.՝ 風は吹いてるか?) 2 8
  • Ճապոնիա. 54,140[20]
"Boku ga Motteru Mono Nara" (ճապ.՝ 僕が持ってるものなら) 2021 2 8
  • Ճապոնիա. 73,415[21]
"Kakusei" (ճապ.՝ 覚醒) 2 3
  • Ճապոնիա. 59,306[22]
"Kumorizora no Mukō wa Hareteiru" (ճապ.՝ 曇り空の向こうは晴れている) 2022 2 5
  • Ճապոնիա. 58,582[23]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Год Անվանում Դեր Ծանոթագրություն
2017 Dive!! Միջնակարգ դպրոցի աշակերտուհի Հնչյունավորում[24]
2018-present 22/7 Keisanchu Սակուրա Ֆուձիմա 22/7 խմբի էստրադային շոու
2019 Կագույա-Սամա. Սերը նման է պատերազմի Բետսի Բելտուազ Հնչյունավորում, 4-րդ դրվագ[25]
Fate/Grand Order — Absolute Demonic Front: Babylonia Փոքրիկ աղջիկ Հնչյունավորում, 5-րդ դրվագ[24]
2020 22/7 Սակուրա Ֆուձիմա[26] Հեռուստասերիալ
Hypnosis Mic: Division Rap Battle: Rhyme Anima Բ Կին Հնչյունավորում, 1-ին դրվագ[27]
2021 Joran: The Princess of Snow and Blood Սացուկի Հնչյունավորում, 12-րդ դրվագ[28]
Peach Boy Riverside Բարետտո Հնչյունավորում[29]
Let’s Make a Mug Too: Second Kiln Հիմենա Վալդես Հնչյունավորում[29][30]
2023 Tomo-chan Is a Girl! Կերոլ Օլսթոն Հնչյունավորում ճապոնական և անգլիական կրկնօրինակման մեջ[29][31]
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2018 The Girls on That Day Սակուրա Ֆուձիմա 22/7, առաջին մուլտֆիլմը հեռուստասերիալից առաջ
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2019 Pandora to Akubi Ակուբի Գլխավոր դեր, հնչյունավորում[32]
2021 The House of the Lost on the Cape Ձասիկի-վարասի Հնչյունավորում[33]
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2020 Magia Record: Puella Magi Madoka Magica Side Story Էշլի Թեյլոր [34]
2021 Kimi wa Yukima ni Koinegau [35]
2022 Overwatch 2 Կիրիկո Կամորի Անգլիական հնչյունավորում[36]
2024 Marvel Rivals Պենի Պարկեր Անգլիական հնչյունավորում[37]
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2021 Sacra Music SACRA Rokuban-cho Անիմե վիրտուալ օգնական, հնչյունավորում[38]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Who is Sally Amaki (22/7) and Why is She Going ViralAnime News Network, 2017.
  2. «4ヶ国語を駆使する声優アイドル界の黒船、天城サリー。22/7(ナナブンノニジュウニ)で実現したい夢とは。 | 【es】エンタメステーション». Entertainment Station (ճապոներեն). 2017-09-18. Արխիվացված է օրիգինալից 2019-04-02-ին. Վերցված է 2018-06-04-ին.
  3. Amaki, Sally (2018-01-03). «【22/7 オフィシャルブログ】紹介しよう!マイブラザー(天城サリー)». blog.nanabunnonijyuuni.com (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2018-09-12-ին. Վերցված է 2018-09-12-ին.
  4. Sally Amaki [@sally_amaki] (July 19, 2018). «It breaks my heart to hear the news that Denis has passed away. Although I never got to know him well, I remember training with him in LA and always admired his speed and grace across the ice. He had such a kind heart and was an inspiration to all of us skaters. RIP Denis Ten» (Թվիթ). Վերցված է 2018-07-20-ին – via Թվիթթեր.
  5. 5,0 5,1 5,2 5,3 St. Michel, Patrick (2018-07-27). «Sally Amaki's life as an animated idol-pop star». The Japan Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2018-07-27-ին.
  6. «4ヶ国語を駆使する声優アイドル界の黒船、天城サリー。22/7(ナナブンノニジュウニ)で実現したい夢とは。». WHAT's IN? tokyo. 2017-09-18. Արխիվացված օրիգինալից 2020-03-20-ին. Վերցված է 2020-03-20-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Who is Sally Amaki (22/7), and Why is She Going Viral?». Anime News Network (անգլերեն). 2017-10-18. Արխիվացված օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2018-06-04-ին.
  8. Dennison, Kara (2017-10-14). «Bilingual "22/7" Voice Actress Demonstrates Two Sides to Personality». Crunchyroll (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2022-11-18-ին.
  9. Aniplex of America [@aniplexusa] (October 24, 2017). «Sally Amaki fans! We got a special comment video where Sally wants to say a few things to her fans! Check it out! #天城サリー #ナナブンノニジュウニ» (Թվիթ). Վերցված է 2018-06-30-ին – via Թվիթթեր.
  10. 10,0 10,1 «秋元康氏総合プロデュース、22/7(ナナブンノニジュウニ)初のテレビ番組&バーチャルYouTuber企画がスタート!! そして待望の3rdシングル発売決定!!». Niconico News (ճապոներեն). 2018-06-14. Արխիվացված է օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2022-11-18-ին.
  11. «22/7 - Anime Expo». Anime Expo (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին. Վերցված է 2018-08-28-ին.
