Սալահ Ջահին
Սալահ Ջահին արաբ․՝ صلاح چاهين | |
|---|---|
| Ծննդյան անուն | արաբ․՝ محمد صلاح الدين بهجت أحمد حلمى |
| Ծնվել է | դեկտեմբերի 25, 1930 |
| Ծննդավայր | Շոբրա, Կահիրե, Եգիպտոս |
| Վախճանվել է | ապրիլի 21, 1986 (55 տարեկան) |
| Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
| Մասնագիտություն | կոմիքսների հեղինակ, բանաստեղծ, գրող, դերասան և երգերի հեղինակ |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | Khalli Balak Min ZouZou?, The Return of the Prodigal Son?, Howa wa heya? և Shafika and Metwali? |
| Ամուսին | Q35368926? |
| Զավակներ | Bahaa Jahin? |
Մուհամմադ Սալահ ալ-Դին Բահջաթ Ահմադ Հուլմի (արաբ․՝ محمد صلاح الدين بهجت أحمد حلمى, դեկտեմբերի 25, 1930, Շոբրա, Կահիրե, Եգիպտոս - ապրիլի 21, 1986, Կահիրե, Եգիպտոս) եգիպտացի առաջատար բանաստեղծ, քնարերգու, դրամատուրգ և ծաղրանկարիչ։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջահինը ծնվել է Կահիրեի Շոբրա թաղամասում 1930 թվականին միջին խավի ընտանիքում: Սովորել է Կահիրեի համալսարանում իրավագիտության բաժնում։ 1955 թվականին նա սկսեց աշխատել եգիպտական «Ռոուզ ալ-Յուսեֆ» շաբաթաթերթում որպես ծաղրանկարիչ։ Մեկ տարի անց նա տեղափոխվեց նոր «Սաբահ ալ-Խեյր» ամսագիր, որտեղ դարձավ գլխավոր խմբագիր, ապա միացավ «Ալ-Ահրամ»-ին։
Ֆուադ Հադդադի հետ միասին Ջահինը մեծ դեր խաղաց եգիպտական խոսակցական պոեզիայի զարգացման գործում։ Իրականում, «շի'ր ալ-ամմիյա» կամ «արաբական խոսակցական պոեզիա» տերմինը ստեղծվել է միայն 1961 թվականին մի խումբ երիտասարդ բանաստեղծների կողմից, որոնց թվում էին Սալահ Ջահինը, Աբդ ալ-Ռահման Աբնուդին, Ֆուադ Քաուդը և Սայիդ Հիգաբը, ովքեր իրենց անվանում էին «Ջամա'թ Իբն Արուս»[1]: Մինչ այդ, խոսակցական եգիպտական արաբերենով պոեզիան համարվում էր ժողովրդական և ցածր արվեստ, որը ստեղծվել էր անուս զանգվածների կողմից և նրանց համար, մինչդեռ «Շի'ր» (արաբերեն՝ պոեզիա) տերմինը սահմանափակվում էր ժամանակակից ստանդարտ արաբերենով (հայտնի է որպես «Ֆուշհա», որը նշանակում է ամենահռչակավորը) գրված պոեզիայով[1]:
Նա գրել է մի քանի պիեսներ տիկնիկային թատրոնի համար։ Նա նաև հայտնի էր իր ազգայնական և հայրենասիրական երգերով, որոնք նշանավորել էին Գամալ Աբդել Նասերի դերակատարման հեղափոխական դարաշրջանը, որոնցից շատերը կատարել է հայտնի եգիպտացի երգիչ Աբդ ալ-Հալիմ Հաֆեզը։ Բանաստեղծը մեծապես ոգեշնչվել է 1952 թվականի հեղափոխությամբ և երբեմն հայտնի է որպես հեղափոխության կիսապաշտոնական բանաստեղծ[2]: Սակայն, 1967 թվականի պատերազմում Եգիպտոսի պարտությունից և Գամալ Աբդել Նասերի մահից հետո 1970 թվականին նա տառապել է ծանր դեպրեսիայից։ Մի հարցազրույցում նա ասել է, որ Նասերի մահից և քաղաքական կողմնորոշման հանկարծակի փոփոխությունից հետո 1970 թվականին իրեն ավելի ու ավելի է զգացել Համլետի նման, որտեղ Սադաթը մարմնավորում էր դավաճան Կլավդիոսին[3]:
Քաղաքական պոեզիայից բացի, Ջահինի բանաստեղծությունները հաճախ պարունակում են մետաֆիզիկական և փիլիսոփայական թեմաներ, որոնք հարցականի տակ են դնում մարդկային կյանքի նպատակը, բարու և չարի բնույթը, մարդկային և աստվածային կամքը, ինչպես նաև ազատության և երջանկության մարդկային ձգտման սահմանները[1]։
1965 թվականին Ջահինը պարգևատրվեց Գիտության և արվեստի առաջին կարգի եգիպտական շքանշանով։ Նա մահացավ 1986 թվականին՝ 55 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Radwan, Noha (2004-08-01). «Two Masters of Egyptian Ammiyya Poetry». Journal of Arabic Literature. 35 (2): 221–243. doi:10.1163/1570064041527864. Արխիվացված է օրիգինալից 2021-01-25-ին. Վերցված է 2016-07-18-ին.
- ↑ Armbrust, Walter (1996). Mass Culture and Modernism in Egypt. Cambridge: Cambridge University Press. էջ 60. ISBN 978-0-521-48492-3. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «April memories, April tunes». Al-Ahram Weekly. 2000-04-27. Արխիվացված օրիգինալից 2006-03-13. Վերցված է 2016-07-18-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||