Սաթլեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաթլեզ, Սաթլաջ (ստորին հոսանքում՝ Փանջնադ), գետ Պակիստանում, Հնդկաստանում և Չինաստանում, Ինդոսի ամենամեծ վտակը (ձախից)։ Երկարությունը 1500 կմ է, ավազանը՝ 395 հազար կմ2։ Սկիզբ է առնում Կայլաս լեռնաշղթայից, հատում Մեծ Հիմալայներն ու նրա ճյուղավորումները, Փենջաբի հարթավայրը։ Սնումը ձնասառցադաշտային և անձրևային է։ Ջրի միջին ծախսը Ռուպարի քաղաքի մոտ 500 մ3/վարկյան է, առավելագույնը՝ մոտ 20 հազար մ3/վարկյան։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կառուցված են ամբարտակներ, հիդրոտեխնիկական համալիր։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Սաթլեզի ափերին են Նանգալ, Բհիլաուր (Հնդկաստան), Բահավալպուր (Պակիստան) քաղաքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png