Սաբլ
Երկիր | Ֆրանսիա ![]() | |
---|---|---|
Վարչատարածքային միավոր | Նոր Կալեդոնիա ![]() | |
Գտնվում է ափին | Խաղաղ օվկիանոս ![]() | |
Կոորդինատներ | 19°13′30″S 159°55′30″E ![]() | |
Նշանակալից իրադարձություն | pumice raft ![]() | |
Երկարություն | 24±0 կիլոմետր, 25 կիլոմետր ![]() | |
Լայնություն | 5 կիլոմետր ![]() | |
Not found in | Times Atlas of the World, Ծովային քարտեզ ![]() |

Սաբլ (ֆր.՝ Île de Sable — ավազոտ, Սենդի անգլ.՝ Sandy Island — ավազոտ), ուրվական կղզի Խաղաղ օվկիանոսում, ենթադրաբար գտնվում է Ավստրալիայի և Նոր Կալեդոնիայի միջև: Կղզին ներկայացված է որպես Sable Island ցամաքի մաս աշխարհի Times Atlas-ում։ Եթե այդ կղզին գոյություն ունենար, այն կլիներ Նոր Կալեդոնիայի ֆրանսիական տարածքի ջրերում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1774 թվականին կապիտան Ջեյմս Կուկը գծեց Սենդի կղզին, որը գտնվում է մոտավորապես 19º հարավային լայնության և գրեթե 164º արևելյան երկայնության կոորդինատներով՝ 420 կմ ավելի արևելք, քան ավելի ուշ քարտեզների վրա (օրինակ, 1876 թվականին և ավելի ուշ հրապարակված քարտեզների վրա դրա երկայնությունը 160º էր): Իսկ Կուկի հայտնաբերած ուրվական կղզին հայտնվել է 1776 թվականին հրապարակված քարտեզի վրա, որը պահվում է Դեյվիդ Ռամզիի պատմական քարտեզների հավաքածուում։ 1826 և 1875 թվականների ֆրանսիական քարտեզների վրա «Île de Sable(s)»-ը գտնվում էր Ջ. Կուկի Sandy Island-ի նույն տեղում[3]։
Կղզին ցուցադրվել է նաև 1908 թվականի ծովակալության աղյուսակում, նշելով, որ կղզին հայտնաբերել է «Velocity» կետային նավի անձնակազմը 1876 թվականին[4][5][2]: Խաղաղօվկիանոսյան նավարկությունից վերադառնալուց հետո այս նավի նավապետը երկու անսովոր բան է հայտնել՝ ուժեղ ալիքներ քարքարոտ ափերին և «ավազե կղզիներ»։ Երկուսն էլ ներառված էին 1879 թվականի Ավստրալիայի ծովային գրացուցակում (անգլ.՝ Australian maritime directory): Այնտեղ նշվեց, որ այս կղզիները գտնվում են հյուսիսից հարավ «159º 57' արևելյան միջօրեականի երկայնքով» և «19º 7' և 19º 20' միջակայքում»[6]։ Սա բավականին ճշգրիտ մատնանշում է Չեստերֆիլդյան կղզիները, որոնք գտնվում են Բելոնա սարահարթից մի փոքր դեպի արևմուտք։ Այն ժամանակ, երբ ստեղծվեցին այդ գծապատկերները և կատալոգները, սովորական պրակտիկա էր ծովային գծապատկերներում բեռնափոխադրումների համար բոլոր հնարավոր վտանգները ներառելը որպես նախազգուշական միջոց:
«Փակ» կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրողական ռադիոյի ներկայացուցիչները «DXPedition» կազմակերպեցին այդ տարածքում 2000 թվականի ապրիլին, հայտնեցին, որ Սաբլ կղզին իրականում գոյություն չունի[7][8]։ Նրանք նաև նշել են, որ կղզին ցուցադրվել է որոշ քարտեզների վրա, բայց ոչ մյուսների վրա, ներառյալ Times Atlas of the World-ի տասներորդ հրատարակությունը (1999)[8]։
2012 թվականի նոյեմբերին Սիդնեյի համալսարանի գիտնականների արշավախումբը, որն ուսումնասիրում էր օվկիանոսի հատակը Նոր Կալեդոնիայի տարածքում, կղզի չգտավ նշված կոորդինատներում[9][10]: Այս արշավախումբն իրականացվել է «RV Southern Surveyor» հետազոտական նավի վրա։ Ճանապարհորդության ընթացքում անձնակազմը անհամապատասխանություններ է հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի տարածքի տարբեր քարտեզների միջև և որոշել է ուղղվել դեպի կղզու ենթադրյալ վայրը՝ պարզելու ճշմարտությունը: Այնտեղ ոչ մի կղզի չի հայտնաբերվել, և օվկիանոսի չափված խորությունը այս ուրվական կղզու տեղում եղել է 1300 մետր կամ ավելի[11][12][13][14]։
Sable Island-ը ցուցադրվում էր Google Քարտեզներ-ում[15][13] մինչև 2012 թվականի նոյեմբերի 26-ը, երբ այն հեռացվեց։ Google Earth-ում կղզին նշված է սևով, բայց օգտագործելով պատկերների պատմության դիտիչը, կարող ենք տեսնել դրա արբանյակային պատկերը DigitalGlobe-ի կողմից 2009 թվականի մարտի 3-ին:
2012 թվականի նոյեմբերի 29-ին National Geographic Society-ն պաշտոնապես հայտարարեց կղզին որպես գոյություն չունեցող և հեռացրեց այն իր քարտեզներից։ Այս խմբի «աշխարհագրագետ» Խուան Վալդեսն ասել է[16].
