Սալիհ Կապուսուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սալիհ Կապուսուզ
Salih Kapusuz.jpg
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն, Welfare Party? և Virtue Party?
Կրթություն՝ Atatürk University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 23, 1954(1954-10-23) (66 տարեկան)
Ծննդավայր Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Պարգևներ

Բարեկամության շքանշան

Սալիհ Կապուսուզ (թուրք.՝ Salih Kapusuz, հոկտեմբերի 23, 1954(1954-10-23), Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր (1991-2015 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիհ Կապուսուզը ծնվել է 1954 թվականին Դևելիում, Կայսերիում, Մուստաֆայի և Հատիս Կապուսուզների ընտանիքում[1][2]։ Կայսերիում ստացել է նախնական և միջնակարգ կրթություն[3]։ Ավարտել է Էրզրումի Աթաթուրքի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որից հետո զբաղվել է բիզնեսով[1][2]։

Եղել է բարօրության և առաքինության կուսակցությունների անդամ[3][4][5][6]։ Անդամակցել է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ հանդիսանալով նրա համահիմնադիրներից մեկը[1][2]։ Եղել է նաև կուսակցության փոխնախագահ[3] և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար[7]։

Եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր 19, 20 և 21-րդ գումարմանը Կայսերիից, 22, 23 և 24-րդ գումարմանը Անկարայից[1][2]։ Հաջորդաբար եղել է Ազգային մեծ ժողովի նախագահության անդամ, թուրք-չինական և թուրք-կուբայական խորհրդարանական բարեկամության խմբերի Նախագահ[2], Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում թուրքական խմբի փոխնախագահ, թուրք-ռուսական խորհրդարանական բարեկամության խմբի[1], հանրային աշխատանքների, վերակառուցման, տրանսպորտի, զբոսաշրջության հանձնաժողովների նախագահ[3]։

Ակտիվ մասնակցություն է ունեցել թուրք-ռուսական առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար կապերի զարգացման գործում՝ նշելով, որ «Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանային ծանրակշիռ են տնտեսական, քաղաքական, պատմական և մշակութային տեսանկյուններից։ Մեր փոխհարաբերությունների պատմությունը հաշվվում է ավելի քան 500 տարի։ Մեր ժողովուրդները նշանակալի ազդեցություն են ունեցել տարածաշրջանի մյուս երկրների ժողովուրդների վրա։ Մեր բարեկամության կարևորագույն երաշխիքը սերտ շփումներն են, որոնք այսօր առկա են մեր ժողովուրդների միջև»[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ 2006 թվականի սեպտեմբերի 12-ին Ռեգենսբուրգի համալսարանում դասախոսության ժամանակ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մեջբերել է XIV դարի բյուզանդական կայսր Մանուել II Պալեոլոգի խոսքը ջիհադի էության մասին` «Ցույց տվեք ինձ, որ Մուհամմադը նոր բերեց, և դուք կտեսնեք միայն չար ու անմարդկային բաներ, ինչպես, օրինակ, նրա ցուցումները սուրով տարածել` այն հավատը, որ նա քարոզում էր», Սալիհ Կապուսուզը թուրքական պետական լրատվամիջոցների մեկնաբանության մեջ այն համեմատել է Հիտլերի և Մուսոլինիի հետ, ասելով, որ Վատիկանի ղեկավարի խոսքերը կամ «ցավալի տգիտության հետևանք են» իսլամի և մարգարեի վերաբերյալ, կամ «ավելի վատ», որը միտումնավոր խեղաթյուրում է փաստերը, և այն կարծես փորձ է, որպեսզի վերակենդանացվի խաչակիրների մտածողությունը[9][10][11][12][13][14][15][16]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինը և Սալիհ Կապուսուզը 2015 թվականին

Բարեկամության շքանշան (2015 թվականի հոկտեմբերի 20, Ռուսաստան)՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, տնտեսական կապերի զարգացման, արտասահմանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար[17]։ Հանձնվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Կրեմլում[18][19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Salih Kapusuz»։ Великое национальное собрание Турции։ Վերցված է 18 ноября 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Salih Kapusuz»։ Yeni Akit։ Վերցված է 18 ноября 2017 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «24. Dönem Milletvekilleri»։ Партия справедливости и развития։ Վերցված է 18 ноября 2017 
  4. «21. Dönem Milletvekilleri»։ Партия справедливости и развития։ Վերցված է 18 ноября 2017 
  5. «22. Dönem Milletvekilleri»։ Партия справедливости и развития։ Վերցված է 18 ноября 2017 
  6. «23. Dönem Milletvekilleri»։ Партия справедливости и развития։ Վերցված է 18 ноября 2017 
  7. «Salih Kapusuz kimdir?»։ İhlas Haber Ajansı։ 24 декабря 2013։ Վերցված է 18 ноября 2017 
  8. Амур Гаджиев (21 ноября 2013)։ «Помощник Эрдогана: «Дружба РФ и Турции - гарантия региональной безопасности»»։ Голос России։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 18 ноября 2017 
  9. «Pope 'meant no offence' to Islam»։ BBC News։ 15 сентября 2006։ Վերցված է 18 ноября 2017 
  10. «Pope compared to Hitler and Mussolini over Islam remarks»։ The Independent։ 15 сентября 2006։ Վերցված է 18 ноября 2017 
  11. Alfonso Serrano (15 сентября 2006)։ «Muslim Anger Grows Over Pope's Speech»։ CBS News[en]։ Վերցված է 18 ноября 2017 
  12. Jeff Israely, Andrew Purvis (15 сентября 2006)։ «The First Casualty of the Pope's Islam Speech»։ Time։ Վերցված է 18 ноября 2017 
  13. John Hooper, Luke Harding (16 сентября 2006)։ «Muslim leaders demand apology for Pope's 'medieval' remarks»։ The Guardian։ Վերցված է 18 ноября 2017 
  14. Ian Fisher (16 сентября 2006)։ «Some Muslim Leaders Want Pope to Apologize»։ The New York Times։ Վերցված է 18 ноября 2017 
  15. «Pope's remarks enrage Muslims»։ NBC News։ 16 сентября 2006։ Վերցված է 18 ноября 2017 
  16. Damien McElroy (16 сентября 2006)։ «Muslims condemn Pope for 'insulting Prophet'»։ The Telegraph։ Վերցված է 18 ноября 2017 
  17. «Указ Президента Российской Федерации от 20.10.2015 г. № 517 «О награждении государственными наградами Российской Федерации иностранных граждан»»։ Президент России։ 20 октября 2015։ Վերցված է 10 ноября 2017 
  18. «В Кремле вручены госнаграды России иностранным гражданам»։ Президент России։ 4 ноября 2015։ Վերցված է 10 ноября 2017 
  19. «Награждённые государственными наградами России иностранные граждане»։ Президент России։ 4 ноября 2015։ Վերցված է 10 ноября 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]