Սաթիկ Հախնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սաթենիկ Հախնազարյանից)
Սաթիկ Հախնազարյան
Ծնվել էհուլիսի 11, 1966(1966-07-11) (57 տարեկան)
ԾննդավայրՆալբանդյան, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1988)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Արթուր Կարապետյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Սաթիկ Ցոլակի Հախնազարյան (հուլիսի 11, 1966(1966-07-11), Նալբանդյան, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2016)[1]։

Դերասան Արթուր Կարապետյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթիկ Հախնազարյանը ծնվել է Հոկտեմբերյանի շրջանի Նալբանդյան գյուղում։ Ավարտել է Նոր-Արտագերսի դպրոցը, 1988 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1987-1992 թվականներին եղել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայի, 1996-2001 թվականներին՝ Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի, 1997 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի[2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիկին Դիտման, Մայր՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
  • Դոլորես՝ Վիլյամ Սարոյանի «Սովյալները»
  • Իսմենե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
  • Մարթա Իզաբելա՝ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
  • Զառա՝ Գ. Խուգանի «Իմ զոքանչը»
  • Սիլվիա՝ Մարիվոյի «Խաղ սիրո և պատահականության»
  • Ֆլորենս՝ Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը»
  • Դորիս՝ Բ. Սլեյդի «Ամեն տարի՝ նույն օրը» («Արտավազդ» մրցանակ)
  • Խեղկատակ՝ Կարինե Խոդիկյանի «Ձոն խեղկատակին»
  • Գոհար՝ Գ. Սարգսյանի «Վեց սիրահարված խենթ»
  • Սպիտակ դիմակ՝ Արիստոփանեսի «Լիսիստրատե»
  • Արուս՝ Ժիրայր Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր»
  • Լուչիա՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
  • Նազանի՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Ազգային գործիչը»
    • Մագթաղինե՝ «Մորգանի խնամին»
  • Արփենիկ՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը»
  • Բելոտելովա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
  • Լառա՝ Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա»
  • Բուժքույր՝ Ժորա Հարությունյանի «Բաբիկը և ուրիշները»
  • Ժակլին՝ Մ. Կամուլետտիի «Սիրային իրարանցում»
  • Լենա՝ Ն. Պտուշկինայի «Վեցնոցները»
  • Մարոտտա՝ Մոլիերի «Ծիծաղելի սեթևեթուհիներ»
  • Բեատրիչե՝ Ն. Ադալյանի «Լոմբարդ»
  • Սալոմե՝ Գաբրիել Սունդուկյանի «Ձեր Աստվածը փողն է»
  • Մելինե՝ Ք. Յալչընի «Հոգիս ձեզմով կխայտա»
  • Պատգամավոր՝ Ռոդոլֆո Սանտանա «Հարդասենյակ կանանց համար»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժամկետը յոթ օր», 1991
  • «Մարիամ», 2005
  • «Չնչիկը», 2010
  • «Ծաղիկների պար», 2013
  • «Թևանիկ», 2014
  • «Շքամուտք», 2014
  • «Շրջանակ», 2015
  • «Որոգայթ», 2015
  • ԱրմենиЯ, 2018

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «Կանացի լավագույն դերակատարման համար», 2007
  • Հայաստանի վաստակավոր արտիստ, 2016
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի», 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Սաթիկ Հախնազարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]