Սաբիհա Բենգյութաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբիհա Բենգյութաշ
թուրք.՝ Sabiha Ziya
Sabiha Bengütaş (cropped).jpg
Ծնվել է1904
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 2, 1992(1992-10-02)
Վախճանի վայրըԱնկարա, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
Sabiha Bengütaş Վիքիպահեստում

Սաբիհա Զիյա Բենգյութաշ (թուրք.՝ Sabiha Ziya Bengütaş, 1904, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 2, 1992(1992-10-02), Անկարա, Թուրքիա), թուրք քանդակագործ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբիհա Զիյան ծնվել է 1904 թվականին Ստամբուլում[2]։ Նա ուներ քույր և ավագ եղբայր[3]։ Սաբիհան սովորել է Էյուբսուլթան Նումունե դպրոցում, որը հետո հայտնի դարձավ Էյուբի Անատոլիական միջնակարգ դպրոց անվանումով։ Հետո չորս տարի ապրել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության ներքո։ Այստեղ տեղափոխվեցին ընտանիքով, քանի որ հայրը զինվորական ծառայության մեջ էր[4]։ Այստեղ Սաբիհան շարունակում է իր ուսումը. գրեթե մեկ տարի այցելում է ֆրանսիական կաթոլիկ դպրոց[3]։ Վերադառնալով տուն՝ ընտանիքը տեղափոխվում է Բյույուքադա կղզի, որտեղ աղջիկն ավարտում է միջնակարգ դպրոցի ուսումնառությունը Քյոփրյուլու Ֆուաթ փաշա դպրոցում։ 1920 թվականին Բենգյութաշը Ստամբուլի գեղեցիկ արվեստների ակադեմիայում սկսում է ուսումնասիրել գեղանկարչություն և քանդակագործություն։ Այսօր այդ հաստատությունը կեչվում է Միմար Սինան համալսարան (օսման.՝ Sanayi-i Nefise Mektebi): Սաբիհա Բենգյութաշը դարձավ առաջին կին-ուսանողը այդ դասարանում[3]։ Նրա ուսուցիչներից էր նկարիչ Ֆեյհաման Դուրանը[5]։ 1924 թվականին Սաբիհան պետական կրթաթոշակի է արժանանում, որպեսզի կրթությունը շարունակի Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Այստեղ քանդակագործը վարպետության դասեր է ստանում իտալացի քանդակագործ Էրմենեջիլդո Լուպպիից (1877-1937)[3]։

Ավելի ուշ Սաբիհա Զիյան ամուսնանում է դիվանագետ Շաքիր Էմին Բենգյութաշի հետ, որը բանաստեղծ Աբդուլհակ Համիդ Թարհանի թոռն էր։ Քանդակագործը հաճախ էր ուղեկցում ամուսնուն Թուրքիայի սահմաններից դուրս։ Շաքիրի թոշակի անցնելուց հետո ամուսինները բնակություն են հաստատում Անկարայի Մալթեփե շրջանում։ Սաբիհան ունենում է մեկ դուստր՝ Նուրոլը[2][3]։

Սաբիհա Բենգյութաշն իր մահկանացուն կնքում է 1992 թվականի հոկտեմբերի 2-ին Անկարայում[3]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Ստամբուլի Գալաթասարայ թաղամասում կայացել է Սաբիհա Զիյայի ստեղծագործությունների անդրանիկ ցուցադրությունը, որին ներկայացրել էր երեք կիսանդրի։ Հաջորդ տարի նույնպես երեք կիսանդրի են ցուցադրվել Գալաթասարայում։ Նրա ստեղծագործություններում շատ են պատկերված հայտնի մարդիկ՝ Ահմեդ Հաշիմ, դրամատուրգ Աբդուլհակ Համիդ Թարհան, դերասանուհի Բեդիա Մուվահիթ, գեներալ Ալի Ֆուատ Ջեբեսոյ,, քաղաքական գործիչ Հասան Ալի Յուջել և այլք[2][3]։

1938 թվականին Սաբիհան գլխավոր մրցանակի է արժանանում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին և Իսմեթ Ինյոնյուին նվիրված քանդակագործների մրցույթին։ Աթաթուրքի արձանը տեղադրվել է Չանքայա ամրոցի այգում, իսկ Ինյոնյուի քանդակը՝ Մուդանիայում՝ Մուդանիայի զինադադարի հիշատակին նվիրված։ Սաբիհան իտալացի քանդակագործ Պետրո Կանոնիկայի օգնական էր, երբ վերջինս աշխատում էր Թաքսիմ հրապարակում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sabiha Behgütaş»։ Biyografya։ Վերցված է 22 марта 2018 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Sabiha Bengütaş»։ İstanbul Kadın Müzesi։ Վերցված է 22 марта 2018 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Sabiha Ziya bengütaş» (թուրքերեն)։ Sabiha Bengütaş։ Վերցված է 22 марта 2018 
  4. Tırnakçı, Hazal (2016-01-04)։ «Erkek egemen toplum anlayışına karşı ilk kadın heykeltıraş: Sabiha Ziya Bengütaş» (թուրքերեն)։ Gaia Dergi։ Վերցված է 22 марта 2018 
  5. «Sabiha Behgütaş»։ Biyografya։ Վերցված է 22 марта 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]