Սաբատինա Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբատինա Ջեյմս
Sabatina James.jpg
Ծնվել է1982[1][2][3]
ԾննդավայրDhadar, Nasirabad Division, Balochistan, Պակիստան
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Կրոնիսլամ
ԵրկերQ22117609?
Մասնագիտությունգրող
Կայքsabatina-ev.de
Sabatina James Վիքիպահեստում

Սաբատինա Ջեյմս, նաև` Սաբատինա (գերմ.՝ Sabatina James, 1982[1][2][3], Dhadar, Nasirabad Division, Balochistan, Պակիստան), ավստրիացի-պակիստանցի գրող: Նրա աշխատանքներն ինքնակենսագրական են և մանրամասնորեն նկարագրում են նրա` իսլամից կաթոլիկությանն անցնելուն:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 10 տարեկանը Սաբատինան որպես մուսուլման ապրել է իր ընտանիքի հետ Դհադարում, Պակիստանում, մինչև ընտանիքի Լինց (Ավստրիա) տեղափոխվելը: Սաբատինան արագ ներգրավվել ու ձուլվել է ավստրիական հասարակությանը: Նրա ծնողները դժգոհ էին այս փաստից, քանի որ Ավստրիան ընկալում էին որպես ժամանակավոր բնակավայր: Քանի որ աղջկա հանդեպ կիրառվող խստությունն անօգուտ էր, ընտանիքը որոշում է նրան ուղարկել Լահոր` ամուսնացնելու նրան իր զարմիկի հետ: Նրա ծնողները թողնում են նրան Պակիստանում, որտեղ նրան ստիպում են գնալ մեդրեսե: Ջեյմսը նախ համաձայնում է իր զարմիկի հետ ամուսնությանը` Ավստրիա վերադառնալու հնարավորության համար: Հայտնվելով Ավստրիայում` նա հրաժարվում է ամուսնությունից: Նրա ընտանիքը սպառնում է սպանել նրան, այսպիսով նա ստիպված է լինում թաքնվել ու նոր ինքնություն ձեռք բերել[4]: Արդյունքում նա կապերը խզում է իր ընտանիքի հետ:

Փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբատինան քնում է ապաստարաններում և աշխատում է Լինցի սրճարաններից մեկում: Նրա ծնողները հետևում են նրա և ճնշում գործադրում` ստիպելով ամուսնանալ: Ջեյմսն իր ընկերների օգնությամբ փախչում է Վիեննա: Այստեղ նա սկսում է նոր կյանք` փոխելով իր անունն ու կաթոլիկություն ընդունելով: Նա գիրք է գրում իր փորձառության մասին, և նրա ծնողները դատական հետապնդում են սկսում զրպարտության համար: Դատարանը նրա օգտին որոշում է կայացնում: Սաբատինան մկրտվել է փոքր գյուղական եկեղեցում[5]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը կանանց իրավունքների պաշտպան Terre des Femmes կազմակերպության դեսպանն է: 2006 թվականից նրա կազմակերպությունը պայքարում է մուսուլման կանանց հավասար իրավունքների համար:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sabatina. From Islam to Christianity – a death sentence, 2003.
  • Thou shalt die for your happiness. Caught between two worlds, 2004.
  • Tears wedding, 2006.
  • My Fight for Faith and Freedom, 2010, 9781607477181.
  • Only the truth makes us free: My Life between Islam and Christianity, Pattloch 12 September 2011, 3629023088.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128726679 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Իսպանիայի ազգային գրադարան — 1711.
  3. 3,0 3,1 Czech National Authority Database
  4. James Sabitha (May 5, 2012)։ «Why My Mother Wants Me Dead»։ The Daily Beast։ Վերցված է April 26, 2013 
  5. «Das Model Gottes»։ Spiegel Online (German)։ December 17, 2011։ Վերցված է April 26, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]