Սալավաթ Յուլաև (մարզապալատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալավաթ Յուլաև
Տեսակմարզասրահ
Մարզաձևտափօղակով հոկեյ
ՏեղագրությունՈւֆա
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածհոկտեմբերի 28, 1967
Բացվածհոկտեմբերի 28, 1967
Տարողություն4043
Տնային թիմՍակավաթ Յուլաև
Քարտեզ
Քարտեզ
 Salavat Yulaev (ice hockey venue) Վիքիպահեստում

«Սալավաթ Յուլաև» մարզական պալատ (բաշկիրերեն՝ «Салауат Юлаев» спорт һарайы), մարզական սառցային պալատ Ռուսաստանի Ուֆա քաղաքում (Բաշկորտոստան), մինչև 2007 թվականի օգոստոսը՝ Ռուսաստանի «Սալավաթ Յուլաև» հոկեյի ակումբի տնային ասպարեզը։ 2009 թվականի սեպտեմբերից Հոկեյի երիտասարդական լիգայում հանդես եկող «Տոլպար» ակումբի պաշտոնական տնային ասպարեզն է[1]։ 2010 թվականի սեպտեմբերից նաև հոկեյի Ռուսաստանի կանանց առաջնությունում հանդես եկող «Ագիդել» ակումբի պաշտոնական տնային ասպարեզն է[1]։

Բաշկորտոստանի ամենամեծ փակ մարզական կառույցն էր նախքան 2007 թվականին երկրում արհեստական սառույցով առաջին մարզական հաստատության՝ «Ուֆա-Արենա» նոր սառցային պալատի բացվելը։ Կառուցել է «Շինարարական տրեստ № 3»-ը` գործիքաշինական գործարանի պատվերով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզապալատը բացվել է1967 թվականի հոկտեմբերի 28-ին։ Հոկեյի առաջին խաղը մարզապալատում տեղի է ունեցել 1967 թվականի նոյեմբերի 20-ին. մրցել են «Սալավաթ Յուլաև» և «Տորպեդո» (Ուստ Կամենոգորսկ) թիմերը։ Պալատի բացման պահին տրիբունաների ընդհանուր տարողությունը 3949 մարդ էր[3]։

1993 թվականին հիմնական շենքին կցակառուցվել է արհեստական սառույցով և 1500 նստատեղ ունեցող տրիբունայով երկրորդ մարզադաշտը, ավելացվել է թենիսի խաղահրապարակով երկրորդ հարկ, փոխարինվել են լուսավորության և սառնարանային սարքավորումները։ Հիմնական խաղահրապարակում տեղադրվել են նոր տեղեկատվական լուսատախտակներ[4]։

2012 թվականին, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվելու ընթացքում, իրականացվել է մարզապալատի լայնածավալ վերակառուցում։ Աշխատանքների ընթացքում փոխարինվել է տանիքը, վերակառուցվել է ճակատը, տեղադրվել են անվտանգության, օդափոխության և օդորակման ժամանակակից համակարգեր, վերափոխվել է սառցադաշտը, որը հագեցվել է հեռարձակման և մեկնաբանների աշխատանքի համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով։ Վերակառուցման ընթացքում պալատի տարողությունը 3949-ից նվազել է 3501-ի, ապամոնտաժվել է հինգ միահյուսված օլիմպիական օղակների հուշարձանը[5]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզապալատը վերակառուցումից առաջ

Մարզապալատն ունի 61×30 մետր չափսերով արհեստական սառույցով տափօղակով հոկեյի երկու սահադաշտ, ծանրամարտի սրահ, հրաձգարան, ինչպես նաև արհեստական ծածկով աթլետիկական վազքուղի։ Հիմնական խաղահրապարակի տրիբունայի տարողությունը 3501 հանդիսական է[6]։

Ներկայում մարզապալատը համապատասխանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի չափանիշներին։ Ժամանակակից տեխնոլոգիաների և նյութերի օգտագործումը հնարավորություն է տվել հասնելու «ջերմություն տրիբունաներում՝ զովություն սառույցի վրա» ձևաչափին[7]։

Մարզական խոշոր իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Уфа-Арена». old.hcsalavat.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  2. «СДЮШОР». old.hcsalavat.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  3. «История». old.hcsalavat.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Дворец спорта "Салават Юлаев", Bashkortostan». vymaps.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Дворец спорта «Салават Юлаев»». kudaufa.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Инфраструктура клуба». old.hcsalavat.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  7. «В Уфе открылся обновленный Дворец спорта». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Дворец спорта «Салават Юлаев»». Туристер.ру (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.