Սաիթ Ֆաիք Աբասըյանըք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաիթ Ֆաիք Աբասըյանըք
թուրքերեն՝ Sait Faik Abasıyanık
Ծննդյան անունթուրքերեն՝ Mehmet Sait Abasıyanık
Ծնվել էնոյեմբերի 23, 1906(1906-11-23)[1][2][3]
ԾննդավայրԱդափազար, Թուրքիա[1]
Վախճանվել էմայիսի 11, 1954(1954-05-11)[1][2][3][…] (47 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող, սցենարիստ և վիպասան
Քաղաքացիություն Թուրքիա[1]
ԿրթությունՍտամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետ, Ստամբուլի բարձրագույն դպրոց, Գրենոբլի համալսարան և Bursa Erkek Lisesi?
Ժանրերպատմվածք և վեպ
Ուշագրավ աշխատանքներValley of Violets?
ԱզգականներAhmet Faik Abasıyanık?
 Sait Faik Abasıyanık Վիքիպահեստում
Բուրգազադայում գտնվող Սաիթ Ֆաիք Աբասըյանըքի թանգարան (2009)

Սաիթ Ֆաիք Աբասըյանըք (թուրքերեն՝ Sait Faik Abasıyanık, նոյեմբերի 23, 1906(1906-11-23)[1][2][3], Ադափազար, Թուրքիա[1] - մայիսի 11, 1954(1954-05-11)[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք գրող, բանաստեղծ, վիպագիր և սցենարիստ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաիթ Ֆաիք Աբասըյանըքը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 18-ին թուրքական Ադաբազար քաղաքում։ Հայրը ունևոր վաճառական էր։ 1928 թվականին ապագա բանաստեղծն ընդունվում է Ստամբուլի համալսարանի թյուրքագիտության ֆակուլտետը։ 1930 թվականին հոր ազդեցությամբ մեկնում է Շվեյցարիա, որպեսզի տնտեսագիտություն ուսանի։ Թողնելով ուսումնառությունը, երեք տարի ապրում է ֆրանսիական Գրենոբլ քաղաքում։ Հայրենի Թուրքիա վերադառնալուց հետո դասավանդում է հայկական որբանոցում որպես թուրքերենի ուսուցիչ։ Նրա բոլոր փորձերը, որոնք ուղղված էին բիզնես ծավալվելուն, անհաջողության են մատնվում։ 1934 թվականից Սաիթ Ֆաիք Աբասըյանըքն իրեն նվիրում է գրականությանը։ Պատմվածքների անդրանիկ ժողովածուն լույս է տեսնում 1936 թվականին, որը կոչվում էր «Ինքնաեռ»։

Սաիթ Ֆաիք Աբասըյանըքն իր մահկանացուն կնքում է 1954 թվականի մայիսի 11-ին Ստամբուլում՝ լյարդի ցիրոզից․ հիվանդությունն արդյունք էր սպիրտային խմիչքների չարաշահումը։ Բանաստեղծը հուղարկավորված է Ստամբուլի Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաիթ Ֆաիք Աբասըյանըքը դարձավ թուրքական ժամանակակից արձակի հեղինակավոր գրողներից մեկը։ Նա հատկապես ստեղծագործում էր պատմվածքների ժանրում։ Հատուկ ուշադրություն էր դարձնում իր գրական հերոսներին, որոնց մարդասիրական կողմից էր դիտարկում, նրա հերոսները հիմնականում սևագործ բանվորներն էին, երեխաները, գործազուրկները, մուրացկանները։ Գրողն առաջին պլան քաշեց «փոքր մարդու» բարդ ներքնաշխարհը՝ մեծ վարպետությամբ նկարագրելով նրանց։ Սաիթ Ֆաիք Աբասըյանըքի ստեղծագործությունները քնարական են և ունեն որոշակի իմպրեսիոնիստական գունավորում[4]։ Հերոսների ծավալած գործունեությունը անց է կացվում Ստամբուլում կամ մոտակա կղզիներում։ Ծովը մշտական դեր է կատարել նրա ստեղծագործական կյանքի վրա։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաիթ Ֆաիք Աբասըյանըքի գրչին են պատկանում նաև «Եկել է սիրո ժամանակը» (թուրքերեն՝ Şimdi sevişme vakti, 1953) բանաստեղծությունների ժողովածուն։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականից Թուրքիայում հանձնում են ամենամյա գրական մրցանակ, որը կոչվում էաիթ Ֆաիք Աբասըյանըքի անունն է կրում․ այն տրամադրվում է պատմվածքների լավագույն ժողովածուների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабаев А. А., Очерки современной турецкой литературы, М., 1959

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]