  12. «天城サリーの今後の活動に関しまして» (ճապոներեն). 2019-06-19. Արխիվացված է օրիգինալից 2019-06-19-ին. Վերցված է 2022-11-18-ին.
  13. Sources for chart positions are as follows:
  14. Sources for chart positions are as follows:
  15. «オリコン週間 シングルランキング 2017年09月18日~2017年09月24日» (ճապոներեն). Oricon. 2017-10-02. Արխիվացված է օրիգինալից 2017-09-27-ին. Վերցված է 2018-09-28-ին.
  16. «オリコン週間 シングルランキング 2018年04月09日~2018年04月15日» (ճապոներեն). Oricon. 2018-04-09. Արխիվացված է օրիգինալից 2018-04-18-ին. Վերցված է 2018-09-28-ին.
  17. «週間 シングルランキング 2018年09月03日付». Oricon News (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2018-08-29-ին. Վերցված է 2018-09-02-ին.
  18. «週間 CDシングルランキング 2019年09月02日付» [Weekly CD Single Ranking for September 2, 2019] (ճապոներեն). Oricon. Արխիվացված օրիգինալից 2019-08-28-ին. Վերցված է 2019-08-28-ին.
  19. «週間 CDシングルランキング 2020年03月09日付» [Weekly CD Single Ranking for March 9, 2020] (ճապոներեն). Oricon. Արխիվացված օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2020-03-04-ին.
  20. «週間 CDシングルランキング 2020年10月12日付» [Weekly CD Single Ranking for October 12, 2020] (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին. Վերցված է 2020-10-09-ին.
  21. «週間 CDシングルランキング 2021年03月08日付» [Weekly CD Single Ranking for March 8, 2021] (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին. Վերցված է 2021-03-03-ին.
  22. «週間 CDシングルランキング 2021年12月06日付» [Weekly CD Single Ranking for December 6, 2021] (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2021-12-02-ին. Վերցված է 2021-12-02-ին.
  23. «ja:=オリコン週間 シングルランキング 2022年07月25日~2022年07月31日» (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2022-08-03-ին. Վերցված է 2022-08-03-ին.
  24. 24,0 24,1 «天城サリー». 22/7(ナナブンノニジュウニ) (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-02-25-ին. Վերցված է 2019-02-25-ին.
  25. Dennison, Kara (2019-02-02). «Sally Amaki Enters the Battlefield of KAGUYA-SAMA: LOVE IS WAR». Crunchyroll (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2019-02-25-ին.
  26. Sherman, Jennifer (2019-09-20). «22/7 Idol Project's TV Anime Reveals Staff, Video, Visual». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին. Վերցված է 2022-11-18-ին.
  27. @sally_amaki (October 3, 2020). «Voiced on the first episode of 「Hypnosis Mic -Division Rap Battle- 」. Please check it out. ラップバトルとても熱い気持ちになります!『ヒプノシスマイク-Division Rap Battle-』ep1 に出演させて頂きました!チェックして頂けると嬉しいです» (Թվիթ). Վերցված է 2020-10-03-ին – via Թվիթթեր.
  28. @sally_amaki (June 23, 2021). «「擾乱 THE PRINCESS OF SNOW AND BLOOD」第12話に咲月役で出演させて頂きました!ありがとうございます. Had the pleasure of voicing Satsuki in episode 12 of Joran such an amazing show I hope everybody enjoyed it as well» (Թվիթ). Վերցված է 2021-07-03-ին – via Թվիթթեր.
  29. 29,0 29,1 29,2 «TVアニメ『ピーチボーイリバーサイド』追加キャスト 天城サリーさん&矢野正明さんのコメントが到着!» (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-02-ին. Վերցված է 2021-07-27-ին.
  30. «Let's Make a Mug Too Anime's 2nd Season Reveals Promo Video, More Cast, October 1 Debut». Anime News Network. 2021-08-30. Արխիվացված է օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2022-11-18-ին.
  31. «Crunchyroll Unveils Solo Leveling, Tomo-chan Is a Girl! Anime». Anime News Network. 2022-07-03. Արխիվացված է օրիգինալից 2022-07-03-ին. Վերցված է 2022-11-18-ին.
  32. «映画『パンドラとアクビ』XFLAG × タツノコプロによるオリジナルアニメ 後編《精霊と怪獣の街》» (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-16-ին. Վերցված է 2019-03-01-ին.
  33. «Character & Cast» (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2021-07-27-ին.
  34. @MagiaRecordEN (March 9, 2020). «Happy #MagicalMonday! For today's sneak peek at the Magia Record – English exclusive Magical Girl, we invited special guest @sally_amaki to help deliver the news! Check out the video for the big reveal! #MagiRecoEN» (Թվիթ). Վերցված է 2020-03-09-ին – via Թվիթթեր.
  35. @sally_amaki (July 29, 2021). «Was able to voice in 『君は雪間に希う』being released today Hope everybody enjoys» (Թվիթ). Վերցված է 2021-07-29-ին – via Թվիթթեր.
  36. Cooper, Dalton (2022-09-15). «Overwatch 2 Reveals New Ninja Healer Kiriko and Her Abilities». Game Rant (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-15-ին. Վերցված է 2022-09-17-ին.
  37. «Marvel Rivals (Video Game 2024)». IMDb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-12-14-ին. Վերցված է 2024-12-07-ին.
  38. @sally_amaki (October 10, 2021). «Voicing SACRA from SACRA MUSIC» (Թվիթ). Վերցված է 2021-10-13-ին – via Թվիթթեր.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Ամակի» հոդվածին։