Սալի Ջեյն Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալի Ջեյն Մորգան
Ծնվել էհունվարի 18, 1951(1951-01-18)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա[3]
ԱզգությունBailgu?
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԱրևմտյան Ավստրալիայի համալսարան և Քերթինի համալսարան
Մասնագիտությունգրող, համալսարանի դասախոս, կենսագիր, մանկագիր և նկարչուհի
ԶավակներAmbelin Kwaymullina?

Սալի Ջեյն Մորգան (անգլ.՝ Sally Jane Morgan, հունվարի 18, 1951(1951-01-18)[1][2], Պերթ, Ավստրալիա[3]), Ավստրալիայի աբորիգեն հեղինակ, դրամատուրգ և նկարչուհի։ Նրա աշխատանքները ցուցադրված են Ավստրալիայում և ամբողջ աշխարհի բազմաթիվ մասնավոր և հանրային հավաքածուներում[4]։

Վաղ տարիներ, կրթություն, անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորգանը ծնվել է Արևմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքում 1951 թվականին, նա հինգ երեխաներից ավագն էր[5]։ Նրան մեծացրել են մայրը՝ Գլեդիսը և մորական տատիկը՝ Դեյզին։ Նրա մայրը, Արևմտյան Ավստրալիայի Պիլբարա շրջանի Բայլգուցի էր, ով մեծացել է Փարքերվիլի մանկատանը որպես Գողացված սերունդների (անգլ.՝ Stolen Generations) մի մասնիկ[6][7]։ Նրա հայրը՝ Ուիլյամը, որը մասնագիտությամբ սանտեխնիկ էր, մահացավ պատերազմից հետո, Հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեմ երկարատև պայքարից հետո[5][8][9]։ Իր քույր ու եղբայրներից Ջիլ Միլռոյը ակադեմիկոս է[6][10], Հելեն Միլրոյը մանկական հոգեբույժ է, ով դարձել է առաջին բնիկ ավստրալացին, ով մասնագիությամբ բժիշկ է[4][11], Դեյվիդը դրամատուրգ է[4][12], իսկ Ուիլյամը պետական պաշտոն էր զբաղեցնու ու աշխատումայդ ոլորտում[4][13]։

Մանուկ հասակում Մորգանը հասկացավ, որ իր ոչ սպիտակ արտաքինով տարբերվում է իր դպրոցի մյուս երեխաներից, և հաճախ նրան հարցնում էին այլ ուսանողներ իր ընտանիքի ծագման մասին։ Մայրը նրան երբեք չի ասել, որ նա աբորիգեն է, փոխարենը ասել է, որ նա հնդկական ծագում ունի։ Նա մորից իմացել է, որ իր նախնիները հնդկական թերակղզուց են[14]։ Բայց երբ նա 15 տարեկան էր, նա իմացավ, որ ինքը և իր քույրերն ու եղբայրները իրականում աբորիգեններ են[15]։

Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է պետական վարչությունում որպես գործավար, եղել է մի շրջան, որ գործազուրկ է եղել, ապա աշխատանքի է անցել որպես լաբորանտ[5]։ Այնուհետև նա հաճախել է Արևմտյան Ավստրալիայի համալսարան, որն ավարտել է 1974 թվականին՝ ստանալով բակալավրի կոչում՝ որպես հոգեբան,նա ստացել է Ասպիրանտուրայի դիպլոմներ Արևմտյան Ավստրալիայի տեխնոլոգիական ինստիտուտից հոգեբանական խորհրդատվության, հաշվողականության և գրադարանային ուսումնասիրությունների ոլորտում[8]։

Նա ամուսնացել է Փոլ Մորգանի, մի դասախոսի հետ, ում հետ ծանոթացել է համալսարանում, 1972թ. ամուսնությունը հետագայում ավարտվեց ամուսնալուծությամբ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ամբելինը, Բլեյզը և Էզեկիել Կվայմուլինան, որոնք բոլորն էլ Մորգանի հետ ստեղծագործությունների համահեղինակներ են[4][8]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ընտանիքի անցյալի բացահայտման պատմությունը պատմվում է 1987 թվականի My Place գրքի կենսագրություններից մի քանիսում, որոնք Ավստրալիայում վաճառվել են ավելի քան կես միլիոն օրինակով։ Այն հրատարակվել է նաև Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում։ Այն պատմում էր մի պատմություն, որը շատերը չգիտեին. մայրերից խլված երեխաներ, ստրկություն, չարաշահում և վախ, քանի որ նրանց մաշկը այլ գույնի էր[7]։

Սալի Մորգանի երկրորդ գիրքը՝ Wanamurraganya, նրա պապիկի կենսագրության մասին էր պատմում։ Նա նաև համագործակցել է նկարիչ և նկարազարդող Բրոնվին Բանկրոֆթի (անգլ.՝ Bronwyn Bancroft) հետ մանկական գրքերի վրա, այդ թվում՝ «Դենի պապը» (1996)[16]։

