Սալավատ Յուլաևի հուշարձան (Ուֆա)
Ուֆա քաղաքի համայնապատկեր, աջ հատվածում երևում է Սալավատ Յուլաևի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշահամալիր և քանդակ |
| Քանդակագործ | Սոսլանբեկ Տավասիև |
| Ճարտարապետ | Գայնուտդինով, Իսմագիլ Գալեևիչ |
| Ստեղծում | 1967 |
| Երկիր | |
| Բնակավայր | Ուֆա |
| Նյութ | Թուջ և գրանիտ |
| Ներկա վիճակ | հիանալի |
պատկերված են
| |
| 54°43′6.24″N 55°55′32.88″E / 54.7184000°N 55.9258000°E | |
Սալավատ Յուլաևի հուշարձան (ռուս.՝ Памятник Салавату Юлаеву, բաշկիրերեն՝ Салауат Юлаевҡа һәйкәл), խորհրդային քանդակագործ Սոսլանբեկ Տավասիևի քանդակագործական ստեղծագործությունը, գտնվում է Ուֆա քաղաքում։ Նվիրված է Բաշկորտոստանի ազգային հերոս Սալավատ Յուլաևին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային Օսիայի և Բաշկորտոստանի Ժողովրդական քանդակագործ, մոնումենտալիստ և նկարիչ Սոսլանբեկ Տավասիևի ստեղծած քանդակը բացվել է 1967 թվականի նոյեմբերի 17-ին Ուֆայում, Բելայա գետի վերին ափին[2]։
Սալավատի հուշարձանը դարձել է Ուֆայի այցեքարտը։ Հուշարձանի պատկերված է նաև Բաշկորտոստանի զինանշանին[3]։
Հուշարձանը եզակի է նրանով, որ ունենալով 40 տոննա քաշ, ընդամենը 3 հենակետ ունի։ Բարձրությունը 9.8 մ է։
Հուշարձանի գիպսե մոդելի կառուցումն ավարտվել է 1963 թվականին։ Այն քննարկվել է Մոսկվայի մասնագետներից կողմից և պաշտոնապես ընդունվել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության կողմից։ Դրանից հետո Տավիսևը այն բերել է Ուֆա, որտեղ էլ այն տեղադրվել է Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնի զբոսասրահում։
Ուֆացիների դիտողությունների հիման վրա քանդակը փոփոխվել է։
Քանդակը մեկուկես ամիս ձուլվել է Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում։
1970 թվականին հուշարձանի համար Սոսլանբեկ Տավասիևին շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակ։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանն իրենից ներկայացնում է Սալավատ Յուլաևի քանդակը ձիու վրա։ Աջ ձեռքին պահում է մտրակ, ձախ ձեռքին՝ սուսեր։ Պատվաքանդակը երկաթբետոնից է՝ պատված գրանիտե սալիկներով։
Հուշարձանի շրջակա տարածքը պատված է գունավոր սալիկներով և բարեկարգ է։ Շրջապատված է ցանցկեն մետաղյա ճաղերով[4]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիշերները հուշարձանը լուսավորվում է ներքևից[5]։
- Ուֆայում նորապսակների մոտ հուշարձանին ծաղիկներ դնելու ավանդույթ է տարածված,
- Հուշարձանը ուխտագնացության վայր է զբոսաշրջիկների համար,
- Հուշարձանն ընդգրկված է Բաշկորտոստանի յոթ հրաշալիքների ցանկում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշատախտակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սալավատ Յուլաևի հուշարձան (Ուֆա) կատեգորիայում։ |


