Jump to content

Սալթոն ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալթոն ծով
Տեսակփակ լիճ, rift lake? և աղի լիճ
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԻմպերիալ շրջան և Ռիվերսայդ շրջան
ԲԾՄ−71,3 մետր
Խորություն15 մետր
Մակերես888 կմ²
Աշխարհագրական տեղադրությունColorado Desert?
Ավազանի տարածք21 652 կմ²
Ավազանի երկիր ԱՄՆ և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Աղիություն56 ‰
Լիճ հոսող գետAlamo River?, New River? և Whitewater River?
Լճից հոսող գետԳոլորշիացում
Քարտեզ
Քարտեզ

Սալթոն ծով (անգլ.՝ Salton Sea), աղի լիճ հարավային Կալիֆոռնիայի (ԱՄՆ) էնդորային ավազանում: Մակերեսը մոտ 970 կմ² է, տատանվում է կախված տեղումներից։ Ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Լայնությունը՝ 24 կմ, երկարությունը՝ 56 կմ, խորությունը՝ 16 մ, ծավալը՝ 9,25 կմ³։ Նահանգի ամենամեծ լիճը, տարածքով ԱՄՆ-ի երրորդ ամենամեծ աղի լիճը: Տարեկան ներհոսքը կազմում է 1,68 կմ³։ Լճի աղիությունը՝ մոտ 44 գ/լ, ավելի մեծ է, քան Խաղաղ օվկիանոսում (35 գ/լ), բայց ավելի քիչ, քան Մեծ աղի լճում։ Աղի կոնցենտրացիան աճում է տարեկան մոտ 1%-ով: Ծով թափվող գետերը՝ Ուայթուոթեր, Նյու, Ալամո։ Ավազանը սահմանափակվում է Սան Ժակինտո և Շոկոլադե լեռներով։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալթոն ծովի ամենախոր կետը գտնվում է Մահվան հովտի ամենացածր կետից ընդամենը 1,5 մ բարձրության վրա: Ժամանակին նրա ավազանը կազմում էր օվկիանոսի մի մասը, բայց Կոլորադո գետի ընդլայնվող դելտան բաժանեց այն, վերածելով չորահողերի: Սալթոն ծովը երկրորդ անգամ ձևավորվել է 20-րդ դարի սկզբին բնապահպանական հսկողության արդյունքում։ Կոլորադո գետի հունը երկու տարի շարունակ ուղղվել է դեպի հարթավայրեր՝ ոչ պատշաճ ոռոգման պատճառով: Այժմ լճի մակարդակը տատանվում է՝ կախված տեղումների քանակից։

Լիճ են թափվում Ալամո, Նյու և Ուայթուոթեր գետերը, ինչպես նաև մի շարք փոքր գյուղատնտեսական դրենաժային համակարգեր և առուներ։

Ենթադրվում է, որ ավելի քան 3 միլիոն տարի առաջ, համենայն դեպս պլեյստոցենի ժամանակաշրջանում, Կոլորադո գետի դելտան ընդարձակվել է և ի վերջո հասելԿալիֆոռնիայի ծոցի արևմտյան ափին, դրանով իսկ ստեղծելով պատնեշ, որը բաժանեց Սալթոն ծովը ծոցից[1]: Արդյունքում Սալթոն ծովի մակարդակը մի քանի անգամ իջել է, հետո նորից լցվել ջրով։ Դա շարունակվեց մինչև 1905 թվականը, երբ լիճը վերջնականապես ստացավ իր ներկայիս տեսքը։ Ենթադրվում է, որ Սալթոն ծովի ավազանը նախկինում զբաղեցնում էին մի քանի լճեր, որոնք անընդհատ փոխում էին իրենց մակարդակը։ Լճի արևմտյան և արևելյան ափերին մինչ օրս պահպանվում է ափամերձ գոտու էրոզիան տարբեր բարձրություններում։

Սալթոն ծովի առաջացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Կալիֆոռնիայում սկսեցին ոռոգման ջրանցքներ կառուցել Կոլորադո գետից ջուրը դեպի Սալթոնի չորացած ավազան ուղղելու համար։ Այս ջրանցքների ստեղծումից հետո Սալթոնի ավազանը որոշ ժամանակ բերրի էր, ինչը ֆերմերներին թույլ էր տալիս տարածքում զբաղվել գյուղատնտեսությամբ[2]:

Սալթոն ծովի վերջնական ձևավորումը սկսվել է 1905 թվականին։ Հորդառատ անձրևների և ձյան հալման հետևանքով Կոլորադո գետը վարարել է։ Այն պատճառ է հանդիսացել Ալամո ջրանցքի բազմաթիվ դարպասների կոտրվելուն։ Կայսերական հովտի բարձունքներից սկսել են ծագել նոր հոսքեր՝ Նոր գետը դեպի արևմուտք և Ալամոնը դեպի արևելք, յուրաքանչյուրը մոտավորապես 97 կմ երկարությամբ։ Ջրի մակարդակի բարձրացման պատճառով երկաթուղին հայտնվում էր ջրհեղեղի վտանգի տակ։ Արդյունքում ձևավորվեց հսկայական ջրվեժ և սկսեց արագ շարժվել Ալամոյի ջրանցքի ուղղությամբ։ Այդ ջրվեժն ի սկզբանե ուներ 4,6 մ բարձրություն, սակայն բարձրացավ մինչև 24 մ։ Հեղեների արդյունքում ջրի տակ է անցել շրջակա հողատարածքների մի մասը։ 1925 թվականին Սալթոն ծովը դարձավ զբոսաշրջային վայր։ Ծովում աստիճանաբար սկսեց զարգանալ ձկնորսությունը։ Ներկայումս այն համարվում է առողջարանային գոտի:

Բնապահպանական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլորադոյի ջրերի ներհոսքի բացակայությունը հանգեցնում է լճի չորացման և աղիության բարձրացման: Լճում բարձր աղիության պատճառով գոյատևում է միայն թիլապիա ձուկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alles, DL (August 6, 2007). «Geology of the Salton Trough» (PDF). Biology Department. Western Washington University. Վերցված է June 6, 2010-ին.
  2. «The Salton Sea: California's Overlooked Treasure, Chapter 4». Արխիվացված է օրիգինալից 2017-02-19-ին. Վերցված է 2016-10-24-ին.