Սաբրինա Սալեռնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաբրինա (այլ կիրառումներ)
Սաբրինա Սալեռնո
Բնօրինակ անունիտալ.՝ Sabrina Salerno
Ի ծնե անունիտալ.՝ Sabrina Debora Salerno[1][2]
Նաև հայտնի է որպեսSabrina
Ծնվել էմարտի 15, 1968(1968-03-15)[3] (55 տարեկան)
Ջենովա, Իտալիա[3]
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ, իտալո դիսկո, Hi-NRG?, եվրոբիթ, դենս փոփ և Լատինական ազատ ոճ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ստուդիական երաժիշտ և soubrette
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլCasablanca Records և RTI Music?
Կայքsabrinasalerno.com
 Sabrina Salerno Վիքիպահեստում

Սաբրինա Սալեռնո (իտալ.՝ Sabrina Salerno, ամբողջական անունը` Սաբրինա Դեբորա Սալերնո (իտալ.՝ Sabrina Debora Salerno), մարտի 15, 1968(1968-03-15)[3], Ջենովա, Իտալիա[3]), իտալացի երգչուհի, ֆոտոմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրինան ծնվել է 1968 թվականին` Ջենովայում։ 1986 թվականին, որպես ֆոտոմոդել, մի քանի անգամ հաղթել է իտալական գեղեցկության մրցույթներին և արժանացել «Միս Լիգուրիա» տիտղոսին։ Այնուհետև հրավեր է ստացել հեռուստատեսությունից և աշխատել որպես հեռուստահաղորդավարուհի։ Ի դեպ նա աշխատել է Fininvest հոլդինգի Canale 5 հեռուստաալիքում, որը պատկանում է Սիլվիո Բերլուսկոնիին։

1986 թվականին լույս է տեսել Սաբրինայի առաջին «Sexy Girl» սինգլը։ Մեկ տարի անց նա հանդես եկավ «Boys» («Summertime Love») սինգլով, որը երգչուհուն մեծ ճանաչում բերեց։ Այդ երգի համար նկարահանվեց բավականին անկեղծ տեսահոլովակ։

1988 թվականին թողարկված «All Of Me» սինգլը չկարողացավ կրկնել «Boys»-ի հաջողությունը, սակայն ունկնդիրների կողմից ընդունվեց բավականին ջերմորեն։ Նույն 1988 թվականին Սաբրինան, որպես հատուկ հյուր, ելույթ ունեցավ Սոպոտի երգի միջազգային փառատոնում։ Այդ փառատոնը հեռարձակվում էր նաև ԽՍՀՄ-ում։

Սաբրինան այժմ նույնպես ապրում է ստեղծագործական ակտիվ կյանքով` ձայնագրվում է, նկարահանվում և մասնակցում հեռուստաշոուների։

Սկավառակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ալբոմները

  • 1987 - Sabrina
  • 1988 - Something Special
  • 1988 - Super Sabrina
  • 1990 - Super Remix
  • 1991 - Over the Pop
  • 1996 - Maschio Dove Sei
  • 1999 - Numeri
  • 1999 - A Flower’s Broken
  • 2008 - Erase/Rewind Official Remix

Սինգլները

  • 1986 - Sexy Girl
  • 1987 - Lady Marmalade
  • 1987 - Boys (Summertime Love)
  • 1987 - Hot Girl
  • 1988 - All of Me (Boy Oh Boy)
  • 1988 - My Chico
  • 1988 - Like a Yo-Yo
  • 1988 - Sex
  • 1989 - Gringo
  • 1990 - Yeah Yeah
  • 1991 - Siamo donne
  • 1991 - Shadows of the Night
  • 1991 - Cover Model
  • 1994 - Rockawillie
  • 1994 - Angel Boy
  • 1995 - Boys '95
  • 1996 - Fatta e rifatta
  • 1999 - I Love You
  • 2006 - I Feel Love (Good Sensation)
  • 2008 - Erase/Rewind
  • 2009 - Erase/Rewind (Remix By Andrea T Mendoza Vs Tibet)
  • 2014 - Colour Me

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1986 Հանրախանութ Grandi magazzini -
1987 Ջոյի լուսանկարը Le foto di Gioia Սաբրինա
1989 Մենք` բոլոր իտալացիներս, եղբայր ենք Fratelli d'Italia Միշել Սաուլի
1998 Երեք տղամարդ և սպասուհի Tutti gli uomini sono uguali Վիտտորիա
1998 Ջոլլի Բլու Jolly Blu Աննաբելլա
2006 Ֆիլմ Դ Film D Սառա
2012 Դիսկոտեկի աստղերը Stars 80 Սաբրինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]