Սագիտ Ռամիև
| Սագիտ Ռամիև | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 12, 1880 |
| Ծննդավայր | Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Orenburg Governorate-General, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մարտի 16, 1926 (46 տարեկան) |
| Մահվան վայր | Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Սագիտ Ռամիև (ռուս.՝ Рамиев, Сагит Лутфуллович, փետրվարի 12, 1880, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Orenburg Governorate-General, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1926, Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթար բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բաշկորտոստանի Կուգարչինսկի շրջանի Իբրաևո գյուղում, լաստանավորդի ընտանիքում, 1880 թվականի փետրվարի 12-ին։ Սովորել է թաթարական[1] Խուսայինիա մեդրեսեում և Օրենբուրգի ռուսական դպրոցում։ 1902-1906 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև տեղափոխվել Կազան, որտեղ սկսել է աշխատել «Таң йолдызы» թերթում։ 1912-1913 թվականին աշխատել է Աստրախանում։ 1922 թվականից ապրել է Ուֆայում։
Նա գրել է «Таң вакыты» արձակ բանաստեղծությունը, «Դու», «Նա», «Бер көше» (Մենակ) քնարական բանաստեղծությունները, «Низамлы мәдрәсә», «Яшә, Зөбәйдә, яшим мин» պիեսները։ Նաև զբաղվել է թարգմանություններով, թաթարերեն թարգմանել է շարք աշխատանքներ Լև Տոլստոյից, Նիկոլայ Նեկրասովից, Դեմյան Բեդնիից, Ռաֆայելլո Ջովանյոլիից, ինչպես նաև` «Մարսելյոզը»։