Սաբայիլյան ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Բաքու |
Երկիր | Ադրբեջան |
Կառուցված | 1234 |
Կառուցող | Ֆարիբուս III շիրվանշահ |
Sabayil Fortress Վիքիպահեստում |
Սաբայիլյան ամրոցը (ադրբ.՝ Bayıl qalası), կառույց, որը գտնվում է Բայիլյան ծովածոցի ափին (Բաքու, Ադրբեջան)։ Հետագայում կոչվել է նաև Սաբայիլյան ամրոց, Շահրի Սաբա, Շահրի Նայ, ստորջրյա քաղաք, բայիլյան քարեր, քարվանսարա և այլն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը կառուցել է Ֆարիբուս III շիրվանշահի կողմից 1234 թվականին։ Ըստ լեգենդի՝ մինչև վերջերս ամրոցը ամբողջովին ջրի տակ է եղել և ափից գտնվել 350 մետր հեռավորության վրա։ Ուղղանկյունաձև սալաքարերի չափերը 70×25-50 սմ են, որոնք հայտնաբերվել են 1939 թվականին՝ հնագիտական արշավախմբի կողմից։
2000-ականների վերջերին, ջրի իջեցումների շնորհիվ, ի հայտ է գալիս ամրոցի վերին հատվածը։ Հնագետներին հատկապես հետաքրքրեց ամրոցի ֆրիզի մի մասը, որը ցուցադրվեց «Շիրվանշահերի ամրոցի» թանգարանում։ Ծովի հատակում հայտնաբերվել են շուրջ 706 սալաքարեր` կենդանիների, բույսերի պատկերներով, ինչպես նաև արաբական տառեր։ Գտնվել են 12 դիմանկարներ, որտեղ ներկայացված են տվյալ ժամանակաշրջանի հայտնի անձիք։ Քարերից մեկին պատկերված է Շիրվանշահը, ում օրոք էլ կառուցվել է ամրոցը[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը կառուցվել է ճարտարապետ Զեյնադին իբն Աբու Ռաշիդ Շիրվանի նախագծով։ Կառույցը հյուսիսից հարավ ուժեղ ձգվածություն ունեցող անկանոն քառանկյան տեսք ունի՝ 180 մետր երկարությամբ և 40 մետր լայնությամբ։ Այդ ձևը համապատասխանում է կղզու ուրվագծին, որի վրա էլ հիմնված էր ամրոցը։ Այն շրջապատված էր պարսպով, որի պատերի հաստությունը կազմում էր 1,5-2 մետր, կային նաև 15 աշտարակներ, որոնցից 3-ը շրջանաձև, իսկ 12-ը կիսաշրջանաձև էին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jonathan M. Bloom, Sheila Blair., The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture, հ. 2, «Oxford University Press», 2009 — 513, էջ 240, էջեր 513 — 513 էջ, ISBN 9780195309911։
- ↑ Բաբաև Կ. Բայիլյան քար // Գիտություն և կյանք. — № 4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jonathan M. Bloom, Sheila Blair., The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture, հ. 2, «Oxford University Press», 2009 — 513, էջ 240, էջեր 513 — 513 էջ, ISBN 9780195309911։