![]() |
Մեզ տրամադրվել են անվերապահ ապացույցներ. Sandy Island-ն այժմ պաշտոնապես հեռացվել է National Geographic-ի բոլոր քարտեզագրական արտադրանքներից | ![]() |
Կղզու կարգավիճակը նույնպես քննարկվել է գիտական էլեկտրոնային քննարկումների ցուցակներում, ինչպիսին է GMT-HELP-ը 2012 թվականի նոյեմբերի վերջին[17]: Ավստրալիայի հիդրոգրաֆիական գրասենյակը (Ավստրալիայի թագավորական նավատորմի մասնաճյուղ) հաղորդում է, որ գծապատկերների վրա գտնվող կղզին այն է, ինչ կոչվում է «ֆիկտիվ գրառում», մի տեսակ «ծուղակ»: Այս մեթոդը երբեմն օգտագործվում է քարտեզագրության մեջ՝ հեղինակային իրավունքը պաշտպանելու և գրագողությունը հայտնաբերելու համար. ֆիկտիվ (այսինքն՝ ակնհայտորեն գոյություն չունեցող կամ միտումնավոր աղավաղված) օբյեկտը դիտավորյալ տեղադրվում է աշխարհագրական քարտեզի վրա: Եվ եթե իրական աշխարհագրական օբյեկտների մասին տեղեկատվությունը կարելի է ստանալ սեփական հետազոտություններից և դիտարկումներից կամ այլ ընդունելի աղբյուրներից, ապա մտացածին օբյեկտի վերարտադրումը կարող է տեղի ունենալ միայն պլագիատի դեպքում: Այնուամենայնիվ, սա ստանդարտ պրակտիկա չէր ծովային գծապատկերներ հրատարակողների համար: Ուստի ժամանակակից բազմաթիվ քարտեզների վրա գոյություն չունեցող կղզու հայտնվելը պարզապես կարող է մարդկային սխալ լինել[11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Where did it go? Scientists 'undiscover' Pacific island» (անգլերեն). WA Today. Արխիվացված օրիգինալից 2012-11-27-ին. Վերցված է 2012-11-22-ին.
- ↑ 2,0 2,1 Richard Chirgwin (2012-11-25). «Sandy Island does exist - on a 1908 chart» (անգլերեն). The Register. Արխիվացված օրիգինալից 2017-05-20-ին. Վերցված է 2012-11-28-ին.
- ↑ «Maps of Sandy Island through history» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին. Վերցված է 2012-11-23-ին.
- ↑ Eli MacKinnon (2012-11-27). «Google's phantom island may have 19th-century roots» (անգլերեն). FOX News. Արխիվացված օրիգինալից 2012-12-05-ին. Վերցված է 2012-11-28-ին.
- ↑ Shaun Higgins (2012-11-23). «The mystery of an island that isn't there» (անգլերեն). Auckland Museum. Արխիվացված օրիգինալից 2013-02-01-ին. Վերցված է 2012-11-28-ին.
- ↑ Luke Harding (2012-11-29). «Sandy Island: whaling ship behind land that proved not ahoy» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012-12-13-ին. Վերցված է 2012-11-30-ին.
- ↑ «Sandy 'Marie Celeste' Island undiscovered - again: Radio hams beat science by a decade». The Register (անգլերեն). 2012-11-22. Արխիվացված օրիգինալից 2013-01-28-ին. Վերցված է 2012-11-22-ին.
- ↑ 8,0 8,1 «TXØDX challenges National Geographic (Bulletin 16)». TXØDX. 2000-04-10. Արխիվացված օրիգինալից 2012-12-30-ին. Վերցված է 2012-11-22-ին.
- ↑ «Геологи потеряли указанный на картах Google остров». Արխիվացված օրիգինալից 2012-11-30-ին. Վերցված է 2012-11-22-ին.
- ↑ «Scientists un-discover Pacific island» (անգլերեն). The News. Արխիվացված օրիգինալից 2012-11-22-ին. Վերցված է 2012-11-22-ին.
- ↑ 11,0 11,1 «South Pacific Sandy Island 'proven not to exist'». BBC News (անգլերեն). 2012-11-22. Արխիվացված օրիգինալից 2012-11-22-ին. Վերցված է 2012-11-22-ին.
- ↑ «The Pacific island that never was». The Guardian (անգլերեն). 2012-11-22. Արխիվացված օրիգինալից 2012-12-18-ին. Վերցված է 2012-11-22-ին.
- ↑ 13,0 13,1 «Scientists un-discover Pacific island» (անգլերեն). University of Sydney. 2012-11-23. Արխիվացված օրիգինալից 2012-12-01-ին. Վերցված է 2012-12-16-ին.
- ↑ «The mystery of the missing island» (անգլերեն). The Sydney Morning Herald. 2012-11-22. Արխիվացված է օրիգինալից 2012-11-27-ին. Վերցված է 2012-11-22-ին.
- ↑ «Scientists un-discover Pacific island». 3 News NZ (անգլերեն). 2012-11-23. Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին. Վերցված է 2012-11-23-ին.
- ↑ Juan José Valdes (2012-11-29). «Sandy Island (Île de Sable or Île de Sables): The Island That Never Was». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին. Վերցված է 2012-11-30-ին.
- ↑ «we have it too:)». GMT-HELP (Mailing list). 2012-11-22.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Потерянный остров: загадочная история Sandy Island». linux.su (ռուսերեն). Վերցված է 2022-11-09-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - Տարածքի ամբողջական արբանյակային պատկեր ըստ DigitalGlobe-ի
- Սենդի կղզին ծովային քարտեզներով
- No Land Ho: Sandy Island and the Age of Un-Discovery
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբլ» հոդվածին։ |
|