Սալիխիտդին Այտբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սալիխիտդին Այտբաև
ղազ.՝ Салихитдин Әбдісадықұлы Айтбаев
Ծնվել էփետրվարի 15, 1938(1938-02-15)
ԾննդավայրԿզըլ-Օրդա, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1994(1994-09-29) (56 տարեկանում)
Մահվան վայրԱլմաթի, Ղազախստան
ՔաղաքացիությունFlag of Kazakhstan.svg Ղազախստան
Մասնագիտություննկարիչ
Ժանրսոցիալիստական ռեալիզմ
ՄեկենասներQ12554285?
ՊարգևներՀամամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ

Սալիխիտդին Աբդիսադիկովիչ[1] Այտբաև (ղազ.՝ Салихитдин Әбдісадықұлы Айтбаев, փետրվարի 15, 1938(1938-02-15), Կզըլ-Օրդա, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 1994(1994-09-29), Ալմաթի, Ղազախստան), խորհրդային ղազախ գրաֆիկական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիխիտդին Աբդիսադիկովիչ Այտբաևը ծնվել է 1938 թվականի փետրվարի 15֊ին, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կզըլ-Օրդա քաղաքում։

1961 թվականին ավարտել է Ալմաթիի գեղարվեստի ուսումնարանը, աշակերտել է Մ․ Կենբաևին։

1969-1971 թվականներին դասավանդել է գեղարվեստական ուսումնարանում։ 1988 թվականին ստացել է Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Stamps of Uzbekistan, 2003-62.jpg

«Հովիվների հանգիստը» կտավ (ղազ.՝ «Шопандар демалысы», 1962), «Երջանկություն» (ղազ.՝ «Бақыт», 1966), «Երիտասարդ ղազախներ» (ղազ.՝ «Жас қазақтар», 1968), «Հյուրերն են եկել» (ղազ.՝ «Қонақ, қелді», 1969) ղազախական ազգային ավանդույթներով ներշնչված։ Այտաբաևի դիմանկարային ստեղծագործություններին պատկանում են «Ա. Ալիմժանովը» (1970), «Մայրը» (ղազ.՝ «Ана», 1973), «Հայրը» (ղազ.՝ «Әке»), «Հովիվը» (ղազ.՝ «Шопан», 1974), «Աբայը» (1994), որոնք աչքի ն ընկնում իրենց բարձր վարպետությամբ։

1966 թվականին «Իմ հայրենիքը» նկարի համար Այտաբաևը ստանում է Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակ։ Նրա նկարները պահպանվում են Կերպարվեստի պետական թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Қазақ мәдениеті. Энциклопедиялық анықтамалық. — Алматы: «Аруна Ltd.» ЖШС, 2005. — ISBN 9965-26-095-8