Սաիդ Նաֆիսի
Սաիդ Նաֆիսի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1896[1] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1966[2][1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | թարգմանիչ, պատմաբան, գրականագետ, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյոշատելի համալսարան |
Աշխատավայր | Կահիրեի համալսարան, Թեհրանի համալսարան և Քաբուլի համալսարան |
![]() |
Սաիդ Նաֆիսի (պարսկերեն՝ سعید نفیسی, հունիսի 8, 1896[1], Թեհրան, Իրան - նոյեմբերի 14, 1966[2][1], Թեհրան, Իրան), իրանցի, պատմաբան, գրող, բանաստեղծ, թարգմանիչ։ Իրանի գրականության և լեզվի ակադեմիայի անդամ (1935)։
Կյանքը և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաֆիսին բժիշկ Ալի Ակբար Նազեմ-օլ-աթեբբայի որդին է, ծնվել է Թեհրանում։ Սկզբնական կրթությունը ստացել է իր հոր հիմնած դպրոցում։ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա և սովորել է Փարիզի համալսարանում։ Իրան վերադառնալուց հետո դասավանդել է ֆրանսերեն և աշխատանքի է անցնել սոցիալական ապահովության նախարարությունում։
1934 թվականից Թեհրանի համալսարանի պարսկական գրականության պրոֆեսոր։ Իրանի, Միջին Ասիայի, Հնդկաստանի ժողովուրդների գրականության և պատմության հարցերին վերաբերող ավելի քան 2 հազար աշխատության հեղինակ է։
Նրա գրականության վրա ազդեցություն է ունեցել իրական կյանքը։ Կատարել է գիտական և գեղարվեստական գրականության թարգմանություններ արևմտյան և եվրոպական լեզուներով։
Սաիդ Նաֆիսին հայկական աղբյուրների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
1930-ական թվականներին Սաիդ Նաֆիսին «Շարղ» («Արևելք») ամսագրի էջերում տպագրած «Նախաիսլամական պատմության աղբյուրները և հայ պատմիչները» հոդվածում նշում է, որ Իրանի այդ ժամանակահատվածի պատմության վերաբերյալ գրեթե չկան գրավոր փաստեր, իսկ պահլավերենով գոյություն ունեցող նյութերը կրոնական բնույթի աղքատիկ տեքստեր են. «...Սակայն հայ ժողովուրդը,- գրում է նա,- ավելի քան 1500 տարի առաջ, Արշակունիների թագավորության շրջանից սկսած, ունեցել է հարուստ պատմագրություն, որը արժեքավոր աղբյուր է Իրանի Արշակունիների և Սասանյանների թագավորության պատմությունը լուսաբանելու համար»[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Mystic Poetry of the Sufis Archived 2016-03-03 at the Wayback Machine. - (excerpt from Nafisi, S., The Aryan Path, June 1950) republished in Theosophy World June 2004.
- Нафиси // Советская историческая энциклопедия
- НАФИСИ́ // Краткая литературная энциклопедия
Գրականոթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գիգունաշվիլի Լ․ Ս․, Սաիդ Նաֆիսի․ Թբիլիսիի պետական համալսարանի աշխատություններ, 1960։
- Կոմիսսարով Դ․ Ս․, Ժամանակակից պարսկական արձակի էսքիզներ, 1960։
- Կոմիսսարով Դ․ Ս․, Ս․ Նաֆիսի, Ժամանակակից Իրանի ականավոր գրող և գիտնական, Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդներ, 1962, № 2։
- Գիգունաշվիլի Լ․ Ս․, Ս Նաֆիսիի գեղարվեստական արձակները, Թբիլիսի, 1966։
|
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Հ. Լ. Փահլևանյան, Իրանահայ համայնքը (1941-1979), Ե., 1989, էջ 221-222։