Մորգանը Արևմտյան Ավստրալիայի համալսարանի բնիկների պատմության և արվեստի կենտրոնի տնօրենն է։ Նա ստացել է մի քանի մրցանակներ. My Place-ը շահել է Մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների հանձնաժողովի մարդասիրական մրցանակը 1987 թվականին, Western Australia Week գրական մրցանակը ոչ գեղարվեստական գրականության համար 1988 թվականին և 1990 թվականին Ավստրալիայի շքանշանի գրքի մրցանակը։ 1993-ին միջազգային արվեստի պատմաբաններն ընտրեցին Մորգանի տպագիր «Outback»-ը, որպես 30 նկարներից և քանդակներից մեկը, որոնք վերարտադրվելու էին նամականիշի վրա՝ նշելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 – Մարդու իրավունքների գրականության և այլ գրքերի մրցանակ My Place-ի համար[17]
  • 1989 – Մարդու իրավունքների գրականության և այլ գրքերի մրցանակ Wanamurraganya-ի համար, Ջեք Մաքֆիի պատմությունը[18]
  • 1990 – Ավստրալիայի գրքի մրցանակի դափնեկիր[19]
  • 1993 – Fremantle Print մրցանակի համատեղ հաղթող Բևան Հանիի հետ[20][21]
  • 1998 – Նշանավոր գիրք, Մանկական գրքի խորհուրդ
  • 2012 – Նշանավոր գիրք, Ավստրալիայի մանկական գրքի խորհուրդ
  • 2022 – Գեղարվեստական գրականության համահաղթող, բնապահպանական մրցանակ մանկական գրականության համար[22]

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sally's story (Narkaling productions, 1995) edited by Barbara Ker Wilson
  • My Place (Fremantle: Fremantle Arts Centre Press. 1999 – first published 1987) 1-86368-278-3
  • Wanamurraganya, the story of Jack McPhee (Narkaling Productions, 1990)
  • Mother and daughter: The story of Daisy and Gladys Corunna (Narkaling Productions, 1994) Edited by Barbara Ker Wilson
  • Arthur Corunna's story (Narkaling Productions, 1995) edited by Barbara Ker Wilson

Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Little piggies (Fremantle Arts Centre Press, 1991) with Paul Morgan
  • The flying emu and other Australian stories (Viking, 1992)
  • Hurry up, Oscar! (Puffin Books, 1994) illustrated by Bettina Guthridge
  • Pet problem (Fremantle Arts Centre Press, 1994)
  • Dan's grandpa (Sandcastle, 1996) illustrated by Bronwyn Bancroft
  • In your dreams (Sandcastle Books, 1997) illustrated by Bronwyn Bancroft
  • Just a little brown dog (Fremantle Arts Centre Press, 1997) illustrated by Bronwyn Bancroft
  • "Where is Galah" (Little Hare Books, 2015)
  • Little Bird's Day (Magabala Books, 2019) illustrated by Johnny Warrkatja Malibirr
  • The River (Magabala Books, 2021) illustrated by Johnny Warrkatja Malibirr

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cruel wild woman and David Milroy (Yirra Yaakin Noongar Theatre, 1999) performed in the 1999 Festival of Perth season.

Խմբագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gnyung Waart Kooling Kulark (released as Going Home) (Centre for Indigenous History & the Arts, School of Indigenous Studies, University of Western Australia, 2003) co-edited with Jill Milroy and Tjalaminu Mia.
  • Echoes of the past : Sister Kate's home revisited (Centre for Indigenous History and the Arts 2002) with Tjalaminu Mia, photography by Victor France

Արվեստի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Holmes à Court collection
  • Dobell Foundation

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119066742 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Laurie, Victoria (1999 թ․ հոկտեմբերի 23). «An Interview with Sally Morgan». Fremantle Arts Centre Press. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Biography – Sally Morgan». Indigenous Australia. Australian National University. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  6. 6,0 6,1 «Gladys Milroy: author of Dingo's Tree». AustLit: The Australian Literature Resource. 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  7. 7,0 7,1 «Sally Morgan (1951–)». ABC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Sally Morgan: author of My Place». AustLit: The Australian Literature Resource. 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  9. «Sally Morgan – Aboriginal Artist and Writer». Aboriginal Art Online. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  10. «Jill Milroy: illustrator of Dingo's Tree». AustLit: The Australian Literature Resource. 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  11. Australian Indigenous Doctors' Association (2009), Journeys into Medicine, AIDA: Sydney. P. 4. 978 0 646 52119 0.
  12. «David Milroy». AustralianPlays. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  13. «About us». Nuntirrpa. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին.
  14. «Sally Morgan :: The Collection :: Art Gallery NSW». www.artgallery.nsw.gov.au. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  15. «Professor Sally Morgan: the importance of stories». Arts Law Centre of Australia. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  16. «Books: Dan's Grandpa». Fremantle Press. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
  17. «1987 Human Rights Medal and Awards». Human Rights and Equal Opportunity Commission. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  18. «1989 Human Rights Medal and Awards». Human Rights and Equal Opportunity Commission. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  19. «Authors : Sally Morgan». Fremantle Press. 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  20. Print Matters 30 Years of the Shell Fremantle Print Award"' Holly Story ..et al 2005 FAC 0-9757307-1-1
  21. «Feels Like Silk – screenprints from the City of Fremantle Art Collection» (PDF). Fremantle.wa.gov.au. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  22. «Environment Award for Children's Literature, Karajia Award 2022 winners announced». Books+Publishing (ավստրալիական անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.